Ողջույն, վստահ եմ շատերիս կհետաքրքրի թե քանի լիտր ջուր ենք մենք ծախսում 1 օրում։ Ես կփորձեմ մոտավորապես գտնել այս աշխարհի ամենահետաքրքրող հարցից մեկի պատասխանը։
Իմ կյանքի մի Երեքշաբթի։
Արևի վառ ճառագայթները ընկան աչքերիս։ Ես արթնացա անկողնումս, հարդարեցի այն։ Մինչ հարդարում էի, փանկեյքերի անուշ բույրը սենյակիս դուռը թակեց։
Գնացի խոհանոց մայրս գազօջախի դիմաց կանգնած էր, վերցրեցի մի բաժակ թարմ քամած նարինջի հյութ, և նստեցի սեղան։
Նախաճաշելուց հետ, վերցրեցի պայուսակս և փոքր եղբորս հետ քայլեցինք դեպի դպրոց։
Երկրորդ ժամերից հետո եկավ 10 րոպեանոց դասամիջոցը, մի փոքր ծարավ էի։ Ծարավ հագեցնելու համար դուրս եկա դպրոցից և շարժվեցի դեպի ցայտաղբյուր։ Ճանապարհին տեսա մետ ընկերուհուս՝ Էլենեին, որոշեցինք գնալ խանութ։ Սիրտս շոկոլադ էր ուզում, շոկոլադ գնելուց հետո, վերադարձանք դպրոց։ Հաջորդ դասը մաթեմատիկա էր, բացեցինք տետրերը ստուգեցինք տնային հանձնարաությունը։ Այսօրվա մեր դասը f(x)= sinx ֆունկցիան էր։ Ուսուցիչը գրատախտակին գծեց գրաֆիկը և մանրամասն բացատրեց։ Դասերից հետո գնացի տուն։ Տանը լվացվեցի, փոխեցի հագուստս, ճաշեցի, արեցի դասերս։ Երեկոյան եկավ մայրս, հայրս։ որոշեցինք ընտանիքով թեյ խմել, հավաքվեցինք մեր տան պատշգամու։ Թեյը վայլելով հետևում էինք քաղաքի եռուզեռին։
Անձնական հիգիենա 3000 լիտր։
Անկողին, Հագուստ — 16.600լ
փանքեյքեր — 1212լ ջուր
- 1 հատ ձու, — 196լ ջուր
- 1 բ. 250մլ կաթ- (1 լ կաթի համար պետք է 1000 լ) 400լ
- 1 բ. 200գ ալյուր — (1 կգ ցորենի համար պետք է 1830լ ջուր) 366լ
- 2 թ.գ. 120գ կարագ — (1 լ կաթի համար պետք է 1000 լ) 125լ
- 2 ճ.գ. 120գ շաքարավազ,- (1կգ շաքարավազի համար պետք է 1000 լ) 125լ
Նարինջ — 50լ
ջրի ծարավը հագեցնելու համար 2000լ
Շոկոլադ 250գ — (1 կգ շոկոլադ ստանալու համար պետք է 17.000 լ ջուր) 4250լ
տետր — 10լ
թեյ — 90լ
Փաստորեն մենք ծախսում ենք ավելիքան 28,424լ ջուր օրեկան։