Դերանուններ

1․ Ի՞նչ է դերանունը։

Դերանուն կոչվում են այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ` առանց դրանք անվանելու:

2․ Քանի՞ տեսակի են լինում դերանունները, թվիր դրանք։

Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական:

3․Թվիր անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական դերանունները։

Անձնական դերանունները -ես, ինքս, մենք, ինքներս, դու, ինքդ, դուք, ինքներդ, նա, ինքը, նրանք, իրենք:

Ցուցական դերանունները— սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ:

Փոխադարձ դերանունները— իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի: 

Հարցական դերանունները— ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ:

Հարաբերական դերանունները— որոնք, սակայն,

Որոշյալ դերանունները -ամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, համայն, ամենայն, ամբողջը, ամենը, ամեն ինչ, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոք, ողջը:

Անորոշ դերանունները— ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե:

Ժխտական դերանունները— ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը:

4․Գրիր պատում՝ օգտագործեկով հնարավորինս շատ դերանուններ։

Եղանակը անձրևոտ էր, ես և մի երիտասարդ տղա կանգնած էինք անձրևանոցի տակ՝ փողոցի մեջտեղում։

-Ես և դու մի մասնիկն ենք այս բնության, — անձրևի խշոցի ներքո, ես լսեցի նրա ձայնը։

Իմ մարմնով սարուռ անցավ, ես չգիտեի ինչ պատասխանեի։ Նա նույնպես լուռ էր։

Դու միշտ ես իմ սրտում եղել, բայց ամեն օր քեզ տեսնելով կարոտս թաքցրել եմ ժպիտիս տակ, — շարունակեց նա։

Ես լուռ կանգնած նայում էի նրա ժպտադեմ հայացքին՝ չկարողանալով գտնել այնպիսի բառեր, որ կարողանամ նրան տալ այն ջերումթյունը, որին նա սպասում է։ Հանկարծ, նա ավելի մոտենալով ինձ, բռնեց իմ ձեռքը և նուրբ համբուրեց ինձ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s