1․ Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։
Հաստատական վերաբերականներ-արդարև, անշուշտ, անպատճառ, անպայման, իրոք, հիրավի
իսկապես, անկեղծ, անկասկած,
Գնահատողական վերաբերականներ — Բարեբախտաբար, ցավոք, ի դեպ, ահա
իմիջիայլոց, այնուամենայնիվ, համենայն դեպս
Ժխտական վերաբերականներ— ո՛չ, չէ՛
Սաստկական վերաբերականներ մանավանդ, մինչև իսկ, գեթ, լոկ, միայն այսուհետ
Երկբայական վերաբերականներ գուցե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, սոսկ, միայն թե,
կերծես թե
2․ Գտի՛ր վերաբերականները.
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։
Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։
Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։
Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…
3. Տրված վերաբերականները գրի՛ր ըստ կազմության՝
գոնե(պարզ), նույնիսկ(բարդ), իբր (պարզ), անպատճառ(բարդ ածանցավոր), իբրև թե (պարզ), ահա (պարզ) , կարծես թե(բարդ հարադրություն), բարեբախտաբար (բարդ ածանցավոր)
4. Կետադրի՛ր տրված նախադասությունները։
Իրոք, նրան չէր հաջողվել որևէ աշխատանք գտնել: Ո՛չ, դա միայն ինձ է վերաբերում: Ընկերս, անշուշտ միշտ ինձ հետ է: Արդյո՞ք լուծում ունի այս հարցը:
5. Գտի՛ր վերաբերականները, նշի՛ր տեսակը:
Իմ ուզածի պես էլ եղավ: Իհարկե (հաստատական) իմ սրտով է այդ պատմությունը: Գեթ (սահմանափակման) մի բառ ասա, մի բան խոսիր: Ցավոք(գնահատողական), մեզնից ոչինչ կախված չէր: Թերևս(երկբայական) այս մասին նորից խոսենք: Այդ պատմությունը, ո՛չ,(ժխտական) չի կարող որևէ դեր ունենալ:
6. Հարցերին պատասխանի՛ր վերաբերականների միջոցով։
1. Դու վստահո՞ւմ ես ընկերներիդ:
Այո, իհարե
2. Գո՞հ ես տանն անցկացրածդ օրերից:
Այո՛, բայց ավելի շատ սիրում եմ ընկերներիս հետ ժամանակ անցկացնել։
3. Համացանցը քեզ օգնո՞ւմ է:
Այո՛, այնտեղ եմ անցկացնում իմ ազատ ժամանակը։