1.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

Այն ժամանակ Լեհաստանում ապրել են հարյուր տասնինը վայրի ցուլ, որոնցից չորսը պահվել են փորձատեսությունում , յոթը՝ կենդանաբանական այգիներում, իսկ հարյուր ութ ցուլ կա՛մ արգելանոցներում են ապրել, կա՛մ ազատ արածել են՝ որտեղ որ պատահեր, բայց և անտառային նախարարության մշտական հսկողության տակ են:

Իսկ առաջներում, երբ անտառի թավուտներում արածել են ավելի քան հազար հինգ հարյուր ցուլ, ոչ մեկը չէր հետևում նրանց:

Միայն Ուզանդայի Մյավա թերակղզում իննսուն գետաձի ավելի քան հարյուր խոտաճարակ խոշոր կենդանիներ են ապրում:

2.Գտի՛ր նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները՝ ուշադրություն դարձնելով թվականներին:

Ա. Բոլոր դասարաններում քսանհինգ աշակերտ կա: Բ. Բոլոր դասարաններում քսանհինգ-քսանհինգ աշակերտ կա:

Ա. Շրջանի գյուղերում երկու դպրոց կա: Բ. Շրջանի գյուղերում երկուական դպրոց կա:

Ա. Թռչունները չորս փետուր գցեցին ու անցան: Բ. Թռչունները չորսական փետուր գցեցին ու անցան:

Ա. Ընկերներս ամրոցում մի տուն ունեն:  Բ. Ընկերներս ամրոցում մի-մի տուն ուն:

Ա-Քանակական թվական                                 Բ-բաշխական թվական

3. Տրված թվականների հոմանիշ ձևերը կազմի՛ր: Տրված և ստացված բոլոր թվականները անվանի՛ր մեկ բառով:

Օրինակ`հարյուրական-հարյուր-հարյուր:

Տասական-տաս-տաս, տասներկու-տասներկու-տասներկուական, հազար-հազար-հազարական, քսանհինգական-քսանհինգ-քսանհինգ, վեցական-վեց-վեց:

4.Ա. և Բ. Նախադասությունները համեմատի՛ր: Տարբերությունները գտի՛ր` ուշադրություն դարձնելով թվականներին:

Ա. Ամեն մեկը երկու հաղթանակ շահեց: Բ. Բոլորը երկուական հաղթանակ շահեցին:

Ա. Հաղթողներից յուրաքանչյուրին մի գիրք նվիրեցին: Բ. Հաղթողներին մի-մի  գիրք նվիրեցին:  Ա. Ռոբոտներից յուրաքանչյուրը քսան հրահանգի էր ենթարկվում: Բ. Ռոբոտները  քսանական  հրահանգի էին  ենթարկվում:

Ա. Ամեն մի թզուկը հինգ խնդիր առաջարկեց: Բ. Թզուկները հինգական  խնդիր առաջարկեցին:

Ա. Ամեն անկյունում յո՛թ քար շարիր: Բ. Անկյուններում քարերը յոթ-յո՛թ շարիր:

Ա-Քանակական թվական                                 Բ-բաշխական թվական

5. Բառի կրկնությամբ կամ ական ածանցով նոր թվականներ ստացի՛ր տրվածներից: Փորձի՛ր բացատրել , թե ստացված բոլոր թվականներն ինչո՛ւ են կոչվում բաշխական:

Քառասուն-Քառասունական, յոթանասուն-յոթանասունական, ութսուն-ութսունական, տասնութ-տասնութական, երկու հարյուր-երկու հարյուրական:

Բաշխական են կոչվում, քանի որ վերջանում են ական ածանցով։

6.Նախադասությունների միտքն արտահայտի՛ր այլ կերպ՝ ընդգծված բառերը փոխարինելով ուրիշներով:

Թանգարանում  սրահներից յուրաքանչյուրում ցուցադրվող վաթսուն առարկա կա:

Թանգարանում  սրահներից ամեն մեկում ցուցադրվող վացունական առարկա կա:

 

Դպրոցի բոլոր դասարաններում տասնհինգական սեղան է դրված:

Դպրոցի յուրաքանչյուր դասարաններում տասնհինգ սեղան է դրված:

 

Ամեն մի երամում տասնհինգ կռունկ է:

Յուրաքանչյուր երամում տասնհինգական կռունկ է:

 

Այդտեղ յուրաքանչյուր գետ երեք վտակ ունի:

Այդտեղ ամեն մի գետ երեքական վտակ ունի:

 

Շենքերի նկուղները երկուական ելք ունեն՝ հիմնական և վթարային:

Շենքերի նկուղները երկու ելք ունեն՝ հիմնական և վթարային:

 

Տղաներին հազարական դրամով պարգևատրեցին:

Տղաներին հազար դրամով պարգևատրեցին:

 

7. Սխալները գտի՛ր և ճշտի՛ր:

ա) Օրվա մեջ քսան սիգարետներ  ծխողն ամեն տարի ավելի քան հարյուր

տասնյոթ հազար քառակուսի սանտիմետր թուղթ ծուխ ու մոխիր է դարձնում:

Այդքան թուղթը բավական է երեք հարյուր էջեր ունեցող մի գիրք հրատարակելու համար:

ա) Օրվա մեջ քսան սիգարետ  ծխողն ամեն տարի ավելի քան հարյուր

տասնյոթ հազար քառակուսի սանտիմետր թուղթ ծուխ ու մոխիր է դարձնում:

Այդքան թուղթը բավական է երեք հարյուր էջ ունեցող մի գիրք հրատարակելու համար:

 

բ) Մի անգամ տասնվեց տղա բաժանվեցին երկու խմբի:

Իրար ետևից յութանասունհինգ բառեր թելադրվեց:

Այդ բժիշկի երեսունհինգ վիրահատությունն էլ հաջող են անցել:

Հիսունչորս հոյակապ նկարներով այդ գիրքը շատ հին էր:

Հավաքվածներից ամեն մեկը երեքական լեզու գիտեր:

Ջութակահարներից ամեն մեկը հինգական մեղեդի նվագեց:

Սենյակներում սեղանները շարված էին երեքական-երեքական:

բ) Մի անգամ տասնվեց տղաներ բաժանվեցին երկու խմբի:

Իրար ետևից յութանասունհինգ բառ թելադրվեց:

Այդ բժիշկի երեսունհինգ վիրահատություններն էլ հաջող են անցել:

Հիսունչորս հոյակապ նկարներով այդ գիրքը շատ հին էր:

Հավաքվածներից ամեն մեկը երեք լեզու գիտեր:

Ջութակահարներից ամեն մեկը հինգ մեղեդի նվագեց:

Սենյակներում սեղանները շարված էին երեք-երեք:

ԳԱՐՈՒՆ

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Հարցեր և առաջադրանքներ

Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:

գգվել-Սիրով ու քնքշությամբ գրկել ու շոյել, փայփայել, փաղաքշել

Ինչպե՞ս ես հասկանում՝ Գարունը այնքան ծաղիկ է վառել, Իմ բացված սրտում հնչում է մի երգ… պատկերները:

Ես այդ խոսքերը լսելով հասկանում եմ…

Ցուրտ ձմեռվանից հետո բնությունը զարթունք է ապրում, և բույսերը սկսում են ծաղկել և առնում են նոր կյանք, այդպես էլ մարդն է Գարնանը նոր կյանք առնում, ուզում է երգել ինչպես թռչուները և ցատկոտել ինչպես թիթեռն է ծաղկից ծաղիկ  ցատկոտում։

Կանաչ գույնով ներկիր բնության պատկերները, իսկ կարմիր գույնով՝ քնարական հերոսի զգացումներն ու տրամադրությունն արտահայտող պատկերները:

garun

 

Ցույց տուր անձնական ապրումի և բնապատկերի կապը:

— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Բացատրիր վերնագիրը, իսկ դո՞ւ ինչպես կվերնագրես

Ըստ ինձ գարուն բառը ունի շատ նշանակություններ։ Գարուն նշանակում է թարմություն, գեղեցկություն, անսահման երջանկություն, նոր կյանքի սկիզբ։ Ես այս բանաստեղծությունը կվեռնագրեի  <<Գարունն իմ աչքերով>>։

1.Գտի՛ր թվականները և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականներն ու բայերը ի՞նչ թվով են գործածվում:

Գտածոն յոթանասուն  միլիոն տարվա հնություն ուներ: — քանակական թվական,                տարվա-տարիների-հոգնակի

Միայն տասը ամիս հետո տուփը կարելի է բացել: — քնակական թվական, ամիս-եզակի

Փոքրիկ հովիվը երեսուն–երեսունհինգ գառ էր պահում: Մի օր երեքը գայլի բաժին  դարձավ:-քանակական թվական, գառ,գայլ-եզակի

Հիսուներկու շենքից տասներեքը կառուցվել է:- քանակական թվական, շենքից-շենք -եզակի

Տասներկու օր մնաց քարանձավում, մինչև որ անձավի մուտքը բացվեց: Քանակական թվական, օր-եզակի 

Միայն մի քաղաքում Բոմբեյում, մարդիկ յոթանասուն լեզվով ու բարբառով են խոսում: — քանակական թվական, քաղաքում-քաղաք- եզակի թիվ

2.Թվականները գտի՛ր և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականները ո՞ր դեպքում են հոգնակի թվով գործածվում:

Միջոցառմանը հարյուր իննսունվեց երեխա մասնակցեց: — եզակի թիվ

Մասնակից հարյուր իննսունվեց  երեխանները նույն երգը երգեցին: — հոգնակի թիվ

Երբեմն, սառնամանիքների ժամանակ, երկնքում երկու կամ երեք արև է երևում: — եզակի թիվ

Մի անգամ, 1868թ. ապրիլի իննին, ուրալյան երկնքում միաժամանակ ութ արև երևաց: — եզակի թիվ, Մեկն իսկական էր, մնացած յոթ արևները կեղծ էին: — հոգնակի թիվ

3. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

Աշխարհում մոտ հազար երեք հարյուր ժողովուրդ կա: Այդ հազարերեք հարյուր ժողովուրդները խոսում են մոտ երեք հազար լեզվով: Կան լեզուներ, որոնցով տարբեր ժողովուրդներ են խոսում: Օրինակ, Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական Ամերիկայի բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլացիների, իսպաներեն է խոսում: Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում. մի երկրի ժողովուրդը մի քանի լեզվով է խոսում:  Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու է գործածվում:  Կոնգոյում հինգ հարյուր լեզու կա: Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ է բնակվում, և այդտեղի մեկ միլիոն բնակիչները խոսում են ավելի քան վաթսուն լեզվով:

4.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

1940 թվականից ԱՄՆ-ում գրանցվել է հազար ութ հարյուր քսանչորս հրդեհ: Ամեն տարի կրակը ոչնչացնում է իննից տասը միլիոն հեկտար անտառ: Մեկ տարում այրված փայտանյութի արժեքը կազմում է համարյա հիսուն միլիոն դոլար:

Աշխարի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է: Այնտեղ արվեստի  ավելի քան երեք միլիոն ստեղծագործություն է ցուցադրված : Այդ թանգարանի բոլոր երեք հարյուր քսաներկու դահլիճներում նայելու համար մարդ շուրջ քսանհինգ կիլոմետր ճամապարհ է անցնում:

Վահան Տերյան

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։
Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։
Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…

Պարույր Սևակ

Այս ձեռքերը՝ մո՜ր ձեռքերը,
Հինավուրց ու նո՜ր ձեռքերը…
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը՝
Ի՜նչ նազանքով,
Երազանքո՜վ:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,
Առաջնեկն է երբ որ ծնվել,
Նրա արդար կաթով սնվել:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը
Ծով լռությա՜մբ,
Համբերությա՜մբ:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,
Որ չփլվի իր տան սյունը՝
Որդին կռվից դառնա տունը:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը՝
Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը,
Այս ձեռքերը՝ ուժը հատած,
Բայց թոռան հետ նոր ուժ գտած…
Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը…
Ինչե՜ր, ինչե՜ր, ինչե՜ր չարժեն այս ձեռքերը՝
Նո՜ւրբ ձեռքերը,
Սո՜ւրբ ձեռքերը:
…Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար
Մեզ աշխարհում ծնած-սնած,
Մեզ աշխարհում շահած-պահած,
Մեզնից երբեք չկշտացած,
Փոշի սրբող — լվացք անող,
Անվերջ դատող — անվերջ բանող
Ա՛յս ձեռքերը,
Թող որ ճաքած ու կոշտացած,
Բայց մեզ համար մետաքսի պես
Խա՜ս ձեռքերը…

«Հրաժեշտի գազել». Վահան Տերյան

Ամեն վայրկյան սիրով տրտում ասում եմ ես մնաս բարով.
Բորբ արևին իմ բոց սրտում ասում եմ ես մնաս բարով:

Մնաք բարով ասում եմ ես բոլոր մարդկանց չար ու բարի,
Տանջվող ու որբ Ադամորդուն ասում եմ ես մնաս բարով:

Մնաք բարով ասում եմ ես ընկերներիս` մոտ ու հեռու,
Ոսոխներիս` չար ու արթուն ասում եմ ես մնաք բարով:

Երկնի մովին, կանաչ ծովին, անտառներին խոր ու մթին,
Գարնան ամպին լույս ոլորտում ասում եմ ես մնաք բարով:

Ոսկեշղթա իմ հուշերին, իմ գիշերին, իմ փշերին,
Արտույտներին ոսկի արտում ասում եմ ես մնաք բարով:

Ծաղիկներին դեռ չբացված, դեռ չկիզված հոգիներին,
Մանուկներին վառ-խլրտուն ասում եմ ես մնաք բարով:

Գնում եմ ես մի մութ աշխարհ, հեռու երկիր, էլ չեմ գալու,
Բարի հիշեք ինձ ձեր սրտում, մնաք բարով, մնաք բարով:

Վահան Տերյան

 ՎԵՐՋԱԼՈԻՅՍԻՆ
Բարակ ամպերը մաղում են ոսկի,
Ջրերը անուշ հեքիաթ են ասում.
Կարոտ է սիրտըս մտերիմ խոսքի,
Հոգնատանջ հոգիս բախտ է երազում…
Լռին դաշտերի հանգիստը խոսուն
Մի հեզ տխրության լույս է ըստվերում.
Խաղաղ ջրերի վճիտ ալմասում
Դողում է ոսկե ամպերի հեռուն։
Եվ իմ սրտի մեջ, այն խավարում էլ,
Մի քաղցր վիշտ է մեղմաբար խոսում.
Մեկը այնտեղ իր հեռուն է վառել,
Որպես երկինքը ջրի ալմասում։
Քո քաղցր վիշտը, սիրտ իմ մենավոր,
Քո վիշտն է փռված անհուն աշխարհում,
Քո սերն է վառված, և՛ պայծառ, և՛ խոր,
Քո խենթ կարոտն է ամեն տեղ լռում…

Շարմաղ բիբին երեկոյան, երբ ժամհարը քաշում էր եկեղեցու զանգերը, խրճիթի ծանր դուռը տնքալով բաց էր անում։ Երկար ու կերգեր, իբրև արևելյան թախծոտ երգ, ճռնչում էր հին դուռը, երբ պառավի դողացող ձեռքերը ձգվում էին դեպի դռան մաշված ունկը։ Խավար խրճիթում դռան երգին արձագանքում էր պղինձների զնգոցը և Շարմաղ բիբու ջինջ ձայնը.

-Քո փառքը շա՜տ, էսօր էլ զանգերը զարկին,-մրմնջում էր այդ լուսերես կինը, որին իրիկնապահի զանգերն ավետում էին անանձնական անդորր։

Նա կանգնում էր դռան շեմքին, աչքը դեպի ներքևի բլուրները, որոնք անսահման հեռվում ձուլվում էին մայրամուտի մուգ կապույտ երկնքի հետ և կազմում եզրը մի անգո աշխարհի, որին յոթանասուն տարի անդավաճան հավատում էր այդ միամիտ կինը։

Կանգնում էր դռան շեմքին և կարծես թե տեսնում էր պղնձյա զանգերի տխուր ղողանջները, ինչպես մթնող երկնքի տակ նազով ճախրող աղավնիները։ Նա հավատում էր, որ երեկոյան զանգերի հետ երկնային մի օրհնություն թրթռալով ներս է մտնում ու քսվում հին տան սևացած քարերին, նրա այրվող օջախին, ինչպես ներս կմտներ գետնի երեսով սողացող մշուշը։

Եվ այդ հին հավատով էլ վերջանում էին Շարմաղ բիբու կրոնական զգացումները։ Եկեղեցի չէր գնում, ոչ աղոթք գիտեր, ոչ ծանոթ էր եկեղեցական ծեսերի։

Բայց և այնպես մի խորհրդավոր ակնածանք էր ապրում, երբ երեկոյան երգում էին զանգերը, երգում էր և հին դուռը, բլուրների և աշխարհի վրա իջնում էր մի խաղաղ երեկո, ճախրում էին ոսկեթև աղավնիները, և այդ ամենը ռամիկ հավատով նա ընդունում էր որպես անքննելի խորհուրդ, որ մնացել էր գյուղական աղջկա անուրախ մանկությունից։

 

Որակական Հարաբերական
ծանր թախծոտ
երկար դողացող
հին խավար
մաշված լուսերես
ջինջ անանձնական
անսահման անդավաճան
Մուգ կապույտ միամիտ
պղնձյա Տխուր
երկնային մթնող
Սևացած նազով
թրթռալով
այրվող
սողացող
կրոնական
եկեղեցական
խորհրդավոր
խաղաղ
ռամիկ
անքննելի
անուրախ
Տնքալ
Ոսկեթև
գյուղական

homework

Ex 8,c, pg 57

long                     longer                         the longest

short                   shorter                        the shortest

small                    smaller                      the smallest

big                         bigger                       the biggest

fat                          fatter                         the fattest

easy                      easier                         the easiest

frequent              more frequent         the most frequent

difficult                more difficult          the most difficult

fantastic               more fantastic         the most fantastic

important            more important       the most important

bad                         worse                        worst

good                        better                      best

many                      more                        most

Ex 8,pg 57 d

  1. Many people say that Hungarian is one of the most difficult languages.
  2. When Sarah won $1.000 she was the the most happiest girl in the world.
  3.  The  internet was one of the most important inventions of  the  1960 s.
  4. Vatican City in the most smallest country in the world.
  5. When my grandmother died, it was one of the worst time in my life.
  6. The Amazon is the longest river in the world.

Ինչպես բարձր պահել իմունիխետը

Սպորտի միջոցով

Իմունիծերը բարձր պահելու համար պետք է շաբաթվա ընթացքում 2-3 անգամ զբաղվել սպորտով՝ կատարել ֆիզիկական վարշություններ, հաճախել տարբեր սպորտաձևերի։

Քնի միջոցով 

Իմունիծերը բարձր պահելու համար պետք է օրական 8-6 ժամ քնել։ Ցանկալի է քնել նաև ցերեկը։ Քնի ժամանակ օրգանիզմը և իմունային համակարգը թարմանում է։

Ջուր խմելու միջոցով

Իմունիծերը բարձր պահելու համար պետք է օրեկան մարմնի քաշի 1-կգ համապատասխան 30 մլ ջուր խմել։