Կետադրե՛լ հատվածը.

Աշուն էր, պայծառ աշուն…

Օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ։ Կապտավուն սարերն այնքան մոտ,  այնքան պարզ էին երևում, որ հեռվից կարելի էր համրել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները, կարմրին տվող մասրենու թփերը։

Աշուն էր` տերևաթափով, արևի նվազ ջերմությամբ, դառնաշունչ քամիով, որ ծառերի ճղներից պոկում էր դեղնած տերևները, խմբերով քշում-տանում հեռու ձորերը։ Նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնարհվում էր քամու առաջ։ Ամայի ձորերում դեղնակարմիր անտառի և հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն։ Ջինջ օդի սառնության մեջ զգացվում էր առաջին ձյունի շունչը։

Այգում երիտասարդ կեռասենիները մրսում էին, քամուց խշշում։ Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար, պողպատի ձայն հանում։ Կարծես ձիավորներ էին արշավում իրար դեմ, և սիմինդրի տերևը որպես բեկված սուսեր, ընկնում էր քամու առաջ։

Արևի տակ ժպտում էր վերջին արևածաղիկը և օրորում դեղին գլուխը։

Ես ուզում եմ խոսել մարդու համար ամենաթանկ բանի մասին

Մարդու համար ամենաթանկ բանը դա կյանքն է։ Սակայն իմ կարծիքով այն իմաստավորվում և արժեք է ստանում,երբ քո կյանքը, լցնում ես քեզ հարազատ և քեզ համար թանկ մարդկանցով և ում անմնացորդ նվիրվում ես։ Դա քո ընտանիքն է, քո հայրն ու մայրը, քեզ հետ միշտ վիճող, բայց և քեզ շատ սիրող եղբայրն ու քույրն է։ Ինձ համար նույնպես այդպես է։ Կյանքը միապաղաղ և անհետաքրքիր կլիներ, եթե չլիներ իմ ընտանիքը, իմ դպրոցը, իմ ընկերները և իմ հայրենիքը, որի համար կյանքս կտամ, եթե մի օր այն պետք լինի։ Ես սիրում եմ նրանց բոլորին և ինձ համար ամենաթանկը դա իմ սիրելիների հետ իմ հայրենիքի կապույտ ու խաղաղ երկնքի տակ ապրելն ու խաղալն է։ Իմ հայրենիքի արևն է , որն այնքան ջերմ է և այնքան յուրահատուկ է դարձնում հայրենիքիս հողում աճող ծիրանն ու դեղձը։ Թանկ բաներ շատ կան, բայց ես չեմ կարող բոլորը թվարկել։

Երբեմն մարդ չի գիտակցում կամ գնահատում այն թանկը, որն ունի, և միայն կորստից հետո է զգում նրա արժեքը։ Ես փորձում եմ գոհանալ և սիրել այն ամենն ինչ ունեմ։ ԵՎ ամենաթանկը որը ես ունեմ՝ ազատ հայրենիքն է, իմ հայերենն է և իմ հավատն է։

2019-2020 Առաջին շրջանի անհատական ուսումնակա պլան

Ժամատախտակ 
Միջին դպրոցի կայք
Ընտրությամբ գործունեություն — Անգլերեն
Մարզական ակումբ — Հրաձգություն
Լրացուցիչ կրթություն դպրոցում — Հրաձգություն
Լրացուցիչ կրթություն դպրոցից դուրս -Յոգա
Շուրջտարյա նախագծեր — ֆլեշմոբեր, թարգմանչական նախագծեր
Տնային աշխատանք — բոլորը

Կարոլինգների կայսրությունը

  • Ներկայացրու Մերովինգների, Կարոլինգների արքայատոհմերի հիմնադիրներին:

Կարոլինգներ  թագավորական և կայսերական դինաստիա Ֆրանկական պետությունում։ Անվանումը Կառլոս Մեծի անունից է։ Կարոլինգների դինաստիան հաջորդել է Մերովինգներինև թագավորել մինչե X դար։ Կարոլինգներն հզորության գագաթնակետին հասան Կարլոս Մեծի օրոք, որն իրեն ենթարկեց գրեթե ամբողջ Արևմտյան Եվրոպան։ Նրան հաջորդեց որդին՝ Լյուդովիկոս Բարեպաշտը։ 843 թվականի Վերդենի պայմանագրով կայսրությունը բաժանվեց Լյուդովիկոս Բարեպաշտի որդիների՝ Լոթարի, Լյուդովիկոս Գերմանացու և Կարլոս ճաղատի միջև։

Կարլոս III Հաստամարմինը  կարճ ժամանակով վերամիավորեց կայսրությունը։ Նրանից հետո Կարոլինգները թագավորեցին Իտալիայում մինչև 905 թվականը, Արևելաֆրանկական թագավորությունում։

  • Պատմիր Քլոդվիգ 1-ինի, Փարիզ քաղաքի  մասին/գրավոր/

Քլոդվիգ 1-ը ծնվել է 466 թվականին: Նա  եղել է ֆրանկների թագավոր 481 թվականից: 486 թվականին նվաճեց վերջին հռոմեական տիրույթը Գալիայում, որով սկզբնավորվեց ֆրանկական պետության կազմավորումը։ Նվաճեց նաև ալեմանների հողերի մեծ մասը , Հարավային Գալիայից քշեց վեստգոթերին։ 496 թվականին Քլոդվիգ I-ն ընդունեց քրիստոնեություն ուղղափառ ձևով, որը նպաստեց նրա իշխանության ամրապնդմանը և ապահովեց հոգևորականության ու գալլա-հռոմեական բնակչության բարյացակամ վերաբերմունքը։ Նստավայրը դարձրեց Փարիզը։ Քլոդվիգ I-ը ամրապնդեց թագավորական իշխանությունը և այն դարձրեց ժառանգական։ Քլոդվիգը կարգադրեց գրի առնել սալիական ֆրանկների սովորույթային իրավանորմերը, որի արդյունքում կազմվեց Սալիական դատաստանագիրքը։ Դրանով բնակչությունը բաժանվում էր ֆրանկների և տեղաբնիկների։ Տեղական բնակչությանն էլ բաժանում էր երեք խավի՝ խոշոր հողատերեր, մանր հողատերեր և հողազուրկ մարդիկ։

  • Բնութագրիր Կառլոս Մեծին,նրա գործունեությունը, հայոց արքաներից ում ես նմանեցնում, հիմնավորիր պատասխանդ:  /գրավոր/
Կառլոս I Մեծը (747թ. ապրիլի 2 – 814թ. հունվարի 28) ֆրանկների արքան էր 768թ.-ից, լանգոբարդների արքան՝ 774թ.-ից, Բավարիայի դուքսը՝ 788թ.-ից, Արևմուտքի կայսրը՝ 800թ.-ից: Պիպին Կարճահասակի ավագ որդին էր: Նրա անունով Պիպինների հարստությունը սկսվել է կոչվել Կարոլինգյան: Կառլոսը «Մեծ» է հորջորջվել դեռևս կենդանության օրոք:

Կառլոս Մեծը պատմության մեջ նշանավոր միապետներից մեկն է: Գահակալության վերջին տարիներին նրա իշխանությունը տարածվում էր ամբողջ Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի վրա`   Հյուսիսային ծովից մինչև Միջերկրական և Ատլանտյան օվկիանոսից մինչև Ադրիատիկ ծովի արևելյան ափը: Կառլոսը արշավանքներ է կատարել Իսպանիա և Արևելյան Եվրոպա, իսկ Բալկաններում մոտեցել է անմիջականորեն Բյուզանդական կայսրության տիրույթներին: Կառլոս Մեծը ոչ միայն նշանավոր զորավար էր, այլ նաև փայլուն վարչարար, որն արտառոց արդյունավետությամբ կառավարում էր իր հսկայական և բարդ կառուցվածք ունեցող տիրույթները: Նա անց է կացրել բազմաթիվ տնտեսական և ագրարային բարեփոխումներ, հովանավորել է կրթությունը, ակտիվորեն մասնակցել է բարդ եկեղեցական հարցերի լուծմանը

tnocwesdbqq.jpg

ԴԱՍ.6 Գործնական աշխատանք`նյութերի ֆիզիկական հատկությունների ուսումնասիրում

Գործնական աշխատանք`նյութերի ֆիզիկական հատկությունների ուսումնասիրում

Գործնական  աշխատանք `Նյութերի հատկությունների ուսումնասիրում`

Ղեկավարվելով  հետևյալ  սխեմայով  բնութագրեք  հետևյալ  նյութերի` երկաթի,արծաթի,ոսկու, ջրի,կերակրի աղի,պղնձի,կավճի,ալյումինի,պղնձարջասպի , ածխաթթու գազի , շաքարի, էթիլ սպիրտի, քացախաթթվի, ացետոնի  ֆիզիկական հատկությունները  և  ֆիզիոլոգիական  ազդեցությունը  կենդանի   օրգանիզմների  վրա: 

Աղյուսակի սյունակում գրանցե՛ք տեղեկություն նյութի հոտի մասին: Ձեռքի թեթև շարժումով նյութի մակերեսից օդն ուղղեք ձեր կողմը և որոշե՛ք հոտ ունի՞արդյոք նյութը

Նյութի անվան. Ագրեգ.

վիճակը

գույնը հոտը համը Խտու-

թյունը
գ/մլ
ρ

Լուծ.

ջրում

tհալմ.

tեռմ.

Ջերմա-

Էլեկտրա-հաղորդակց.

Պլաստ.
Ջուր հեղուկ թափանցիկ անհոտ անհամ 1,00 չի լուծվում
Շաքար պինդ սպիտակ անհոտ քաղցր 1,59 լավ է քայքայվում է   + +
կերակրի աղ պինդ սպիտակ անհոտ աղի 2,17 լավ է
ոսկի պինդ դեղին անհոտ անհամ 19,3 չի լուծվում 1064
կավիճ պինդ սպիտակ անհոտ անհամ 2,71 քայքայվում է քայքայվում է + +
երկաթ պինդ մոխրագույն անհոտ անհամ 7,87 չի լուծվում 1536 + +

 

Սուրճի մասին լեգենտ

Կա հայտնի պատմություն այն մասին, որ սուրճի ծառի հրաշալի հատկությունների առաջին բացահայտողը եղել է Քալդի անունով եթովպացի հովիվը մոտավորապես 850 թվականին։

Լեռների լանջերին իր հոտն արածեցնելիս հովիվն ուշադրություն է դարձրել այծերի զարմանալի պահվածքի վրա։ Այդ բույսի տերևներն ուտելով` նրանք սկսում էին վազվզել այս ու այն կողմ և ցատկոտել։

Քալդիի պատմածը լսելով` մոտակա վանքի վերակացուն նույնպես փորձում է տերևները և զգում դրանց առույգացնող հատկությունը։ Սուրճի տերևներից և պտուղներից պատրաստված թուրմի օգտագործումը դառնում է վանքի ավանդույթը և շուտով սիրելի է դառնում նաև շրջակա գյուղերի բնակիչների շրջանում։

Եթովպիայում տարածվելուց հետո ըմպելիքը ճանաչվում է Եմենում, իսկ հետագայում՝ նաև ամբողջ աշխարհում։

Roasted_coffee_beans.jpg

 

Ֆիզիկա

  1. ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը

Ֆիզիկա բառը նշանակում է բնության գիտություն։

2.որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը

Ֆիզիկայի հիմնական խնդիրը տիեզերքիտարական բաղկացուցիչ մասնիկների և նրանց փողազդեցության բնութագրումն է։

3.ինչ է ուսումնասիրում ֆիզիկան

Ֆիզիկան ուսումնասիրում է աղետները։

4.քննարկել  ինչ է բնությունը

Բնությունը մարդկանց փրկությունն է, քանի որ արանց բույսերի մարդիկ չեն կարող ապրել, իսկ կանդանիները մեր կյանքը ավելի ու ավելի գեղեցիկ և հաճելի են սարգում։

5.ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով

Այն որ բնության կողմից կատարվում է։

6.բերել ֆիզիկական երևույթների օրինակներ

450px-CollageFisica.jpg

7.թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները

օդապարիկի թրչելը, կայծակի ձայնը և տեսքը, ծիածանի ստեղծումը և այլն։

8.ինչ է ֆիզիկական մարմինը:Բերեք օրինակներ

մեր շուրջը տեսանելի ամեն առարկա կոչվում է ֆիզիկական մարմին, օրինակ աթոռ, սեղան, հեռուստացույց, համակարգիչ և այլն։ 

9.ինչ է նյութը:Բերեք օրինակներ:

նյութը մարմին սարգելու միակ միջոցն է նյութերն են՝ փայտ, ապակի, կավ, ռետին, կաշի և այլն

10.ինչ է մատերիան

Մեր շրջապատող ամեն ինչը դա մատերիա է /նյութական է /, ամեն ինչ բաղկացած է ատոմից հետևաբար ամեն ինչ մատերիա է։

11.ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին

Գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին ուսուցչին լսելով, աղետներ տեսնելուվ, ինձ թվում է որ ամեն մի մարդ տեսել է գոնե մի աղեը։

 

 

 

Դաս 5 Քիմիական նյութերի ճանաչումը ըստ ֆիզիկական.քիմիական և ֆիզիոլոգիական հատկությունների

Ներկայումս ավելի քան 25 միլիոն նյութ է հայտնի: Ինչպե՞ս դրանք տարբերակել,

ինչպե՞ս ուսումնասիրել: Այդ հարցում մեզ կօգնեն մեր տեսողությունը, գիտակցությունը,

լսողությունը, համի, հոտի զգացողությունները և ֆիզիկական գործիքները:

Փորձասեղանին դրված են միատեսակ չորս բաժակ` ապակե, ալյումինե, պղնձե և

կապարե: Պղինձը տարբերվում է մյուսներից իր կարմրավուն գույնով, ապակին

թափանցիկ է, իսկ ալյումինը և կապարը նման են. երկուսն էլ մոխրագույն են: Եթե

բաժակները մեր ձեռքը վերցնենք, կզգանք, որ կապարն անհամեմատ ծանր է ալյումինից:

Ինչպե՞ս տարբերեցինք ապակի, պղինձ, ալյումին և կապար նյութերը: Մենք

առանձնացրինք գլխավոր հատկանիշները` գույնը, թափանցիկությունը, խտությունը:

Հատկանիշները, որոնցով նյութերը տարբերվում են մեկը մյուսից կամ նմանվում են

իրար, անվանվում են հատկություններ:

Հատկություններն ուսումնասիրվում են՝ որոշակի պայմաններում նյութերը

նկարագրելու, տարբերակելու և օգտագործելու համար:

Նկարագրել նյութը՝ նշանակում է թվարկել նրա հատկությունները: Տարբերում են

նյութերի ֆիզիկական, քիմիական հատկությունները և ֆիզիոլոգիական ազդեցությունը կենդանի օրգանիզմի վրա:

Դուք բնագիտությունից և ֆիզիկայից արդեն գիտեք, որ յուրաքանչյուր նյութ ունի

որոշակի ֆիզիկական հատկություններ, որոնցով այն տարբերվում է մյուսներից:

Նյութերի ֆիզիկական հատկություններն են՝ ագրեգատային վիճակը (գազ, հեղուկ,

պինդ), գույնը, հոտը, համը, խտությունը, ջերմահաղորդականությունը, էլեկտ-

րահաղորդականությունը, հալման և եռման ջերմաստիճանները, լուծելիությունը ջրում և այլ լուծիչներում:

Ագրեգատային վիճակը (գազ, հեղուկ, պինդ), գույնը, հոտը, համը կարելի է որոշել և

նկարագրել զգայարանների օգնությամբ:

Նյութերի լուծելիությունը հեշտ կարելի է որոշել փորձով: Այդպիսի փորձ դուք

կատարում եք տանը ամեն օր: Մենք լավ գիտենք, որ շաքարը և աղը հեշտությամբ լուծվում են ջրում:

Բնության մասին գիտելիքը մարդը ստանում է շատ կարևոր եղանակով`

դիտարկումով:

Դիտարկումը ուշադրության կենտրոնացումն է ճանաչվող օբյեկտի վրա` այն

ուսումնասիրելու նպատակով:

Դիտարկումը շրջակա աշխարհի առարկաների մասին պատկերացումների

նպատակաուղղված ընկալման գործընթաց է: Դիտարկումով մարդը տեղեկատվություն է

կուտակում շրջակա աշխարհի վերաբերյալ, համակարգում դրանք և փնտրում

օրինաչափություններ: Հաջորդ կարևոր քայլը այն պատճառների փնտրտուքն է, որոնցով

բացատրվում են գտնված օրինաչափությունները: Որպեսզի դիտարկումը արդյունավետ լինի, անհրաժեշտ է պահպանել հետևյալ պայմանները.

  1. հստակ որոշել ուշադրության առարկան` կոնկրետ նյութը, նրա հատկությունները կամ մի նյութի փոխարկումը մյուսի, այդ փոխարկման իրականացման պայմանները:
  2. Դիտարկողը պետք է իմանա՝ ինչու է անցկացնում դիտարկումը, հստակ ձևակերպի դիտարկման նպատակը:
  3. Որպեսզի դրված նպատակը հասանելի լինի, կարելի է կազմել դիտարկման պլան: Եթե դիտարկումից արդյունք է ստացվել, ապա այն բացատրելու համար կարելի է վարկած առաջ քաշել:

Գիտական դիտարկումը տարբերվում է կենցաղային դիտարկումից: Որպես կանոն,

գիտական դիտարկումը կատարվում է խիստ հսկվող պայմաններում: Առավել հաճախ այդպիսի դիտարկում կատարվում է հատուկ տարածքում`փորձասենյակում .Դիտարկումը, որը կատարվում է հսկվող պայմաններում, անվանվում է

փորձարկում՝ էքսպերիմենտ («էքսպերիմենտ» բառը լատինական ծագում ունի

(experimentum), որը հայերենում թարգմանվում է «փորձ»): Փորձը թույլ է տալիս հաստատել կամ ժխտել այն վարկածը` ենթադրությունը, որը ծնվել է դիտարկումից: Այդպես ձևավորվում է եզրակացությունը:

Ընդունված է փորձը ձևակերպել հատուկ մատյանում, որն անվանվում է լաբո-

րատոր: Այդ նպատակի համար կարելի է վերցնել սովորական տետր, սակայն գրան- ցումը նրանում կլինի մի փոքր անսովոր: Նշվում են փորձի կատարման ժամանակը, անվանումը, փորձի ընթացքը, որը հարմար է գրանցել աղյուսակի ձևով.

 

Լրացուցիչ հարցեր և վարժություններ

Երկաթին  բնութագրական  չէ  հետևյալ  ֆիզիկական  հատկությունները

1.էլեկտրահաղորդականությունը

2.մետաղական  փայլը

3.սովորական  պայմաններում  հեղուկ  վիժակը

4.ջերմահաղորդականությունը

      2.Հաստատեք համապատասխանություն հետևյալ նյութերի ու դրանց բնորոշ հատկությունների միջև,

Ա.Խմելու սոդա       3                1.Պինդ է,մետաղական փայլ ունի,հոտ չունի

Բ.Երկաթ                  1                2.Հեղուկ է,հոտ չունի,թափանցիկ է,անգույն

Գ.Քացախ                4                3.Պինդ է,ջրում լուծվում է,սպիտակ է,բյուրեղային է

Դ.Ջուր                      2               4.Հեղուկ է,թափանցիկ է,հոտ ունի,Տարբեր  նյութերի  ֆիզիկական հատկությունների  ուսումնասիրություն:

Drinking water

The tap water is generally safe, as it comes directly from mountains, but you may also purchase bottled water. You can get both mineral water with gas and normal spring water on almost every street corner. This water is available in both the rural areas and the capital. You can  open the tap either at work or in a house and drink running water. It’s absolutely safe for drinking and even tasty. In the streets and yards of Yerevan you can see certain water springs. The unique one-meter-high bubbling jet offers clean and tasty Armenian water. Come close and drink. It is completely free.

Homework

Use the new words from the text in the sentences:

spring-1. գարուն, 2. աղբյուր, 3 զսպանակ,

both… and…-և….և…

either… or… կամ… կամ…

neither… nor… ոչ…. ոչ…

trap-ծուղակ

tap-ծորակ