1. Բառերից որո՞նք են գոյական.
անբեկանելի, ունելի, կիսադեմ, տխրադեմ, արդուզարդ, նկարազարդ, շարական, ընտանեկան, խորագին, գլխագին։
2. Նշիր անհոգնական գոյականները.
Ֆիլիպիններ, մաթեմատիկա, քննություն, կաթ, գաղտնիք, գինի, աշակերտություն, մարմար, բարկօղի, հանրահաշիվ, բեռ, հոգևորականություն, քիմիա, մթություն, դարվինիզմ, բնապաշտպանություն։
3.Կազմի՛ր տրված գոյականների հոգնակին.
մարզատոն- մարզատոներ
հավատարմագիր- հավատարմագրեր
ուղեցույց- ուղեցույցեր
հիվանդայց- հիվանդայցեր
մենապար- մենապարեր
մեկնակետ- մեկնակետեր
գիսաստղ- գիսաստղեր
ճամփեզր- ճամփեզրեր
հաղորդալար- հաղորդալարեր
զորացույց- զորացույցեր
նավթամուղ- նավթամուղեր
ծիսակարգ- ծիսակարգեր
հետնախորշ- հետնախորշեր
կամարասյուն- կամարասյուներ
մաքսանենգ- մաքսանենգեր
ջրէջք- ջրէջքեր
4.Նշի՛ր այն գոյականները, որ ներգոյական չունեն .
դուստր, ժամանակ, գիրք, շուն, մանուկ, հորեղբայր, տանտեր, համալսարան, խմբագրություն, աղջիկ։
5.Ընդգծի՛ր գոյականները։
- Մայրը քնքշորեն շոյեց երեխայի գանգուրները:
- Ձին ճանաչում էր այդ հովտի բոլոր բույրերն ու հոտերը։
- Ձորակներում հիմա էլ կա Մինասի տնկած այգին՝ սպիտակ ու կարմիր վարդերի թփերով։
- Անին չէր մոռացել ո՛չ նրա սև վերարկուն, ո՛չ գունատ դեմքը։
6.Նախադասության մեջ ընդգծված բառերը դարձրո´ւ հոգնակի և փորձի´ր բացատրել, թե ի´նչ է փոխվում:
Կաթը տա՛ր խոհանոց:
Կաթի ամբողջ սերը քաշել ու հյուրասիրում էր քաղաքից եկածներին:
Ալյուրը սեղանին էր դրել ու պատրաստվում էր խմոր շաղախելու:
Լողափի ավազն ասես մաղած լիներ:
Ցորենն ամբարում են պահել:
Երեխայի չարությունն արդեն բարկացնում էր մորը:
Նշված բոլոր գոյակաները անհաշվելի գոյականներ են, բացի սերից բոլոր գոյականները հաշվվում են կգ-ով, իսկ սերը վերացական գոյական է, և կարող ենք այն հաշվել համեմատականով՝ օրի՛նակ մեկ կաթիլ սեր կամ ամպի չափ։