Մայիսի 17-21

Առաջադրանք 1

Կրթությունը և գիտությունը XIX դարի երկրորդ կեսին, XX դարի սկզբին\

Յուրաքանչյուր անհատին ներկայացնելիս

ա.նկարագրել. ժամանակարջանը, անցած ճանապարհը

Զիգմունդ Ֆրոյդ

Զիգմունդ Ֆրոյդ իսկական անունը ՝ Սիգիզմունդ Շլոմո ծնվել է Մայիսի 6, 1856 թ ավստրո-հունգարական փոքրիկ ֆրայբերգ քաղաքում ժամանակակից Չեխիայի տարածքում ։ Երբ նա չորս տարեկան էր, նրա ընտանիքը ֆինանսական խնդիրների պատճառով տեղափոխվում է Վիենա։ Այնտեղ ապագա հանրաճանաչ գիտնականը ապրում է շուրջ 80 տարի։ Ընտանիքի 8 երեխաներից միայն նա էր աչքի ընկնում իր յուրահատուկ ընդունակություններով և ուսման հանդեպ ծարավով։ Այդ իսկ պատճառով ծնողները ձգտում էին ստեղծել նրա համար առավելագույնս լավ պայմաններ, որպեսզի վերջինս կարողանար ամբողջովին տրվել ուսմանը։

բ. հիմնավորել հաջողությունների նորարաության կարևորումը տվյալ ժամանակարջանի համար, համադրել այդ նորարարության զարգացումը արդի շրջանում

Գերազանց ավարտելով գիմնազիան նա 17 տարեկանում ընդունվում է Վիեննայի հանրահռչակ համալսարանը։ Նա հիշում է, որ մանուկ հասակում նա ուզում էր դառնալ զինվորական կամ գեներալ, բայց քանի որ նա հրեա էր, իսկ հրեաների իրավունքները սահմանափակ էին, նա դառնում է բժիշկ։ Նրա համար յուրահատուկ հետաքրքրություն էին ներկայացնում բնական գիտությունները. հայտնագործությունները, որոնք 19-րդ դարի կեսերին մեծ հեղափոխություն կատարեցին գիտական ասպարեզում՝ գցելով օրգանիզմի և կենդանի բնության մասին գիտելիքների հիմքը։ֆրոյդը մահացել է սեպտեմբերի 23, 1939 թ 83 տարեկան հասակում։

Այդ ժամանակի հայտնագործություններից՝ էներգիայի պահպանման օրենքից և Չարլզ Դարվինի էվոլյուցիոն ուսմունքից, Ֆրոյդը համոզվում էր նրանում որ գիտական իմացությունը դա երևույթի պատճառականության իմացությունն է՝ փորձի խիստ հսկողության տակ։ Օրգանիզմը նա պատկերացնում էր որպես էներգիայով լիցքավորված մի ապարատ, որը լիցքաթափվում է կամ նորմալ կամ ախտաբանական հակազդումներով։ Ֆրոյդի վրա մեծ ազդեցություն թողեց իր ուսուցման ընթացքում հայտնի հոգեբան Էռնեստ Բրյուկեն, որը առաջ քաշեց այն գաղափարը, որ բոլոր կենդանի օրգանիզմները իրենցից ներկայացնում են դինամիկ էներգետիկ համակարգ, որոնք ենթարկվում են ֆիզիկական համակարգին։ Ֆրոյդը այս գաղափարին շատ լուրջ մոտեցում ցույց տվեց և հետագայում հիմնվելով դրա վրա՝ զարգացրեց հոգեկանի գործընթացների մասին իր տեսությունը։ Ֆրոյդը ուսանողական տարիներին շատ ակտիվ էր և առաջին ձեռքբերումները հենց այդ ժամանակ եղան, երբ նա հայտնաբերեց, որ կոկաինը կարող է օգտագործվել մի շարք հիվանդությունների բուժման համար։ 1881 թվականին Ֆրոյդը ավարտեց համալսարանը և գործի անցավ Գլխուղեղի կենսաբանության ինստիտուտում և սկսեց զբաղվել հասուն մարդու և սաղմի գլխուղեղների համեմետական ուսումնասիրություններով։

Շատ կարճ ժամանակահատվածում Փարիզի Սալպետրիեռ հիվանդանոցում նյարդաբանից դառնում է հոգեթերապևտ։ 1886 թվականին Ֆրոյդը ամուսնանում է Մարտա Բեյնարսի հետ։ Նրանք երեք տղա և երեք աղջիկ են ունենում, նրա փոքր աղջիկը՝ Աննա Ֆրոյդը, գնում է իր հոր հետքերով և դառնում մանկական հոգեվերլուծության առաջավոր ներկայացուցիչներից մեկը։ 1880-ական թվականներին Ֆրոյդը համագործակցում է հայտնի բժիշկ Յոզեֆ Բրեյերի հետ։ Նրանք համատեղ զբաղվում էին հիսթերիայի պատճառների հոգեբանական ուսումնասիրությամբ և այդ հիվանդության հոգեթերապևտիկ մեթոդների հետազոտությամբ։ Նրանց համատեղ աշխատանքի արդյունքը 1895 թվականին տպագրված «Հիսթերիայի հետազոտություն» գիրքն է, որտեղ նրանք հայտնաբերեցին, որ հիսթերիկ նախանշանները տրավմատիկ իրադարձությունների մասին ճնշված հիշողություններն են։

գ. ներկայացնել տվյալ անհատի թևավոր խոսքեր դարձած մտքերը

Ֆրոյդն ասել է որ մարդու հոգեկանը հանդես է գալիս երեք տարբեր մակարդակների փոխազդեցություն։ Ֆրոյդը կոչում էր՝ գիտակցություն, նախագիտակցություն և անգիտակցական։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s