Փետրվարյան ապստամբության պատճառներ

Խորհրդային իշխանության հաստատման պահին երկրի քաղաքական և տնտեսական վիճակն անմխիթար էր. նորաստեղծ հանրապետության տարածքի կեսից ավելին բռնազավթված էր թուրք նվաճողների կողմից։ Այդ օրհասական պայմաններում հայ ժողովուրդը նոր իշխանությունից, Երևանի համաձայնագրի դրույթներից և բոլշևիկներիբազմիցս տրված խոստումներից ու հայտարարությունից ելնելով, հույսով էր, որ կպաշտպանվեր Հայաստանի անկախությունը, կվերականգվեր պատերազմի հետևանքով քայքայված տնտեսությունը, վերջ կդրվեր պատերազմին, և թուրքերը կհեռանային Հայաստանի սահմաններից։ Բացի այդ, Ռուսաստանի միջամտությամբ բարեկամական հարաբերություններ կհաստատվեին Թուրքիայի և Հայաստանի միջև, կվերականգվեր երկրի խաղաղությունը, և ժողովուրդը խաղաղ շինարարության հնարավորություն կունենար։ Այն համոզումը կար, որ Ռուսաստանը տնտեսական խոշոր օգնություն ցույց կտար, կվերականգնվեր երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի և հարևան Վրաստանի, Ադրբեջանի ու Պարսկաստանի միջև, Ռուսաստանից հագուստեղեն և այլ ապրանքներ կբերվեին, Բաքվից վառելիք և վերջապես հալածանքի չէին ենթարկվի ոչ կոմունիստական քաղաքական կուսակցությունների պատկանող անդամները

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s