Երբ մոտենում է Ամանորը․․․

Անցած տարներին, երբ մոտենում էր ամանորը մենք բոլորս շատ էինք ոգևորվում, համացանցից փնտրում էինք նյութեր, որտեղ պատմում էին, թե ինչպես ամանորին ավելի գեղեցկացնել տունը, դիտում էինք ամանորյա ուտեստների բաղադրատոմսեր։ Շատ էինք սպասում ամանորին, ժամանակը կարծես կանգնած լիներ, իսկ երբ արդեն Դեկտեմբերի 31-ն էր, մենք արագ-արագ վերջացնում էինք այդ տարվա բորոր գործերը, և երբ արդեն 23:59-ն էր լինում լցնում էինք բաժակները և արդեն 0:00 մենք բոլորս միասին իրար շնորհավորելով ճամփու էինք դնում այդ տարին և շարժվում դեպի ապագա։ Բայց այսքանով խնջույքը չէր ավարտվում, 7 օր 7 գիշեր շարունակվում էր, մենք նույնիսկ սեղանը մինչև հունվարի 7-ը չէինք հավաքում, քանի որ մեր ամբողջ գերդաստանը գալիս էր մեզ շնորհավորելու։ Հիանալի էին այդ օրերը․․․

Իսկ այս տարի այս ամենը չի լինի, քանի որ մի քանի ամիս առաջ Արցախի համար պատերազմ սկսեց, հայերը ունեցան և՜ շատ զոհեր, և՛ տարածքային կորուստներ, և Հայաստանը դավաճանների շնորհիվ պարտություն կրեց։ Այս դարը դեռ շատ կհիշվի, և այս սխալից ելնելով հայերը ղեկավար կընտրեն այն մարդկանց, ովքեր կապացուցեն, որ արժանի են այդպիսի պաշտոնի, որ նրանք պատրիոտ են, այլ ոչ շահամոլ։ Ադրբեջանը ասում է, որ Արցախը իրենցը եղել է, և իրենցը կմնա։ Մենք կապացուցենք, որ Ադրբեջանը սխալվում է, և Արցախը Հայաստան է, Հայստանը Արցախ։ Հուսամ ամեն ինչ լավ ավարտ կունենա։ Բայց ինձ համար մենք հաղթել ենք, եթե 10.000.000 բնակչություն ունեցող Ադերբեջանը օգնություն է խնդրում 80.000.000 բնակչություն ունեցող Թուրքիաից, որ կռվի 3.000.000 բնակչություն ունեցող Հայաստանից, եթե սա արդեն իսկ հաղթանակ չէ՞, այլ ինչ է՞։ Մենք քիչ ենք, բայց և՛ քաջ ենք, և՛ ուժեղ, և անպարտ, եթե չլինեին դավաճաններ, այս պատերազմում էլ մեզ հաղթել չէր լինի։ Ու այս ամենից հետո ոչ մի հայ չի ցանականա նշել Ամանորը։ Այս տարի մենք նունիսկ տոնածառ չենք դնելու, չնայած նրան, որ փոքր եղբայրս շատ է ցանկանում, նա դեռ շատ փոքր է, և այս ամենը դեռ չի գիտակցում, իսկ հայրս՝ լինելով շատ հայրենասեր մարդ, փոքր եղբորս սովորեցնում է հայրենիքի գինը։ Թող այս տարի այդպես լինի, որ նա իմանա, թե ինչո՞ւ չդրեցինք տոնածառ, և ինչո՞ւ չնշեցինք ամանորը, մանկուց պետք է երեխային սերմանել հայրենասիրություն։

Այսպիսով, հիմա հայ ազգը մեծ սուգի մեջ է, և անգամ ամանորը մեզ չի կարող ուրախեցնել։ Զարմանում եմ, թե ինչպե՞ս են զարդարում խանութները, և թե ինչպե՞ս են վաճառվում տոնածառեր, միթե՞ նրանց քսակը ավելի վեր է, քան մեր վիշտը։ Ե՞րբ է մեր ազգային գիտակցութունը բարձրանալու այս մակարդակին․<<Մեկը բոլորի համար, բոլորը մեկի>>․․․

Ինչպե՞ս ուրախ նշենք ամանորը, եթե ունենք 5.000-ից ավելի զոհ, և անթիվ գերիներ, միթե՞ նրանք նշում են նոր տարի, մի՞թե նրանք ուրախ երգեր են երգում, Աստված գիտի հիմա միայն նրանց վիճակը, որքա՜ն ճնշված են հիմա նրանք, որքա՜ն խոցված։ Ահավոր վատ տարի եղավ մեզ համար 2020 թվականը, և ի՞նչ սպասենք մենք 2021-ից, եթե կոտրված ենք, եթե այսչափ խոցված ենք։ Խնդրում եմ միայն ուժ, ցասում, հայրենապաշտություն և հույս ու նպատակ։ Նպատա՛կ և ո՛չ թե երազանք, քանի որ նպատակներն իրականացվում են մարդու կողմից, իսկ երազանքները մնում են երազների պես անկատար և ժամանակի ընթացքում անէանում, իսկ նպատակին հասնելու համար փնտրում ես միջոցներ և գործիքներ և ամեն գնով հասնում քո նպատակին, մանավանդ եթե նրանք վեհ են, ջինջ ու մաքուր։

  • Ներկայացրու 19-րդ  դարի կարևորագույն ուսումնական հաստատությունների մասին/Լազարյան ճեմարան,Ներսիսյան դպրոց, ընտրիր մեկը, մանրամասն ներկայացրու/

Հիմնադրվել է 1815 թվականին Մոսկվայում, մեծահարուստ Լազարյանների նախաձեռնությամբ և միջոցներով։ Սկզբում եղել է տարրական տիպի մասնավոր դպրոց և կոչվել է Հայկական Լազարյան (Ղազարյան) ուսումնարան։ Սովորել են միայն Լազարյան որդեգիրները։ 1820-ական թվականներին ուսումնական ծրագրով համապատասխանել է ռուսական գիմնազիաների մակարդակին։ Հանրակրթական առարկաների հետ դասավանդվել են ռուսերեն, հայերեն, լատիներեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն, թուրքերեն, արաբերեն։ Ընդունվել են տարբեր ազգերի 10-14 տարեկան երեխաներ, հիմնականում հայեր և ռուսներ։ Դիմորդներ է պատրաստել համալսարան ընդունվելու համար, ինչպես նաև պաշտոնյաներ և հայկական դպրոցների ուսուցիչներ։

  • Պատմիր հայրենիքում և հայրենիքից դուրս հայ տպագրության, առաջին տրագրված ամսագրի մասին. ինչ թեմայով կցանկանայիր ստեղծել քո ամսագիրը:

Հայերի ամենավաղ առնչությունը տպագրական արվեստի հետ վերաբերում է 14-րդ դարը, երբ վենետիկցի հայազգի նավապետ Անտոն Հայը (Հայկազունը) ի թիվս այլոց (Մարկո Պոլո և ուրիշներ) Չինաստանից Եվրոպա բերեց շարժական տառերով գիրք տպագրելու չինական «գաղտնիքը», որը նախադրյալ եղավ 1440-ական թվականներին եվրոպական տպագրության սկզբնավորման: 15-րդ դարում և հաջորդ երկուսուկես հարյուրամյակի ընթացքում Հայաստանում տպագրություն հիմնելը հնարավոր չէր՝ քաղաքական տարափոխիկ պայմանների, ավերածության և եվրոպական մշակութային կենտրոնների հետ անհրաժեշտ մերձավոր կապեր չլինելու պատճառով։

Ես կցանակնայի իմ ամսագիրը ստեղծել այս թեմայով՝ Ես Հարրի Փոթերի աշխարհում

  • Պատմիր Մխիթարյան վարժարանի սան Միքայել Չամչյանի գործունեության մասին:

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Նախնական կրթությունը ստացել է Կոստանդնուպոլսում, ապա՝ Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան վարժարանում։ Տիրապետել է հունարենին, լատիներենին, իտալերենին, ֆրանսերենին, գերմաներենին, եբրայերենին, ասորերենին, սանսկրիտին, պարսկերենին, թուրքերենին։ 1762 թվականից եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։ 1769 թվականին օծվել է վարդապետ և նշանակվել Բասրայի և Բաղդադի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ։ 1776-1789 թվականներին վարել է Սբ. Ղազարի, 1789-1791 թվականներին՝ Տրանսիլվանիայի Եղիսաբեթուպոլիս քաղաքի հայկական վարժարանների վերատեսչի, 1795-1823 թվականներին՝ Կոստանդնուպոլսի Մխիթարյան միաբանության մեծավորի պաշտոնները, եղել միաբանության վարչական մարմնի խորհրդական։ 1779 թվականին հրատարակել է «Քերականութիւն Հայկազեան լեզուի» աշխատությունը, որը 1801-1859 թվականներին վերահրատարակվել է 15 անգամ և շուրջ 100 տարի օգտագործվել՝ որպես գրաբարի քերականության լավագույն դասագիրք։ Չամչյանի հայագիտական գործունեության մեջ առանձնանում է «Պատմութիւն Հայոց ի սկզբանէ աշխարհի մինչեւ ցամ Տեառն 1784» (3 հատոր, 1784-1786 թվականներին) աշխատությունը։ Մշակել է ժամանակագրություն, փորձել է պարբերացնել հայոց պատմությունը, առաջադրել է պատմության ըմբռնման նոր սկզբունքներ։ «Մեկնութիւն սաղմոսաց» (10 հատոր, 1815-1823 թվականներին) երկասիրությունը հայ մեկնողական գրականության գլուխգործոց է։ Կոստանդնուպոլսի լուսավորչական և կաթոլիկ համայնքների միջև սուր պայքարը հարթելու նպատակով գրել է «Վահան հաւատոյ…» ծավալուն դավանաբանական երկը, որը Հռոմի հավատաքննության գերագույն ատյանի որոշմամբ ճանաչվել է հերետիկոսական և ոչնչացվել (համառոտ տարբերակը հրատարակվել է 1873 թվականին, Կալկաթայում)։ Կոստանդնուպոլսի հայ համայնքները միաբանելու նպատակով՝ բանակցություններ է վարել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքներ Հովհաննես Չամաշրճյանի և Պողոս Գրիգորյանի հետ, հրավիրել է խորհրդակցություններ, պատրաստել «Հրաւէր սիրոյ» հատուկ շրջաբերականը, սակայն նախաձեռնությունը դատապարտել են թե’ Էջմիածինը, թե’ Վատիկանը։

  • Արվեստ- Ներկայացրու ժամանակաշրջանի խոշոր նկարիչներից մեկին, ընտրիր իր նկարներիվ մեկը, նշված «Մի կտավի պատմություն» թեմայով, պատմիր մի կտավի մասին:

Վինսենթ վան Գոգ(1889)

Նոճիով ցորենի արտ (նկար) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Վան Գոգը ստիպված ընդմիջում է կատարում և դադարում է նկարելուց՝ հոգեկան խիստ անկայունության պատճառով, որը տեղի ունեցավ հուլիսի վերջից մինչև օգոստոսի սկիզբը: Սակայն, մեկ ամիս անց, նա կրկին վերադարձավ իր «Ցորենի արտին»: Հեղինակը ևս երկու կրկնօրինակ է ստեղծում, որից մեկն այսօր պահպանվում է Ամստերդամում՝ Վան Գոգի թանգարանում: Դրանցից մեկը (F615) գրեթե նույն չափի է, ինչ բնօրինակը, իսկ մյուսն (F743) ավելի փոքր: Առաջին տարբերակը, հնարավոր է, արվել է մեկ սեանսով՝ դեղինի և շագանակագույնի երանգների ավելացմամբ: Վան Գոգն ընդհանուր կոմպոզիցիան նկարել է ածուխով, որից հետո յուղաներկի բարակ շերտով ներկել է նոճին և երկինքը, իսկ հետո հաստ շերտով ցորյանի արտն ու երկինքը՝ իմպաստոյի տեխնոլոգիայով: Ամպերը նկարելու համար հեղինակն օգտագործել է փայլուն սպիտակ ցինկի օքսիդ՝ կապարային սպիտականերկի փոխարեն, չնայած ցինկի օքսիդի վատ չորացմանը: Գունապնակի մյուս երանգներից Գոգն օգտագործել է կոբալտի կապույտ (կոբալտի ալյումինատ) երկնքի համար, քրոմ-դեղին ցորենի արտի համար, զմրուխտագույն և երկնագույնաթույր Գինեի կանաչաներկ թփուտների և նոճու համար, կակաչների համար՝ կինովար, ինչպես նաև սինթետիկ ուլտրամարին: Սեպտեմբեր ամսին հեղինակը «Նոճիով ցորենի արտի» հուլիսյան և սեպտեմբերյան տարբերակներն ուղարկում է Փարիզ, եղբորը: Երրորդ տարբերակը նվիրում է մորը և քրոջը: Թեոյի այրին հուլիսյան տարբերակը վաճառում է նկարիչ Էմիլ Շուֆֆենեկերին՝ 1900 թվականին: Կոլեկցիոներներ Ալեքսանդր Բերտիեի և Պաուլ Կասիրերի ձեռքով անցնելով՝ 1909 թվականի նոյեմբերին կտավը հայտնվում է լուսանկարիչ Էժեն Դրյուեի պատկերասրահում, որտեղ առաջին անգամ ցուցադրության է ներկայացվում: 1910 թվականին կտավը գնում է բեռլինցի բանկիր Ֆրանց ֆոն Մենդելսոնը, որի ընտանիքում կտավը մնում է մինչև 1952 թվականը, մինչև Ցյուրիխում այն չի գնում զինագործ-արդյունաբերող Էմիլ Բուրլեն: 1993 թվականին վերջինիս որդին՝ Դիթեր Բուրլեն կտավը վաճառում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանին՝ 57 միլիոն դոլարով: Սեպտեմբերյան տարբերակը գնվել է Կուրտոյի ֆոնդի կողմից 1923 թվականին. այն այսօր պահպանվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում: Փոքր տարբերակը Սոթբիս աճուրդի տանը վաճառվել է 1970 թվականին, իսկ հետո, ԱՄՆ-ում՝ 1987 թվականին. այսօր այն գտնվում է մասնավոր հավաքածուում:

Մաթեմատիկոսներ Յոհան Կառլ Ֆրիդրիխ Գաուս

Carl Friedrich Gauss.jpg

Յոհան Կառլ Ֆրիդրիխ Գաուսը ծնվել է 1777 թվականի ապրիլի 30-ին Բրաունշվայգում, աղքատ, աշխատասեր ծնողների ընտանիքում: Նա մկրտվել է դպրոցի մոտ գտնվող եկեղեցում, որտեղ հաճախել է որպես աշակերտ: Գաուսը մանկական հրաշագործ էր: Գաուսի մասին հիշատակումներում, Վոլֆգանգ Սարտերիուս ֆոն Վալտերսհաուսենն ասում է, որ երբ Գաուսը երեք տարեկան էր, նա ուղղեց հոր մաթեմատիկական սխալը, և երբ արդեն յոթ տարեկան էր, ինքնավստահ լուծում էր թվաբանական շարքի խնդիրը ավելի արագ, քան դասարանի 100 ուսանողներից յուրաքանչյուրը։ Նրա մանկությունից կան շատ զվարճալի պատմություններ, իսկ մաթեմատիկական առաջին հիմնարար հայտնագործությունները կատարել է դեռահաս տարիքում։ Նա իր մեծամասշտաբ գործը՝ «Disquisitionses Arithmeticae»-ը, ավարտել է 1798 թվականին, 21 տարեկան հասակում, չնայած որ այն չհրապարակվեց մինչև 1801 թվականը: Այս աշխատանքը հիմնարար էր թվերի տեսության մեջ մինչև օրս, որպես ճիշտ համախմբելու և օբյեկտը ձևավորելու համար։

Հայտնագործություններ

1796 թվականը ամենաարդյունավետ տարին էր թե՛ Գաուսի, թե՛ թվերի տեսության համար: Նա մշակեց մեթոդ, որի օգնությամբ կարելի էր կառուցել հեպտադեկագոն (17 նիստ ունեցող բազմանկյուն): Նա իր մեծ ներդրումն ունի նաև թվաբանության մեջ:

1796 թվականի ապրիլին նա առաջինն էր, ով ապացուցեց քառակուսային փոխազդեցության օրենքը, որը թույլ էր տալիս որոշել ցանկացած հավասարման արմատների քանակը: Մայիսին նա ապացուցեց ևս մի թեորեմ՝ կապված պարզ թվերի հետ:

Գաուսը բացահայտեց, որ ցանկացած դրական ամբողջ թիվ կարելի է ներկայացնել ամենաշատը երեք եռանկյունային թվերի տեսքով:

Գաուսը ապացուցել է նաև Վեյլի վարկածը, որը 150 տարի ապացույց չուներ:

1801 թվականին Գաուսը հայտարարեց, որ ինքը հաշվարկել է Սերես աստերոիդի ուղեծիրը: Այս ամենից հետո Գաուսը մեծ համբավ ձեռք բերեց: Գաուսի անվան հետ են կապված հանրահաշվի, թվերի տեսության, դիֆերենցիալ տեսության, մաթեմատիկական ֆիզիկայի բազմաթիվ հասկացություններ։

Նա 1795-1798 թվականներին սովորել է Գյոթինգենի համալսարանում, իսկ 1807 թվականին եղել է ամբիոնի վարիչ և Գյոթինգենի աստղադիտարանի տնօրեն։ 1832 թվականին Գաուսը ֆիզիկոս Վ. Վեբերի հետ առաջարկել է միավորների բացարձակ համակարգը։ 1839 թվականին շարադրել է պոտենցիալի ընդհանուր տեսության հիմունքները, մասնավորապես՝ էլեկտրաստատիկայի հիմնական թեորեմը։

1.Ներկայացրու 19-րդ դարի սկզբին Արևմտյան Հայաստանի վարչական բաժանումները, օգտ.քարտեզից/

25-1826-1828թթ.-ռուս-պարսկական-և-1828-1829թթ1

Էրզրում, Վան, Կարս, Ախալցխայի, Դիարբերքիրի և Սեբաստիայի:

  • 1806-1812թթ.ռուս-թուրքական պատերազմի ընթացքն ու արդյունքները , Բուխարեստի պայմանագիր:

1806-1812թթ ռուս-թուրքական պատերազմը շատ թեժ և ուժեղ էր: 1806թ թուրքական զորքը Ֆրանսիայի դրդմամբ հարձակվում է ռուսաստանի վրա (այդ պահին ռուսական կայսրության տիրապետության տակ էր գտնվում Արևելյան Հայաստանի մեծ մասը), և ռուսաստանը պետք էր ինքնապաշտպանվեր և պարսկակա զորքին, և թուրքական: Բայց Ռուսաստական կայսրությունը հասավ մեծ և լուրջ հաջողությունների: 1807թ հունիսին Ախուրյան գյուղում տեղի ունեցած ճակատամարտին նրանք պարտության են մատնում թուրքական զորքին: Եվ 1812թ օսմանյան կայսրությունը պարտության գնալուց հետո ստիպված եղավ Բուխարեստում կնքել հաշտության պայմանագիր Ռուսական զորքի հետ, բայց Անդրկովկասում ռուսների գրավված տարածքները անցան Օսմանյան կայսրության:

  • 1806-1812թթ.ռուս-թուրքական պատերազմ

1806 թ․ դեկտեմբերին Օսմանյան կայսրությունը պատերազմ սկսեց Ռուսաստանի դեմ։ Թեև ռուսական բանակները միաժամանակ ստիպած էին մարտեր մղել և՛ թուրքական, և՛ պարսկական զորքերի դեմ, այդուհանդերձ, ունեցան լուրջ հաջողություններ։ 1807 թ․ հունիսի 18-ին Ախուրյանի մոտ՝ Փոքր Ղարաքիլիսա գյուղում, տեղի ունեցած ճակատամարտում նրանք պարտության մատնեցին թուրքական զորքերին։

Ռուսաստանի հաջողությունները ստիպեցին օսմանյան Թուրքիային 1812 թ․ մայիսին հայազգի դիվանագետ Մանուկ բեյի աջակցությամբ Բուխարեստում կնքել հաշտություն։ Սակայն Անդրկովկասում ռուսների գրաված տարածքները վերադարձվեցին թուրքերին։

Բուխարեստի պայմանագիր

Ըստ Բուխարեստի պայմանագրի՝ Պրուտ և Դնեստր գետերի միջև ընկած Մոլդովական իշխանության արևելյան շրջանները անցնում էր Ռուսական կայսրությանը: Ռուսաստանը նաև հստակ ձևակերպումներով պաշտպանում էր Դանուբի նկատմամբ իր իրավունքները։

Պայմանագրի 8-րդ հոդվածով Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր տարածք հատկացնել և ինքնավարություն շնորհել Սերբիային։ Այնուամենայնիվ, Բուխարեստի պայմանագրի ստորագրմամբ Ռուսաստանը հերթական անգամ ոտնահարում է հայ և վրաց ժողովուրդների ազգային շահերը։ Մոլդովայի դիմաց ռուսները Թուրքիային են հանձնում արևմտյան Վրաստանի մեծ մասը, Փոթի և Անապա նավահանգիստները, ինչպես նաև Ախալքալաքի շրջանը։

1.Հոմանիշների բառարանի օգնությամբ գրիր տրված բառերին մեկական հոմանիշ:
Ականակիտ-վճիտ, մաքուր, պարզ, հստակ, ջինջ, ականավճիտ, ակնավճիտ, բյուրեղյա, զուլալ 
 այգաբաց- լուսաբաց
 աշտանակ-ամբարտակ
 գիրթ-շեշտակի, շեշտակիորեն
 թափոր-երթ, շքերթ
 կտրիճ-Լեռնանցք, լեռնամեջ, լեռանցամեջ, ձոր, ձորակ, ծործոր, խորաձոր, կապան, անձուկ, կածան, կղեսուր (6նց.), (բրբ.) խեղդ, դարբանտ, խինձ
 մահիկ-Կիսալուսին, լույին, լուսնակ,
 շեղբ-Սայր, բերան, ծայր 
սկահակ-տես Սկահ
դշխուհի- կաթնուկ, խեժուկ
դժնի-նշան
կշտամբանք-Նախատինք, հանդիմանություն, անարգանք, մեղադրանք
մարտիկ-Ռազմիկ, զինվոր, զորական, զինվորական, բանակային, 
մթնշաղ-գ. Աղջամուղջ, վերջալույս, իրիկնաշաղ, մթնաշաղ, մթնալույս, մթնաթաթախ, մթնշող, (հնց.) աղտամուղտ, վերջնաշաղ, լրթնատեսիլ, (բրբ.) ժանգառք, մռւթուլուս, ճրագվառոց:

2. .Փոխիր տրված բառերի մուգ գրված տառերը և ստացիր նոր բառեր:
Գիրք,

տանկ— տանու, տարդ

սանր- մանր, ծանր

մարագ- կարագ

 նոր-հեր, քոր, մոր

 բարդ- զարդ, սարդ

3.Կետերի փոխարեն լրացրեք ջ, ճ կամ չ:

ա/  ալոջ, ակնակապիջ, աղջատել, աղաջամուղջ, ապջարար, անաճառ, անզիճում, անմիջապես, անջրդի (չջրած, չոր), անտերունչ (չքավոր), անրջել, աջալուրջ, աչքաբաց, աջակողմյան, աջափնյակ, աջլիկ, առաջարկություն, միջատ, միջոց, շուրջպար, վերջակետ, աղջիկ, ոչխար, ոջիլ, չղջիկ, փախչել, փարջ (կավե գավաթ), քրքիջ:

բ/  առաջին, առողջություն, առնջություն, բաղարջ (գաթա), բաջկոն, գաղթօջախ, գաղջ (խոնավ, բորբոսնած), գաճաճ (թզուկ, փոքր), գեղջուկ (գյուղացի), թռչուն, թռչել, թրջել, թրջոց, հորջորջել (անվանել, կոչել), մեջտեղ, միջակ, միջօրե, ողջույն, վերջին, մխրջվել, մռնջյուն, մրջյուն, շիճուկ, ողջագուրվել, քուրջ:

գ/ առաջնորդ, գոջի, դաջել, եղջերու, երկարաճիտ, զեղջել, զիջել, զղջալ, Էջմիածին, ընջացք (բեղ), ընջաքաղց (ագահ), թարթիչ, ի հեջուկս (հակառակ մեկի), իջնել, լայնալիճ, լաջվարդ (կապույտ), կտրիչ (կտրող գործիք),կտրիչ (քաջ), հառաչանք, միջամտել, միջավայր, նախջիր (կոտորած), տարեվերջ, ուռջանալ, ուռջել:

դ/  ամբողջ, առաջնորդ, առէջ, բարեհաջ, դարջնագույն, խառնիջաղանջ (խայտաբղետ), խոջկոր, խրճիթ, ծխամորջ, կառճել, կարիճ, կճղակ, կճմթել, կնճիթ, կոճկել, կորչել, կռճիկ, հարճ, ճանճ, ճղճիմ, մահճակալ, մաճկալ, մարճան, մեջբերում, մեչք, մինչև, միչև, միչադեպ, նկարչական, շեղչ (կույտ), սոչի, Սոճի, վայրէջք, վեջաբան:

4.Լրացնել բաց թողնված տառերը:
Ջրաղացի ճրապի լույսն էր կենդանության միակ նշանը համատարած մթության մեջ:
Ծերունին նայեց հանդիպակաց  ամպին, բարձրացավ ամբարտակի վրա, քաշեց առաջը հավաքված ճյուղերը, ապա մտավ ջրաղացը և դուռը կողպեց: Քամին վզվզում էր պատերի բացվանքներից, հափշտակում թափված հարջաշաղախ ալրափոշին և փաղչում զվարթաձայն: Ծեր ջրաղացպանը կրկին անցավ իր հանապազօրյա գործին` անշտապ կապելով ալրաթաթագ գոգնոցը:

Դեկտեմբերի 7-13-ը, առաջադրանք

Հայ մշակույթը 17-րդ դարի երկրորդ կեսից մինչև 19-րդ դարի առաջին կեսը

  • Սահմանել «մշակույթ» հասկացությունը:

Մշակույթ բառը ծագում է լատիներեն colere արմատից, որը նշանակում է մշակել, խնամել: Դեռևս հին հռոմեացի հռետոր Ցիցերոնը առաջադրել էր cultura animi հասկացությունը, որը թարգմանաբար նշանակում է հոգու մշակում: Այս փոխաբերությամբ Ցիցերոնը նկատի ուներ հոգու զարգացումը, որն օգնում էր մարդկանց հաղթահարել բարբարոսությունը և դառնալ լիարժեք քաղաքացիներ:

  • Հայկական մշակույթը հայ ժողովրդի ստեղծած նյութական և հոգևոր արժեքների ամբողջությունն է: Այն ներառում է գիտությունը, արվեստը, արհեստը և, առհասարակ, մարդու կողմից ստեղծած ամեն ինչ:

  • Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում:

  • Փորձիր շարադրել ՝17-18-րդ դարերում հայ մշակույթի գլխավոր առանձնահատկության մասին:

Հայկական նոր թատրոնը առաջացել է 17֊18 դարերի ընթացքում: 17-րդ դարի սկզբներից սկսում է գործել Սյունյաց Մեծ անապատի դպրոցը, որի շրջանավարտները Հայաստանի տարբեր վայրերում դպրոցներ էին բացում:Լուրջ իրադարձություն էր 1717 թ. Վենետիկի սուրբ Ղազար կղզում Մխիթար Սեբաստացու կողմից Մխիթարյան միաբանության ստեղծումը, որը անգնահատելի գործունեություն ծավալեց հատկապես հայագիտության բնագավառում: Հայ նոր գրականության ստեղծման մեջ իր մեծ ներդրումն ունի պոետ՝ Հարություն Ալամդարյանը (1796-1834 թթ.) և գրող, հրապարակախոս Մեսրոպ Տագիտյանը (1803-1858 թթ.)։ 17֊18 դարերին Հայաստանը փորձում էր շարունակել նախորդ դարաշրջանի ավանդույթները: 1677 թվին տպարան ստեղծեց Երեմիա Չէլէպի Քէօմուրճյանը: 

  • Նկարագրիր՝ինչ հանգամանքներից է հայ ժողովուրդը 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբին, կրթությունը, մշակույթը   զարգացրել տարբեր հասարաքաղաքական պայմաններում:

19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի կրթությունը ճակատագրի բերումով 2 հատվածի բաժանված Հայաստանում հայ ժողովուրդն ստիպված իր մշակույթը զարգացրել է հասարակաքաղաքական տարբեր պայմաններում։ Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին հնարավորություններ է ստեղծել, որ հայկական մշակույթն ավելի սերտորեն առնչվի ռուսների հետ։ Արևմտահայ հատվածն ավելի շատ կրել է եվրոպական, հատկապես՝ ֆրանսական մշակույթի ազդեցությունը։ Հայ ժողովրդի մի խոշոր հատված, ապրելով աշխարհի տարբեր երկրներում և կրելով նրանց մշակութների ազդեցությունները, նույնպես ստեղծել է մշակութային մնայուն արժեքներ։ 19-րդ դարասկզբի հայ առաջավոր կրթօջախներից էին Մոսկվայի Լազարյան ճեմարանը Աստրախանի Աղաբաբյան (1810, 20-րդ դարի սկզբին վերածվել է գիմնազիայի, 1918 թվականին՝ հայկական աշխարհիկ դպրոցի) և Թիֆլիսի Ներսիսյան (1824- 1925) դպրոցները, Վենետիկի Մուրատ- Ռափայելյան և Ձմյուռնիայի Մեսրոպյան վարժարանները։ Արևելահայ կրթական գործում կարևոր էր Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի դերը։ Նրա շրջանավարտները մեծապես նպաստել են հայ գրականության, հրապարակախոսության, թատրոնի, գեղանկարչության, երաժշտության զարգացմանը։

Երանի՜․․․

Ես ապրում եմ մի փոքրիկ երկրում՝ Հայաստանում։ Ոմանք նույնիսկ չգիտեն որ այսպիսի երկիր գոյություն ունի։ Մենք ոչ միշտ ենք եղել այսպիսի փոքր և անհայտ։ Երանի՜ Հայաստանին վերադարձնեն այն տարածքերը, որը հայաստանը կորցրել է դավաճնների շնորհիվ։ Մենք ինչպես միշտ կռվեցինք մեր ոխելիմ թշնամիների հետ՝ Թուրքիաի, և Թուրքերից ծնված Ադրբեջանի հետ։ Սակայն այս անգամ մենք նորից պարտվեցինք, ու դա եղավ միայն դավաճանության շնորհիվ, ինչպես միշտ։ Հայաստանն ինձ համար մի անկրկնելի աշխարհ է որտեղ միայն բարին, երանի՜ այդպես լիներ։ Իրականում Հայաստանում, շատ են դավաճանները, չարը և նախանձը։ Երանի՜ բոլոր չար մարդիկ դառնան բարի, երանի՜ դավաճանները դառնան հայրենասեր, Երանի՜ Հայաստանին վերադարձնեն այն տարածքները, որը մենք մեր դավաճանների շնորհիվ կորցրել ենք, երանի՜։