Բայական անդամի լրացումները բաժանվում են երկու խմբի՝ խնդիրներ և պարագաներ:

Խնդիրներ

Խնդիրները լինում են ուղիղ և անուղղակի:

Ուղիղ խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որն իր վրա է կրում գործողությունը: Պատասխանում է ու՞մ, ի՞նչ(ը) հարցերին:

Մայրը սիրում է որդուն: Երեխան բացեց դուռը:

Դրվում է հայցական հոլովով: Այսինքն՝ անձի առման դեպքում նման է տրականին, իրի առման դեպքում՝ ուղղականին։

Առաջադրանք 1․ Գտել ենթական և ուղիղ խնդիրը։

ենթակա, ուղիղ խնդիր

1․ Մեսրոպ Մաշտոցն ստեղծեց հայոց գրերը։

2․Տղան միայնակ վերանորոգեց տունը։

3․ Գիրքը փոխանցեց ընկերոջը։

4․ Հեքիաթները հորինում են մարդիկ` կյանքի տխրությունը ցրելու համար։

5․ Նա սիրում է մայրիկին։

Անուղղակի խնդիրը ցույց է տալիս գործողության հետ ոչ անուղղակի կապ ունեցող առարկան: Անուղղակի խնդիրներն են՝ ներգործող, հանգման, միջոցի, անջատման:

Հանգման անուղղակի խնդիրը դրվում է տրական հոլովով և ցույց է տալիս այն առարկան, որին հանգում է ենթակայի կատարած գործողությունը։ Մի շարք բայերի հետ հիմնականում գործածվում են հանգման խնդիրներ․ դրանք են՝ հպվել, դիպչել, հանգել, ձուլվել, մոտենալ, ուղղվել, նշան բռնել, հենել, կռթնել, թիկն տալ, իջնել և այլն։

Հանգման խնդիրը պատասխանում է ու՞մ, ինչի՞/ն/, ու՞մ վրա, ու՞մ դեմ, ինչի՞ դեմ, ընդդեմ ու՞մ, ընդդեմ ինչի՞, ու՞մ հանդեպ, ինչի՞ հանդեպ, ու՞մ հետ հարցերին։

Օրինակ՝ Նա հանգեց այդ մտքին։ Հարցն ուղղված է տնօրենին։ Ես նրան դիմեցի մի հարցով։

Հանգման խնդիրները կարող են հանդես գալ նաև կապերի (դեմ, ընդդեմ, վրա և այլն) և կապվող բառերի հետ։

Օրինակ՝ Սվիններն ուղղված էին թշնամիների դեմ։ Շունը հաչում է անցորդի վրա։

Առաջադրանք 2․ Գտնել հանգման անուղղակի խնդիրները։

Զբոսաշրջիկները մոտեցան եկեղեցուն։

Երեխան հավատում էր մոր խոսքին։

Ծեր կինն աղոթում էր Աստծուն ։

Փողոցով քայլելիս ժպտում էր բոլորին։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s