Բնության գրկում

Ես ամառվա արձակուդների մեծ մասը անցկացրել եմ բնության գրկում։ Եղել եմ և՛ գյուղերում, և՛ քաղաքներում։ Ես այցելել եմ Սյունիքի մարզի՝ Սիսիան քաղաք և Դարաբաս գյուղ։

Դարբաս գյուղը ինձ գերել է իր հետաքրքիր պատմություններով։ Առավոտյան ես գնում էի աղբյուրից ջուր բերում, ջուրը շատ պարզ էր և սառնորակ։ Մայրիկիս տատիկը գյուղում առաջինն է եղել, ով պատրաստել է պոպոքի մուրաբա։ Իմ մայրիկը մեծացել է այդ գյուղում։ Գյուղը շրջապատված է սարերով և անտառներով։ Անտառներում բնակվում են՝ գայլերը, արջերը, աղվեսները և շնագայլերը։ Երբ արևը մայր էր մտնում, ես և փոքր քույրս նայում էինք աստղափայլ և ազտղազարդ երկնքին։ Գիշերը մութ էր, և գիշերային կենդանիներով լի։ Այդպես հետաքրքիր անցավ իմ արձակուրդային առաջին ամիսը։ Այնուհետև մենք ուղևորվեցինք Սիսիան քաղաք, իմ մեծ եղբորը հաջողություն մաղթելու, քանի որ նա գնում էր հայկական բանակ ծառայելու և պաշտպանելու հայ մանուկներին։ Ինձ շատ դուր եկավ նաև՝ Սյունեցիների բարբառը։

Իմ տպավորություները գիրք ընթերցելուց հետո

Ես իմ ամառայի արձակուրդներ անցկացրել եմ մի հեքիթային և գողտրիկ անկյունում՝ Զանգեզուրի սարերում։ Մենք ինքներս մեզ զրկել էինք համացանցից և լիովին պատկանում էինք բնությանը։ Դա շատ լավ առիթ էր կտրվել աշխարհից և ընկնել տարբեր պատմությունների մեջ։

Ես ամառվա ընթացքում կարդացել եմ հետևյալ գրքերը՝ Ջոան Ռոուլինգ՝ Հարրի Փոթթերը և ազկաբանի բանտարկյալ Ժասմին հայրապետյանի՝ Սուպեռ նռանե Ժասմին հայրապետյանի՝ Սուպեռ նռանե ու երբ նորցից ժպտան Պարույր Սևակ

Ջոան Ռոուլինգ՝ Հարրի Փոթթերը և ազկաբանի բանտարկյալ

Նախաբան

Այս գիրքը ես ստացել եմ նոր տարուն՝ ծնողներիս կողմից։ Ես շատ եմ հավանել այս գիրքը, քանի որ այն լի է հետաքրքի դեպքերով։ Իմ ամենասիրել կերպարը Ռոն Վիզլին է։ Այս գիրքը կարդալուց, ես երբևէ չեմ հոգնել միայն հաճույգ եմ ստացել։ Ես շատ եմ հավանում Ջոանի Ռոուլինգի ստեղծագործությունները, և երազում եմ ունենալ Հարրի Փոթթեր և անիծված երեխան գիրքը։

Բովանդակություն

Արդեն երրորդ կուռսի Հարրի Փոթերը իմանում է, որ Ազկաբանի բանտարկյալներից մեկը՝ Սիրիուս Բլեքը, գտնվում է ազատության մեջ։ Շուրջբոլորը լուրեր էին պտտվում, որ Սիրիուս Բլեքը փնտրում է Հարրիին որպեսզի սպանի։ Ինչպես հայտնի է երրորդ կուռսի աշակերտները իրենց ծնողների թույլատրություն ստանալուց հետո՝ շաբաթ, կիրակի օրերը անցկացնում են հոգզմիդ քաղաքում։ Սակայն Հարրին չի հաջողվում քեռի Վեռնոից վերցնել ընդամենը մեկ ստորագրություն, և նա ստիված մնում է դպրոցում։ Ռոնի եղաբայրները Ջորջը և Ֆրեդը,հանդիպում են Հարրիին։ Նրանք նկատում են որ հարրին տխուր է։ Տղաները հարրին Հոգվորսի քարտեզ են տալիս, որտեղ նաև նշված է գաղտի ուղիներ դեպի Հոգզմիդ։ Հարրին իր անտեսանելի թիկնոցը գցում է վրան և գնում Հոգզմիդ, այնտեղ Հարրին հանդիպում է Ռոնին և Հերմիոնաին հետ։Այնտեղ տեսնում են իրոնց ուսուցիչներից մի քանին։ Ուսուցիչները մտնում են ինչ-որ կառույց։ Ռոն և Հերմիոնան դուռը բացում են, որ նույպես մտնեն սակայ նրանց թույլ չեն տալիս, քանի որ այնտեղ փոքրերին արգելվում է։Հարին իր անտեսանել թիկնոցով մտնում է ներս, և լսում է, որ սիրիուս Բլեքը եղել է Ժեյմս և Լիլի Փոտեռների ընկերը, սակայն Սիրիուսը դավաճանել է նրանց։ Եվ Սիրիուս Բլեքը Հարրի կնքահայրն է ։ հարրին դուրս է գալիս, և նկատում, որ իր ընկերները կռվում են Դռակո Մալֆոյի հետ, նա սկսում է ձյունով հարվածել Մալֆոյին՝ անտեսանելի թիկնոցը հագին, Մալֆոյը վախեցած փախչում։ Ռոնը և Հերմիոնան կռվում էին, իրենց կենդանիների պաճառով, սակայն Կառոստան՝ Ռոնի առնետը փախչել էր։ Այդ տարի Հոգվորս եկել էր նոր ուսուցիչ՝ պրոֆեսոր Լյուփինը, նա ուսուցանելու էր պաշտպանություն չար ուժերից առարկան։ Պրոֆեսոր Լյուփինը Հարրին կանչում է իր սենյակ, և սովորեցնում expecto patronum կախադրանքը։ Գիշերը Հարրին նայում էր քարտեզին, և այնտեղ գրված էր մի մարդու անուն, ով արդեն մահացած էր, Հարրին զարմացավ վեր է կենում իր անկողնուց և գնում դեպի քարտեզի վրա գտնվող անունը։ Ըստ քարտեզի մահացած մարդը՝ Պիտեռ Պեծիգրումը գտնվում է նրա դիմաց, երբ հանկարծ նրան են մոտեցնում պրոֆեսոր Սնեյփը և պրոֆեսոր Լյուփինը։ Լյուփինը և Հարրին գնում են իր սենյակ, և պրոֆեսրը վերցնում է Հարրի քարտեզը, և Հարրին ուղղարկում քնելու։ Հաջորդ օրը Հարրին, Ռոնը և Հերմիոնան գնում են փրկելու հագրիդի կենդանուն։ Այդ կենդանին շատ կետաքրիքիր կենդանի է, այն ունի արծվի գլուխ և ձիու մարմին, իսկ պրոֆեսոր Դամբլդորը եկել էր որպեսզի այդ կենդանուն սպաներ։Հագրիդը Կառոստային տալիս է Ռոնին։ Դուռը թակում է պրոֆեսոր Դամբլդորը։ Երեխաները գաղտնի դուրս են ծլկում, և վազում որքան հնարավոր է հեռում նրանք տեսնում են, որ մի մարդ մեծ դանակով կտրում է ինչվոր բան, դա գտնվում էր քարի հետևը, և նրանք մտածում են, որ դա հագրիդի կենդանին է։ Հանկարծ Կառոստան կծում է Ռոնի մատը և փաղչում, Ռոնը բռնում է նրան, բայց տերևների հետևից մի գալաշուն է հելնում և Ռոնին քաշում՝ ինչոր փոս գցում, Հարրին և Հերմիոնան վազում են նրա հետևից, նրանք մտնում են մի սենյակ։ Այնտեղ Ռոնն էր, Կառոստան ձեռքին։ Երբ Նրան տեսան նա միանգամից ասաց, որ դա թակարդ է և նրանց հետևում կանգնած էր Սիրիուս Բլեքը, իսկ հետո ներս մտավ պրոֆեսոր Լյուփինը և գրկեց Բլեքին, Հարրին զարմացած էր, նա բղավելով ասաց, որ նրա ծնորղները նրան վստահում էին իսկ նա, նա դավաճանեց նրանց։ Պրոֆեսոր Լյուփինը ասաց, որ նա ճիշտ է միայն մեկ հարցում, Լիլին և Ջեիմսի դավաճանել են, բայց ոչ Բլեքը, այլ նա։ Նա ասելուն պես, մատը ուղեց դեպի Ռոնը, Ռոնը զարմացած ասում էր, որ նա չի, իսկ Բլեքը ասաց, որ դա վերաբերվում է Կառոստային։ Ռոնը Կառոստային բաց տվեց, և Կառոստան փախավ և դարձավ մարդ։ Ռոնը ապշած էր։ Նրանք դուրս եկան փոսից այտեղ կանգնած էր պրաֆեսր Լուփինը նա դարձել էր գայլամարդ, իսկ Բլեքը գայլաշուն, նրանք կռվում էին, երբ հանկած պրոֆեոր Լյուփինը ոռնոց լսեց և գնաց դեպի ձայնը։ Հարրին վազեց դեպի Բլեքը, այնտեղ լիքը դիմենտոռներ կաին, Հարրին թուլացած ընկավ և հանկարծ մի լուս վառվեց դա ըստ Հարրի իր հայրն էր։

Հարրին զարթնեց բուժկետում և պարզվեց որ Սիրիուս Բլեքը մահացել է։ Հարրին և Հերմիոնան գնացին անցյալ փրկեցին և Հագրիդի կենդանուն և Սիրիուս Բլեքին և վերջում նա արեց expecto patronum կախարդանքը, և փրկեց և իրեն և Սիրիուսին։ Այսպիսով հարրին գտավի իր կնքահայրին և անցկացրեց հիանալի ժամանակ իր ընկերների հետ։

Ժասմին հայրապետյանի՝ Սուպեռ նռանե,

Ժասմին հայրապետյանի՝ Սուպեռ նռանե ու երբ նորցից ժպտան

Նախաբան

Այս գիրքերը ես նվեր եմ ստացել Հունիսի 1-ին։ Դրանք ինձ շատ է դուր եկել։ Իմ ամենասիրելի կերպարը Գոդն է։ Ես նույնպես սիրում եմ ստեղծագործել։ Նաև ինքս փորձում եմ գրել բանաստեղծություններ։

Բովանդակություն

16-ամյա նռանեն զբոսնում էր փողոցում, երբ նկատեց, որ մի խումբ չարաճճի երեխաներ ծեծում են շներին և կատուներին։ Նրա հետ տարօրինակ բան կատավեց, նա բարձրացավ օդ, և մի ոսկե լույս ընկավ նրա վրա, նա իր մազերով երեխաներին այն կողմ տարավ, և շներին ու կատուներին ազատեց։ Վախեցած շները՝ վնգստալով փախան։ Նռանեն գնաց տուն և այդ ամենը պատմեց իր տատիկին։Նա քալեց դեպի տուն երբ հանկարծ նկատեց, որ մի սև կատու հետապնդում է իրեն , աղջիկը վերցրեց կատվին, և տարավ իր հետ տուն։ Երբ մտավ տուն անմիջապես կատվին ծանոթացրեց տատիկի հետ, և սկսեց պատմել տեղի ունեցածի մասի։ Բայց պատմելուց հետո աղջիկը կարծեց, որ տատիկը միևնույն է չի հասկանալու և մտածելու է, որ դա իր վառ երևակայության արդյունքն է։ Եվ նա լուռ գնաց իր սենյակ։ Երեկոյան տատիկը գնաց աղջկա սենյակ, որպեսզի պատմի տեղի ունեցածի պատճառը։ Նույն պահին սենյակում Նռանեն քնած էր, իսկ կատուն պոչը տարավ դեպի իր բերան, որպեսզի ձայնը լավ լսվի և իր շեֆին ասաց որ, համարյա աղջկան սպանել է, այնուհետև կատուն տարավ ճանկը դեպի աղջկա կոկորդ որ կտրի կոկորդը, երբ հանկարծ ներս մտավ տատը։ Տատը աղջկան արթնացրեց, և սկեց պատմել տեղի ունեցածի մասին։ Տատը սկսեց պատմել որ նրա պապը սուպերհերոս էր, և դա ժառանգորեն փոխանցվել է իրեն։ Աղջիկը զարմացած նայեց տատկին։ Տատը շարունակեց և ասաց որ նա պետք է հաղթի չարագործերին՝ Բասին՝ նրանց ղեկավարին, Հիդին, Լալիին, Գադին և Գոդին։ Նռանեն սիրահարվում է Գոդին, իսկ Գոդը Նռանեին։ Այսպիսով նա ունացավ շատ արկածներ, հաղթանակներ և պարտություններ։

Պարույր Սևակ

Ամառվա ընթացքում ես նաև կարդացել եմ Պարույր Սեվակ, հիմա ես ձեզ կներկայացնեմ իմ կարդացածներից մի բանաստեղծություն։

Լո՜ւյս, լո՜ւյս զվարթ…
Եվ ո՛չ թե լույս երեկոյի,
Ի մտանել արեգական,
Այլ լույս զվարթ արդար գոյի`
Շաղաոտըն առավոտի…

…Ծնրադրյալ Բնությունն է ելնում ոտի.
Գիշերային ժամերգությունն է վերջանում:
Եվ Լուսաբացն է մոտենում դանդաղորեն,
Իբրև հսկիչ մի Լուսարար`
Մարելով ու հանգցընելով
Ամեն տեսակ լապտեր ու լամպ:
Եվ արեգակն է բարձրանում
Քրմապետի վսեմությամբ:
Եվ ծույլ փռված ստվերները մարմնամսեղ
Սկսում են կարծես իրենք իրենց մարսել`
Մսաթափվում-նիհարում են,
Հետզհետե դառնալով ձիգ
Ու սլացիկ`
Պարուհու պես մի թխամորթ:
Արշալույսն է շարունակում ածել փողը իր ծիրանի,
Որի բոլոր նեղ ծակերից լայն շաղվում է
Ինքը Արդար Արեգակը,
Եվ հնչում է ա՛յն եղանակը պարզ ու բարդ,
Որ հնչել է աստվածների ծննդի հետ.
«Լո՛ւյս, լո՛ւյս զվարթ»…

Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ,
Լույս զվա՜րթ ու գերազանցի՜կ,
Լույս երգեցի՜կ ու նվագո՜ւն:
Դու` առաքյալ ամենօրյա,
Որ բերում է միայն հավատ,
Բայց ի դերև հանում-վանում
Եվ քողածածկ-ծպտյալ հույսեր:
Դու` սուրհանդակ, բայց և կավատ,
Դու` հետախույզ, բայց և մատնիչ,
Բայց ամենից առաջ` միշտ սե՜ր
Եվ ամենից հետո` միշտ սե՜ր…
Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ,
Անձրևի պես
Տեղա այնպե՛ս,
Որ աշխարհում
Լոկ մի՛-միա՜կ ստվեր մնա,
Այն էլ միայն երկնի՛ վրա`
Լոկ անձրևի՛ ստվերը կոր`
Ծիածա՜նը…

Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ,
Այնպե՛ս գործիր,
Որ նկարիչ քո մատներով
Վառեկներն իսկ, գունազարդված,
Դառնան կարծես աքաղաղներ
Ու վերերգեն յուրատեսակ` ծուղրուղուով`
Ա՛յն եղանակը պարզ ու բարդ,
Որ հնչել է աստվածների ծննդի հետ
«Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ»…

Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ,
Շաղվի՛ր,
Մաղվի՛ր,
Թաղվիր այնպե՛ս և այնքան խո՛ր,
Որ մենք չապրենք` ինչպես ձուկը
Իր մշտամութ-անլուսամուտ պետության մեջ,
Որ քո հմուտ-ամենամուտ շողերի տակ
Ծածկամիտ ջուրն անգամ դառնա անկեղծ-հստակ,
Եվ անաղմուկ քո զարկերից ու քո տաքից
Չթրծըված ամեն երազ իսկույն ճաքի,
Ու վերերգվի մինչև անգամ ա՛յդ ճաքոցով
Ա՛յն եղանակը պարզ ու բարդ,
Որ հնչել է աստվածների ծննդի հետ.
«Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ»…

Կիլիկյան Հայաստան: Հայերը Կիլիկիայում

  • Նկարագրել Կիլիկիայի աշխարհագրական դիրքը , բնակլիմայական պայմանների առավելությունները:

Կիլիկիան գտնվում է Միջերկրական ծովի հյուսիս-արևելքում, ունի տաք և խոնավ մերձարևադարձային կլիմա, որը թույլ է տալիս աճեցնել բազմաթիվ մշակաբույսեր։ Հարավից պաշտպանված է ծովով, իսկ հյուսիսից՝ անմատչելի լեռներով։ Հին և միջին դարերում Կիլիկիան, լինելով Արևելքն Արևմուտքին միացնող ծովային և ցամաքային ուղիների խաչմերուկում, ուներ կարևոր ռազմավարական նշանակություն։

  • Բնութագրել 11-րդ դարի վերջին Կիլիկիայի բնակչության էթնիկ կազմը, քաղաքական իրադրությունը:

Թուրք-սելջուկյան ռազմարշավների դարաշրջանում Անիի Բագրատունյաց թագավորության կործանման հետ միասին Բագրատունիների և հայկական իշխանական տների ռազմական ուժերը Բյուզանդական կայսրության անհեռատես հակահայկական քաղաքականության հետևանքով դուրս բերվեցին Մեծ Հայքի տարածքներից։ Հայ իշխանները նոր ավատներ ստացան և տեղաբաշխվեցին Կապադովկիա-Գամիրքում և Եփրատացիք-Հյուսիսային Ասորիքում։ Բագրատունյաց Հայաստանի նվաճումը Բյուզանդիայի կողմից 1045 թվականին, պարտությունը Մանազկերտի ճակատամարտում և Մեծ Հայքի նվաճումը սելջուկ-թուրքերի կողմից առաջ բերեց մի քանի նոր հզոր գաղթերի ալիք։ Հայերը չկարողացան վերականգնել պետականությունը Հայկական լեռնաշխարհի սահմաններում, այդ պատճառով էլ իրենց հայացքն ուղղեցին դեպի Կիլիկիա, որտեղ արդեն մեծամասնություն էին կազմում։

  • Ներկայացնել Ռուբինյան իշխանության կազմավորման , ընթացքը, արդյունքները:

Ռուբինյան իշխանատան գլխավորությամբ Հայոց Մեծ իշխանության հիմնադրումը Կիլիկիայում արդյունք էր Կիլիկիայում և հարակից երկրամասերում հայ բնակչության գերակշռության, ինչպես նաև քաղաքական, տնտեսական և հոգևոր-մշակութային կյանքում նրա խաղացած առաջնակարգ դերով։ 1079 թվականին բյուզանդացիների պատճառով Անիի աքսորյալ հայոց թագավոր Գագիկ Բ-ի սպանությունից հետո նրա թիկնազորի հրամանատարը՝ իշխան Ռուբենը, ամրացավ Բարձրբերդ, Կոպիտառ և Կոռոմզոլ բերդերում, համառ մարտերով 1080 թվականին թոթափեց Բյուզանդիայի տիրապետությունը և Լեռնային Կիլիկիայում հիմնեց անկախ հայկական իշխանապետություն ու հռչակվեց որպես Ռուբեն Ա։ Նրան հաջորդեց որդին՝ Կոստանդին Ա-ն ։ Նա սելջուկ-թուրքերից և բյուզանդացիներից ազատագրեց Լեռնային Կիլիկիայի մի շարք գավառներ, 1098 թվականին հիմնովին վերակառուցեց Վահկա բերդը և այն դարձրեց իր իշխանանիստ կենտրոնը։ թվականներին Կիլիկիայի իշխանը օգնել էր խաչակիր ասպետներին՝ Եդեսիայի, Անտիոքի և Երուսաղեմի գրավման ժամանակ, որի համար մեծարվեց «դքսի» և «մարկիզի» բարձրաստիճան տիտղոսներով։ Կոստանդին Ա-ն դստերը կնության տվեց Եդեսիայի դուքս Ժոսլինին, փոխօգնության դաշինք կնքեց նրա հետ։ Ռուբեն Ա-ի և Կոստանդին Ա-ի աճյուններն ամփոփված են Կաստալոնի վանքում։

  • Բնութագրել Ռուբինյան իշխաններ Թորոս Առաջինի, Լևոն Առաջինի, Թորոս Երկրորդի, Մլեհի քաղաքականությունը:

Թորոս Ա (1070/71–1129)   

Թորոս Ա - Wikiwand

Թորոս Ա Կիլիկիայի Հայոց իշխան 1100 թվականից։ Հաջորդել է հորը՝ Կոստանդին Ա–ին։ Գահակալման սկզբնական տարիներին հաղթել և երկրից վտարել է բյուզանդական զորքերին, միավորել է Դաշտային Կիլիկիան։ Հայ իշխան Գող Վասիլի զինակցությամբ Բերդուսի մոտ ջախջախել է Իկոնիայի սուլթանության նախահարձակ զորքերին և երկիրը մաքրել սելջուկ–թուրքերից։ Պետության արևելյան սահմաններն ամրապնդելու նպատակով իր դուստր Արտային կնության է տվել Եդեսիայի դուքս Բալդուին II–ին և դաշնակցել նրան՝ ընդդեմ մուսուլմանական ամիրայությունների։ Մաթեոս Ուռհայեցին վկայում է, որ Թորոս Ա վրեժխնդիր է եղել Գագիկ Բ Բագրատունի աքսորյալ թագավորին նենգորեն սպանած հույն իշխան Մանդալեի որդիներից, բռնագրավել նրանց կալվածները, Կնդռոսկավիս բերդը։ Թորոսն այնուհետև հարաբերությունները բարելավել է Բյուզանդիայի կայսեր՝ Ալեքսիոսի հետ և արժանացել «Առաջին Սեբաստոս» տիտղոսին։ Սսի մոտ հիմնել է Դրազարկի հռչակավոր վանքը, որտեղ թաղվել է և որն այնուհետև դարձել է արքունի դամբարան։

 

                                                             Լևոն  Ա

Levon I.gif

Լևոն Ա-ն հաջորդել է եղբորը՝ Թորոս Ա իշխանին, որի գահակիցն ու զորավարն էր։ Ռազմական տաղանդի, քաջության համար ժողովուրդը Լևոնին անվանել է Նոր Աժդահակ։ Լևոնի գահակալման առաջին տարում, Թորոս Ա–ի մահից անմիջապես հետո, Կիլիկիայի վրա հարձակվեցին հյուսիս–արևելքից սելջուկյան թուրքերը, հարավ–արևելքից՝ խաչակիր ասպետները։ Խելամտորեն օգտագործելով սելջուկյան թուրքերի ու խաչակիրների միջև եղած թշնամանքը՝ Լևոնը առանձին–առանձին ջախջախեց ու վտարեց նրանց Կիլիկիայից։ 1132 թվականին Լևոնը բյուզանդական տիրապետությունից ազատագրեց Կիլիկիայի ծովեզրյա հայաբնակ շրջանները։

 Թորոս Բ (1145-1169)

Կիլիկյան Հայաստանի պետական կարգը ...

Թորոս Բ-ն Լևոն Ա-ի ավագ որդին է եղել։             Թորոս Բ-ն 1137 թ.-ն Բյուզանդիան գրավում է Դաշտային Կիլիկիան երեսունյոթ օրյա պաշարումից հետո ընկնում է մայրաքաղաք՝ Անարզաբան Լևոն Ա-ն իր ընտանիքի հետ նահանջում է Վահկա բերդ։ Սակայն որոշ ժամանակ անց Լևոն Ա-ն իր կնոջ և որդիներ՝ Թորոսի ու Ռուբենի հետ միասին գերվում է Բյուզանդիայի կողմից և տեղափոխվում Կոստանդնուպոլիս: Մյուս երկու որդիներ՝ Ստեփանը և Մլեհը գտնվում էին անվտանգության մեջ Եդեսիայի կոմսությունում իրենց հորաքրոջ՝ Բեատրիսի մոտ վերջինս դուքս Ժոսլեն II-ի մայրն էր։ Այսպիսով Կիլիկիայի հայկական իշխանությունը ժամանակավորապես «գլխատվեց»:

Մլեհ (1170-1175)

ԱՐՓԻԱՐ-ԱՐ: ՄԼԵՀ ՌՈՒԲԻՆՅԱՆ

Մլեհ Կիլիկյան Հայաստանի իշխան Լևոն Ա Ռուբինյանի և Եդեսիայի կոմս ու Երուսաղեմի թագավոր Բալդուին (Պաղտին) II Բուրգունդցու քրոջ որդին էր։ Ծնվել է մինչև 1120 թվականը։   Մլեհը Կիլիկյան Հայաստանի իշխան Ռուբեն Բ-ի խնամակալն է եղել 1169 թվականից։

Հոր իշխանության օրոք

1130 թվականին Լևոն իշխանը միանում է Տրապիզոնի դուքս Կոստանդին Գաբրասի, Դանիշմենդյան էմիր Ղազի Գյումուշտեգինի, Հովհաննես Կոմնենոս կայսեր եղբայր Իսահակի և Իկոնիայու սուլթան Ռուքնեդդին Մասուդի կազմած հակաբյուզանդական դաշինքին։ Սրան դիմագրավելու համար 1137 թվականին Հովհաննես Կոմնենոս կայսրը մեծաքանակ բանակով շարժվում է դեպի Կիլիկիա և Ասորիք և գրավելով Կիլիկիան, գերում է Լևոն իշխանին, նրա կնոջն ու որդիներից երկուսին՝ Թորոսին և Ռուբենին։ Սակայն մյուս որդիները՝ Մլեհը և Ստեփանեն ապաստան են գտնում Եդեսիայի կոմս և իրենց հորաքրոջ որդի Ժոսլեն II-ի մոտ։

 

 

Դրսում գարուն է…

Գարուն այնքան գեղեցիկ է այս օրերի։ Իսկ մենք ստիպված ենք տանը փակված մնալ և միայն պատուհանից հերևել բնության զարթունքին։ այս ամենին էլ չդիմանալով, մենք որոշեցինք հանգստըան օրերը անցկացնել  Մրմավիրի մարզ Արևիկ գյուղում, ուր գտնվում են տատս և պապաս։

Մենք գնում ենինք գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու և այդ էր պատճաը, որ ոստիկանները մանրակրկիտ ստուգուներից հետո թույլատրեցին անցնել դեպի մարզ, նույնիսկ ստուգեցին հողամաիսի վկայականը։ Ինչևէ, գյուղում շատ ուրախ էր,ես նույնիսկ այցելեցի մեր Ֆերման և տեսա մեր նորածին հորթուկներին։ Ապա գնացինք հողամաս ցանելու բազում, որ ամռանը մեր կովերը ուտեն մեր ձեռքերով մշակված բազուկը և ունենան առատ կաթ։ Տեսա իմ շանը ,որը հսկում է ֆերման և իմ փիսիկներին։

Հետո հիացա խաղողի վազերով և դեռ նոր աչքերը բացած և բողբոջացած խաղողներով։Հիանալի էր մեր խաղկած այգին. բալենինիները, խնձորենիները և սալորենիները։ Զգացի բնության շունչը, աշխատեցի, բայց  ոչ թե հեգնեցի, այլ մեծ բավականություն ստացա։ Ամենալավ տպավորություննեով վերադարձա քաղաք և կրկին փակվեցի մեր բնակարանում։ Բնության հետ շփումը ինձ ուժ է տալիս։

https://www.youtube.com/watch?v=b4r2zdt13i4&feature=youtu.be

Ես կարող եմ

Արդեն 1 տարի է, ինչ ես հաճախում եմ <<Մխիթար Սեբաստացի >>կրթահամալիր։ Այստեղ ես սովորել եմ շատ բաներ, որը չէի կարող սովորել իմ նախկին դպրոցում։ Շատ հաճելի է սովորել մի դպրոցում, որտեղ բացի կրթական ծրագրից տալիս են լրացուցիչ նյութեր, երեխաները ավելի շատ գիտելիքներ են ստանում։ Ես այս դպրոցում սովորիցի նախագիծ կատարել, վերլուծություներ գրել և ամենակարևորը սովորեցի աշխատել համակարգչով։Իսկ այս վերջին իրադարձության ընթացքում ես սովորեցի ինքնակրթվել։ Իմ կարծիքով, որքան հնարավոր է արագ պետք է դպրոցները բացվեն, քանի որ ուսուցիչները չեն կարողանում տեսնել մեզ և չեն կարող լիարժեք համոզված լինել, որ աշակերտը հասկացել է դասը։

Ես այս տարվա ընթացքում մասնակցել եմ շատ նախագծերի՝, որոնցից կնշեմ միայն մեկը Մեր տան կանաչ անկյունը, ծեսերի՝,որոնցից կնշեմ միայն մեկը Զատկի ծես և նրանք ինձ շատ են օգնել տալով՝ շատ գիտելիքներ։ Ես հպարտ եմ, որ սեբաստացի եմ, և կարողանում եմ շատ բաներ կատարել, ինչեր չեն կարողանում մյուս դպրոցի երեխաները։

Ջրային տրանսպորտ

​Ջրային տրանսպորտի ոլորտում ինտեգրման զարգացման նպատակով մշակվել էԵվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Միության մասին պայմանագիր) «Արձանագրություն համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին» 24-րդ հավելվածի «Ջրային տրանսպորտը» IV բաժինը։

Թբիլիսիում կարող է ջրային տրանսպորտ ...

Միության մասին պայմանագրի 24-րդ հավելվածի 15-րդ և 16-րդ կետերով նախատեսվել է իրագործվող համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության շրջանակներում ջրային տրանսպորտի զարգացում և անդամ պետությունների կողմից նավագնացության մասին միջազգային պայմանագրի կնքում։

Միության մասին պայմանագրի 24-րդ հավելվածի 15-րդ կետի իրագործման նպատակով՝ «Ջրային տրանսպորտ» բաժինը նախապատրաստվել և ներառվել է («Ծովային տրանսպորտ» և «Ներքին ջրային տրանսպորտ» ուղղությունների հետ միասին) Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի N 19 որոշմամբ հաստատված՝ Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրագործման փուլերի (ՀՏՔՀՈՒ) մեջ։.

Ջրային տրանսպորտով փոխադրումներ ...

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի N 3 որոշմամբ հաստատվել է Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրագործման փուլերի (ՀՏՔՀՈՒ) իրականացման միջոցառումների 2018-2020 թվականների ծրագիրը («ճանապարհային քարտեզը»), այդ թվում՝ ծովային տրանսպորտի և ներքին ջրային տրանսպորտի մասով։

Միության մասին պայմանագրի 24-րդ հավելվածի 16-րդ կետի իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում 2014 թվականի օգոստոսից մինչ այժմ անցկացվում են Նավագնացության մասին համաձայնագրի նախագծի նախապատրաստման միջոցառումներ։

Шаклин Груп — Морские контейнерные перевозки, брокерские услуги ...

Նավագնացության մասին համաձայնագրի նախագծին հավանություն է տրվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 22-ի N 120 որոշմամբ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2017 թվականի սեպտեմբերի 19-ի N 127 կարգադրությամբ,  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 2-ի N 31 կարգադրությամբԵվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի նոյեմբերի 10-ի N 34 կարգադրությամբ։ Ընդունվել է միջկառավարական մակարդակով Նավագնացության մասին համաձայնագրի նախագծի ստորագրման հարցով Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի N 14 հանձնարարությունը։

Ջրային տրանսպորտի հարցերով աշխատանքն իրականացվում է Տրանսպորտի և ենթակառուցվածքի հարցերով խորհրդատվական կոմիտեի ջրային տրանսպորտի հարցերով ենթակոմիտեիՏրանսպորտի և ենթակառուցվածքի հարցերով խորհրդատվական կոմիտեիՏրանսպորտի ոլորտում անդամ պետությունների լիազորված մարմինների ղեկավարների խորհրդակցության (Նախարարների խորհրդակցությանշրջանակներում։

Տրանսպորտի և ենթակառուցվածքի վարչությունը ջրային տրանսպորտի հարցերով փոխգործակցություն է իրականացնում ՄԱԿ ԵՏՀ ՆՏԿ հետ։​

    1. Գծային հավասարումներ

    аx+b=0  

    1. Կրճատ բազմապատկման բանաձևեր՝
      a3+b3=(a+b)(a2-ab+b2)

    a3-b3=(a-b)(a2+ab+b2)

    Ճիշտ է նաև հակառակը՝
    (a+b)(a2-ab+b2)=a3+b3

    (a-b)(a2+ab+b2)=a3-b3

    • Լուծել հավասարումը.

    1.matem

    ա)x=7

    բ)x=1,2

    գ)լուծում չունի

    դ)x=-6

    ե)x=0

    զ)x=0,8

    է)x=R

    ը)x=5/3

               2.

    matem

    Ա)x=4

    բ)x=0

    գ)x= 3

    դ)0,2/3,6

    ե)x=1

     

    3.

  1. matem

    Ա)x=5

    x= -22/13                                                                                                                               

    Գ)x=3

    Դ)x=0

    Ե)x=-6

     

    4.

matem

  1.  

    Ա)x+8=33              x=25

               Բ)x•4=52               x=13

               Գ)(x•7)+12=26       x=2

                Դ) (x-4)•5=35        x=11

    5.matem

    Ա) 1 — x   2թ — x+6   x+x+6=18    2x+6=18     2x=12     x=6   1թ-6 2թ-12

    Բ) 1թ — x     2թ — x-6     x+x-6=18     2x-6=18     2x=24    x=12  1թ-12  2թ-6

    1. Վերլուծել արտադրիչների՝ օգտվելով բանաձևերից՝
      (a+b)(a2-ab+b2)=a3+b3
      (a-b)(a2+ab+b2)=a3-b3

    1)p3+q3=(p+q)(p2-pq+q2)            3)a3+8=(a+2)(a2-2a+4)                                    5)y3+1=(y+1)(y2-y+1)

    2) p3-q3=(p-q)(p2+pq+q2)            4)b3-27=(b-3)(b2+3b+9)                                 6)x3-8=(x-2)(x2+2x+4)

    7) p3-1=(p-1)(p2+p+1)                 8)m3+64=(m+4)(m2-4m+16)                        9)1-q3=(1-q)(1+q+q2)

 

Ձկներ

Ձկներ (լատ.՝ Pisces), ջրային կենսակերպ վարող քորդավորներ։ Ապրում են ծովերում, օվկիանոսներում, գետերում և լճերում։ Մարմինը պատված է թեփուկներով, քորդան փոխարինվել է ողնաշարով։

Շնչում են խռիկներով, զարգացումն ընթանում է ջրում։ Ձկների վերնադասը բաժանված է երկու դասերի՝ կռճիկային և ոսկրային։ Կռճիկային ձկների դասին են պատկանում շնաձկների և կատվաձկների կարգերը, իսկ ոսկրային ձկների դասը բաժանվում են չորս ենթադասերի՝ ճառագայթալողակներ, վրձնալողակներ, կռճիկաոսկրայիններ և երկշունչներ։

 Մարմնի կառուցվածք

Ձկների մարմնի կառուցվածքին ծանոթանանք ոսկրային ձկների դասի, ճառագայթալողակների ենթադասի օրինակով։ Նրանց մարմինը կողքերից սեղմված է և ունի շրջհոսելի ձև։ Ձկների մարմինը կազմված է միմյանց անշարժ միացած 3 բաժիններից՝ գլուխ, իրան և պոչ։ Ձկների մարմինը պատված է ոսկրային թեփուկներով։ Գլխի սահմանը խռիկային ճեղքերը կամ կափարիչներն են, իսկ իրանի և պոչի սահմանը՝ հետանցքը։

Թեփուկները պատված են վերնամաշկի բազմաթիվ գեղձերով, որոնցում արտադրված լորձը թուլացնում է ջրի հետ շփման ուժը և մաշկը պաշտպանում է մանրէներից։ Յուրաքանչյուր թեփուկ առջևի ծայրով խրված է մաշկի մեջ, իսկ հետևի մասով նստած է հաջորդ թեփուկի վրա։ Թեփուկները ձկների աճին զուգընթաց մեծանում են։ Թեփուկներով կարելի է որոշել ձկների տարիքը։

Ձկների վերջույթները լողակներն են։ Կրծքային և փորային զույգ լողակները կատարում են ջրում մարմնի դիրքի պահպանման, դանդաղ տեղաշարժման, կանգառի, շրջադարձ կատարելու և հավասարակշռության դեր, մասնավորապես՝ ջրի խոր շերտեր իջնելու և բարձրանալու ֆունկցիա։ Մեջքի և ենթապոչային (հետանցքի) կենտ լողակները կատարում են ղեկի և տեղաշարժման ֆունկցիա։ Ձկների գլխի վրա գտնվում են երկու աչքերը, որոնք չունեն կոպեր, իսկ աչքերի առջևում՝ քթանցքները։

Ձկներն ունեն հովանավորող գունավորում՝ մեջքի կողմը մուգ է, որը ջրի հատակի ֆոնի վրա նրանց դարձնում է աննկատ։

Նյութերը մեր շրջապատում,կենցաղում

  1.  Ձեր  շրջապատում կամ կենցաղում ընտրել և գրել մարմինների,խառնուրդների,  նյութերի անվանումները: Լրացրել աղյուսակները

  

 Մարմիններ  Նյութեր
գիրք փայտ
բաժակ երկաթ
ցորեն ավազ
  1. Մաքուր նյութեր, խառնուրդներ
 Մաքուր նյութեր Խառնուրդներ
աղբյուրի ջուր բրոնզ
փայտ օդ
ոսկի աղ
  1. Խառնուրդները բաժանել՝                                                                                                                                                                                                                                                 
 Համասեռ խառնուրդներ Անհամասեռ խառնուրդներ 
շաքարի ջրայի լուծույթ հող
աղի ջրային լուծույթ  քար
սոդայի ջրային լուծույթ փոշի
օդ կավ
  1.  Գրել, ինչ նյութերից են կազմված մարմինները:                                                                       Մարմինները կազմված են պինդ նյութերից, հեղուկ նյութերից, գազյին նյութերից։

5     Համացանցից գտնել և գրել ձեզ ծանոթ  երեք նյութերի   բանաձևերը և կատարել հաշվարկ ըստ հետևյալ սխեմայի՝:

ծծմբական թթու

Sulfuric-acid-3D-vdW.png

                       1.Նյութի անվանումը սոդա ծծմբկան թթու
                       2.Ինչ տարրերից է կազմված տրված նյութը H₂(ջրածին)S(ծծումբ) O₄(թթվածին)
                       3.Քանի ատոմ ամեն մի տարրից կա տվյալ նյութի մոլեկուլում H2 SO4

  1. Հաշվել՝Mr (H₂SO₄)=2*Ar(H)+Ar(S)+4Ar(o)=2*1+32+4*16=98
  2. Հաշվել տարրերի զանգվածային հարաբերությունները` m

m(H):m(S):m(O)=2:32:64

                       6..Հաշվել տարրերի զանգվածային բաժինները`w

w (H) = 2/98*100% =2%

w (S) = 32/98*100% = 33%

w (O) = 100%-(2%+32%) =65%

                       7.Նյութը բարդ է, թե պարզ

բարդ

                  8.Հաշվել մեկ մոլեկուլի զանգվածը 

Mo (H2SO4) = 98*1,66*10-27կգ=1,63*10-25կգ

6.Ձեր շրջապատում ուսումնասիրել,գրանցել տարբեր  երևույթներ  և լրացնել աղյուսակը՝

      

 Ֆիզիկական երևույթներ  Քիմիական երևույթներ
կայծակ այրում
օդապարիկի թռչել երկկաթի քայքայումը

  1. 7.Գտնել  համացանցից  հետաքրքիր  ֆիլմ,թարգմանություն կամ փաստեր երևույթների կամ նյութերի մասին և տեղադրել բլոգներում,հղումները ուղարկել ինձ:

Մենք այսօր կկատարեն  քիմական 7 փորձ։ Մեզ պետք է քացախ, յոդի լուծույթ, զիլիոնկա, ամիակի լուծույթ, խողովակները մաքրելու լուծույթ, յոդ, սոդա և պերեկիս։Քանի որ խողովակները մաքրելու լուծույթը վնաս է մարդու մաշկի համար, կհագնեմ ձեռնոցներ։

Առաջին փորձի համար զիլիոնկան լցնում ենք ջրի մեջ և ավելացնումն մի քիչ պերեկիս, այնուհետև ավելացնում ենք խողովակները մաքրելու համար նախատեսված լուծույթ և գույնը դառնում է թափանցիկ։

Երկրորդ փորձի համար մեզ պետք է վառ միրգ՝ նուռ, նուռը մաքրում ենք աննուհետև  ճզմում ենք, որպեսզի հյութը դուրս գա նռան մեջից, այնուհետև այն լցնում ենք ջրի մեջ, ջուրն էլ տարբեր բաժակների մեջ։

Առաջին բաժակում սալյանի կիսլատա ենք լցնում, երկրորդում լցնում ենք քացախ և գույնը դառնում է վառ կարմիր։ Երրորդ բաժակին ձեռք չենք տալիս, քանի որ միտռաալների միջավայրն է, չորրորդ բաժակում լցնում ենք սոդա և այն դառնում է մոխրագույնին մոտ։ Հինգերորդ  բաժակում լցնում ենք ամյակի  լուծույթ, վեցերորդ բաժակում խողովակները մաքրելու լուծույթ, վերջին երկու բաժակներում էլ լուժույթը դառնում է շականակագույն։ Նռան հյութի փոխարեն կարելի է օգտագործել մանուշակագույն կաղամբ կամ կարկադե թեյ։

Հաջորդ  փորձի համար վերցնում ենք աման, այնտեղ, լցնում ենք մի փոքր սոդա, մոտը դնում ենք  մոմ և այն վառում,  սոդային ավելացնում ենք մի քիչ քացախ և սկսում է ռակցիան, որը անդրադարձնում է   ածխաթթու գազ, որը ծանր է օդից և ամանը թեքում ենք դեպի կրակը  այն հանգում է։

Հաջորդ փորձի համար վերցնում ենք ամսե, այնտեղ լցնում ենք սառը ջուր և մեջը դնում ենք հացի կտոր, երբ այն թրջվի հացի կտորը ճզմում ենք ջրի մեջ, այդպես  հանում ենք հացի միջի կռածմալը, հետո առանձին ջրի մեջ կաթացնում ենք յոդ և ավելացնում ենք կռածմալի ջրին և այնդառնում է սև, մենք ապացուցեցինք որ եթե յոդին ավելացնենք կռախմալ յոդը կսևանա։

Հաժորդ փորձի համար մեզ պետք կգա մարգանցովկա այն լցնում ենք բաժակի մեջ այնուհերև ավելացնում ջուր երբ այն լուծվի, բաժակի պարունակությունը լցնում ենք ուրիշ մեծ բաժակի մեջ, այնպես որ ստացվի վառ վարդագույն, այնուհետև լցնում ենք շաքարավազ, այնուհետև խողովակները մաքրելու լուծույթ և հետևում ենք լուծույթին։ Ժամանակի ընթացքում նա փոխում է գույնը։

Վերջին փորձի համար տարաի մեջ լցնում ենք պերեկիս, ավելացնում մեկ պտղունց մարգանցովկա, սկսում է ռեակցիան, և անրադարձնում է թթվածին։                                          Այսպիսի փորձեր  կատարեցինք, ամենակարևորը միշտ հիշեք անվանգության կանոները։