Իմ 5 օրը ճամբարային կյանքում

Ողջույն, ես Սեբաստացի Մարիամն եմ` հունվարյան ճամբարի մասնակից։ Ես ընտրել եմ Անահիտ Ամիրխանյանի` Անգլերենի ջոկատը, քանզի ուզում եմ Անգլերենս առավելագործեմ։


Օր առաջին


Այսօր ես ծանոթացա ջոկատիս անդամների հետ, ոմանց արդեն ճանաչում էի։ Առաջին օրը մենք խաղացինք Ով եմ ես, Ալիաս, և այլ ինտելեկտուալ խաղեր։ Գնացինք Ռազմամարզական, սովորած կրկնեցի։ Սովորում էինք բանակի այբուբենը։
-Շարքային Բարսեղյան
-Ես եմ
-Ինձ մոտ
-Լսում եմ



Օր երկրորդ

Ինչպես ճամբարի յուրաքանչյուր օր մենք սկսեցինք ընդհանուր պարապմունքից։ Դասարանում քննարկեցինք մեր անելիքները, մի փոքր խաղ խաղացինք, և մեզ մոտ եկավ ընկեր Հասմիկը։ Մենք կարդացինք և քննարկեցինք Ռաֆայել Դիեստեյի «Ինքնասպան տղան» պատմվածքը։ Մենք վերլուծեցինք այն, ամենքս ներկայացրեցինք մեր կարծիքը։ Դասը շատ հավես անցավ։

Օր Երրորդ

Օրը սկսեցինք մարզվելուց, մի քանի ջոկատով գնացել էինք մեր դպրոցի մարզադահլիճ, այնտեղ շատ լավ անցավ, սկզբում մարզվեցինք հետո սկսեցինք դրոշակ խաղալ։ Մարզվելուց հետո եկանք դասարան սկսեցինք լոտո խաղալ։ Խաղը շատ ջերմ միջավայրում խաղալուց հետո։ Մեզ մոտ եկավ մեկ այլ ուսուցիչ որն իր խաղն առաջարկեց, մենք չմերժեցինք և սկսեցինք խաղալ, այդպես եռանդուն անցավ մեր չորրորդ օրը։

Օր Չորրորդ

Ընդհանուր պարապմունքից հետո, մենք հավաքվեցինք մեր ջոկատում, սկսեցինք քննարկել մեր օրվա անելիքը։ Կարդացինք Գրիմ եղբայրները Անգլերենով, թարգմանեցինք և վերլուծեցինք այն։ Հետո գնացինք Ընկեր Հասմիկի դասարան և վերհիշեցինք մեր մանկության հեքիաթները, մի փոքրիկ ներկացում խաղացինք։ Չարի վերջը, հայկական այլ հեքիաթների հերոսներով։ Դասը շատ ուրախ անցավ։ Հետո մենք գնացինք պարի դասարան, մեզ միացավ նաև Ջավախքի խումբը, պարեցինք Յարխուշտա։

Օր հինգերորդ

Այսօր մենք ջոկատում անցկացրեցինք, մեր ամբողջ օրը, խաղացինք շատ հավես խաղեր, ժամանակը շատ արագ անցավ, անգամ տուն գնալ չէինք ուզում։

Նամակ ինքս ինձ ամանորից հետո

Ես Մարիամն եմ, դեռ 2022 թվականից եմ, իմ նամակն ուղղում եմ ինքս ինձ հաջորդ տարի։

Ողջո՛ւյն, նամակս ընթերցելիս,կարծում եմ, մի փոքր կոգեշնչվես, քանզի քեզ պատկերացնում եմ հիացմունքով լի աչքերդ։ Դու արդեն գուցե 16 -ամյա նույն աղջնակն ես, ով մորը լսելով, շարժվում է առաջ։ Հուսով եմ՝ երազանքներիդ, նպատակներիդ ևս մեկ քայլով կարողացել ես մոտենալ։

Ուզում եմ  քեզ մի քանի հարց տալ․

  • ի՞նչ երաժշտություն ես լսում,
  • ո՞ր լեզուն է քեզ ավելի հարազատ՝ անգլերե՞ն, թե՞ ռուսերեն,
  • ի՞նչ ոճի հագուստ ես նախընտրում
  • ո՞վ է քո սիրելի դերասանը։

Այսօր դեկտեմբերի 14-ն է, նախատոնական տրամադրությամբ քեզ նամակ եմ գրում։ Երեկ մենք վերջապես մեր տունը լցրինք ամանորյա շնչով, տոնածառը մեր տան մի մեծ, փայլուն աստղը դարձավ։ Մի կողմից անցավ ևս մեկ լավ, ուրախ տարի, իսկ մյուս կողմից ևս մեկ տարով մեծացանք մենք, երեկ կարծես դեռ 6-րդ դասարան էի հաճախում։ Աչքս թարթելուն պես սլացավ այդ ժամանակը, արդեն 10-րդ դասարանցի եմ, ևս մեկ ակնթարթ, ու կավարտեմ դպրոցս, կընդունվեմ համալսարան,  կդառնամ մեծահասակ։ Փոքր ժամանակ երազում էի մեծանալ, բայց այժմ՝ ոչ։

Լավ, ահա սրտիս խոսքը քեզ, եղի՛ր բախտավոր, եղի՛ր միայն բարի և անկեղծ…

15- ամյա Մարիամից 16 -ամյա Մարիամին:

Արտիստը

Ողջույն, այս ամսում կարդացել եմ մի քանի պատմվածք, որոնցից մեկը Արտիսը պատմվածքն էր։

Ընտ ինձ այն շատ հուզիչ պատմվածք էր, այն բնութագրում էր մի տղայի անկեղծ սերը, որն և՛ բարդացրեց, և՛ կործանեց տղայի կյանքը։ Նա հանուն սիրո զոհաբերեց ինքն իրեն։ Նա օրեց օր աշխատում էր, հավաքում գումար, այդ ամենը ,միայն իր սրտում թաքցրած մարդու համար՝ իր Լուիզայի։ Ես այն պատմվածքը կարդալիս կլանվեցի մեջը, ամեն ինչ այնքան սրտիս մոտ էի ընդունում, այնքան տխրեցի, երբ նրա այդքան արած աշխատանքն իզուր եղավ։ Լևոնի կյանքի մեկ րոպեն գողացավ նրա կյանքի մեծ սիրուն։ Ես կարծում եմ, որ Լևոնն իր կյանքին հրաժեշտ տալուց առաջ խորհում էր իր Լուիզայի մասին, նրա ապարդյուն քայլերի մասին։

Լևոնի այդքան ժամանակ տածած սերը։ Լևոնը թույլ գտնվեց, նա պետք էր փորձել դասավորել իր կյանքը առանց Լուիզա, բայց չկարողացավ։ Կարծում եմ հեղինակը Լևոնի ինքնասպան լինելու փաստով ուզում էր, ընթերցողին ցույց տալ թե որքան մեծ էր։

Առավոտը զարթնեցի մի անսովոր ծանրություն սրտիս վրա: Շտապով խմելով մի բաժակ թեյ, գնացի վերև: Լևոնը տանը չէր: Ալմաստն ասաց, թե գիշերը անկողին պառկելուց առաջ, տվել է հիսուն ռուբլի և համբուրվել հետը, թե գրեթե ամբողջ գիշերը նստած է եղել գրասեղանի քով, գրել է, ջնջել, պատռել: Առավոտը կրկին համբուրվել է նրա հետ և դուրս գնացել, տանը թողնելով կիթառը, որ ամեն օր հետը տանում էր:

Այս հատվածը ընթերցելիս շատ լարված էի, որքան հնարավոր էր ուզում էի արագ ընթերցել, որ հասկանայի թե որտեղէ, և ինչ է պատահել մեր Լևոնին։

Ահա այն դրվագը որը նկարագրում էր պատանի Լևոնին։

Մոտ 16—17 տարեկան մի պատանի էր, նիհար, գունատ դեմքով, կուրծքը փոքր—ինչ ներս ընկած: Հագած էր մուգ կապտագույն գոտևոր, կարճ բաճկոն, որի կուրծքը զարդարված էր ասրյա խաչաձև ծոպերով և նույն գույնի նեղ վարտիք: Ձեռքին բռնած էր մի կակուղ կանաչագույն գլխարկ` փետուրով զարդարված, նման այն գլխարկներին, որ դնում են թափառաշրջիկ հույն անդրիավաճառները կամ իտալացի երաժիշտները: Նրա դեմքի գծերը կանոնավոր էին ու նուրբ, աչքերն ունեին ինչ—որ մելամաղձիկ արտահայտություն: Դա այն երջանիկ դեմքերից էր, որոնք հենց առաջին հայացքով մարդու սրտում շարժում են համակրության զգացում:

Անծանոթ բառեր՝

կակուղ — 1. Սակավ լինելը:
2. Պակասություն:
3. Նվազություն:

գոտևոր — 1. Գոտի կրող, գոտի կապած:
2. (փոխաբերական) Գոտի՝ կապ ունեցող:
3. (փոխաբերական) Շրջագծի մեջ առնված, շրջանաձև եզերված:

սակավություն — 1. Սակավ լինելը:
2. Պակասություն:
3. Նվազություն:

Ես Սեբաստացի եմ

Ես Սեբաստացի եմ գրեթե 3 տարի։ Յուրաքանչյուր տարի կրթահամալիրն նորովի եմ սկսում ճանաչել։ Այս 3 տարում սկսել եմ ուսումնասիրել ազգային երգն ու պարը, սովորույթներ, մշակույթը։ Մենք տոնում ենք հայ ժողովրդի կողմից մոռացված տոները ինչպիսիք են հարիսայի տոնը, որը մի քանի օր հետո կփակի կրկին մեր դպրոցի դուռը։ Դպրոցն ապագա սերունդներին ավելի հայրենասեր է դարձնում։ Նախագծեր կան որոնք օգնում են ավելի շատ ճանաչել ոչ միայն հայոց այլև հենց մեր պատմությունը, ես պատմություն առարկայից մասնակցել եմ << Իմ գերդաստանը նախագծին>>, ծանոթացել եմ իմ նախնիներին, և ուսումնասիրել եմ իմ գերդաստանի պատմությունը։

Մեր դպրոցն ունի մի քանի մասնաճյուղ որոնք յուրովի են։ Մայր Հյուսիս, Հարավ, Արևելք և Արևմուտք։ Յուրաքանչյուր դպրոցում գտնվում է կրթահամալիրի կարևորագույն մի մասը։ Մեր ագարակը գտնվում է Արևելքում: Մեր արվեստի հետ կապված իրերը` կտավները, քանդակները պահվում են Հյուսիսում, և այլն։

Ես երբ նոր էի եկել կրթահամալիր, նույնպես մասնակցել եմ ես Սեբաստացի եմ օրերին, գրել եմ մի փոքրիկ շարադրություն, ահա հղումը, այս 3 տարվա ընթացքում շատ բան է փոխվել ես կրթահամալիրը նորովի եմ ընդունում։ Ես սովորում եմ ե կսովորեմ, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, ես Սեբաստացի եմ և հպարտ եմ դրանով։

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ «Անանձրև հուլիս»

Այս պատմվածքը գեղարվեստական չէ, այն ոչ թե պատմում էր մեզ մի կերպարի կյանքի և գործունեության մասին, այլ մեզ սովորեցնում է ապրել այս օրով, վայլել կյանքի ամեն մի պահը։ Մի փոքր խոսք  գնաց ժողովրդական սովորություններից, սնահավատությունից։

Դու տխմարի պես ժպտացել ես, որպեսզի նրանք չմտածեն, թե խանգարում են, որպեսզի ներեն, որ իրենց հետ չես, իսկ անպատկառ հայացքները սահմանապահ լուսարձակների անողորմությամբ բևեռել են քո տևական անզորության ու ինքնագոհության սակավ պահերը, ու քո հոգու մերկությունից սարսռացել ես, անակնկալի բերված մերկանդամ կնոջ նման ծալծլվել ու կծիկ ես դառել, մեկ էլ լրբի-հուսահատվածի կեցվածք ես բռնել՝ էհ, տեսածդ կեր, ձեռ տվածդ կեր… Իսկ նրանք անցել-դարձել-անցել են՝ – Ստեղծագործում ենք, ասել կուզի… – Լավ է, լավ… «Չե՛նք ստեղծագործում, իշի զավակներ, – մղկտացել ես քո ապուշ ժպիտից դենը, որովհետև այդ բառից գլխիդ որդերը ժաժ են գալիս, – չենք ստեղծագործում, մեր երեխեքին զրկում ենք հացից… Չենք ստեղծագործում, եզի նման ջլատվում ենք, ուզում ենք տեսնենք՝ պարտդաի՞ր է, որ մարդ գրելիս սուտը ասի, իմանանք, տեսնենք՝ դա գերլո՞ւց է, ապուշությունի՞ց, դվժա՞ր կյանքից, թե՞ հեշտ կյանքից, սովորական գրչակ լինելո՞ւց, թե տոհմանական տականք ծնվելուց… Հետո ինչ, որ իմացածս ինձ պետք չի գալու. անդրշիրիմի սպասավորներն ինձ չեն քննելու, իրենց չիմացած բաներն ինձնից չեն սովորելու, բայց ես պիտի իմացած գնամ:

Այս հատվածը ինձ շատ հարազատ թվաց, ամբողջ պատմվածքից հենց այս տողերը ամրացավ սրտումս, ինձ թվում է յուրաքանչյուր մարդ գոնե մի փոքր իրեն նմանեցրեց այս հատվածի հերոսին, հեղինակի գրածը կարդաց իր դեմքով, և հիշեց կյանքի շատ պահեր։

Երվանդունյաց Թագավորություն (մ.թ.ա 570 -72 թթ)

1. Նկարագրե՛ք Երվանդունյաց Հայաստանի կառավարման համակարգը։

Երվանդունիների թագավորությունն իր բնույթով արևելյան տիպի միապետություն էր, որի գլուխ կանգնած էր թագավորը։ Թագավորական իշխանությունը ժառանգական էր, որը հորից անցնում էր որդուն։ Ինչպես Աքեմենյան Պարսկաստանում և Առաջավոր Ասիայի շատ երկրներում, նույնպես և այնտեղ հողը պետության սեփականությունն էր։ Բացի հողից, պետությանը կամ թագավորին են պատկանել նաև քաղաքները, բերդերը, հանքերը, ջրանցքները, ճանապարհները։ Օգտագործման իրավունքով, գուցե և գանձվող պետական հարկի մի մասը յուրացնելու պայմանով ընդարձակ հողային տիրույթներ են ունեցել թագավորական և ռազմաստրկատիրական ավագանու ազգատոհմերը։


2․ Համեմատե՛ք Վանի թագավորության և Հայկազուն Երվանդականների թագավորության պետական կարգը /

Թե Վանի, թե Հայկազունյաց թագավորություները միապետություն էին, պետության գլուխ կանգնած էր Արքան։

Հայկազուն երվանդականների հետո երկրի կարևորագույն դեմքը քրմապետին էր, իսկ Վանի թագավորությունում խորհրդականները։

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ «ԲԱՆ ՈՒՆԵՄ ԱՍԵԼՈՒ»

Մենք յուրաքանչյուրս էլ ունենք մի բան, որի մասին մյուսն է երազում։ Մենք դա չենք նկատում, և միայն ավելին ենք ուզում։ Իրոք որ մարդիք ագահ են։ ընթերցելով այս հոտվածը հասկացա, թե որքան հարուստ եմ ես, որ ունեմ և հիասքանչ ծնողներ, և ընկերներ, ունեմ այն ինչ կյանքը ոչ բոլորին է տրամադրում։

Ձմեռ պապը բոլորիս համար էլ, եղել է հրաշք, ես ինքս էլ հավատում էի, և հիշում եմ թե ինչ ուրախությամբ էի սպասում նոր տարուն։ Ձմեռ պապը մեզ բոլորիս էլ հույս է տալիս և շատ հաճախ կոտրում երեխաներին։ Ինչու են նրանց միշտ հարցնում <<Ինչ կցանկանայիք>> եթե բոլոր դեպքերում էլ տալու եք այն մի բուռ անհամ կոնֆետները, որոնք մեր կոտրված հոգին ոչ մի ձև չեն միացնում։

Եթե երբևէ ցանկանում եք երջանիկ լինել, դուք  պետք  է  սկսեք  այդ   մեծ  գործն  այսօրվանից:

Վահագն Դավթյան

Վահագն Դավթյանը հայ ժամանակակից բանաստեղծ է։ Ծնվել է 15.8.1922 թ. Արաբկիրում (Արևմտյան Հայաստան)։, Հայրենադարձվելով՝ 1932 թվականից ապրել է Երևանում՝ Արաբկիր թաղամասում։ Եղել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (1970), թերթի խմբագիր։

Տպագրվել սկսել է 1935 թվականից: “Առաջին սեր” (1947), “Աշխարհի առավոտը” (1950) բանաստեղծությունների հավաքածուներում արտահայտված են Մեծ Հայրենական Պատերազմի մասնակցի հայրենասիրական զգացմունքները, սերը հարազատ հողի, բնության նկատմամբ:

Աղբյուր 1 2

Կոմիտաս


Կոմիտասը՝ Սողոմոն Գեւորգի Սողոմոնյանը, ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Անատոլիայի (Թուրքիա) Կուտինա (Քյոթահիա) քաղաքում։ Նրա հայրը՝ Գեւորգ Սողոմոնյանը, կոշկակար էր, բայց նաեւ երգեր էր հորինում եւ օժտված էր գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով աչքի էր ընկնում նաեւ կոմպոզիտորի մայրը՝ Թագուհին, որը գորգագործուհի էր։
Անուրախ ու զրկանքներով լի էր Կոմիտասի մանկությունը։ Նա կորցրել է մորը, երբ նույնիսկ մեկ տարեկան չէր։ Հոր զբաղվածության պատճառով երեխայի խնամքն իր վրա էր վերցրել տատը։ Յոթ տարեկանում Կոմիտասն ընդունվել է տեղի չորսամսյա դպրոցը, որն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկել Բուրսա՝ ուսումը շարունակելու։ Վերջինս Կոմիտասին չհաջողվեց, եւ չորս ամիս անց նա տուն դարձավ բոլորովին որբացած. վախճանվել էր հայրը, իսկ Սողոմոնն ընդամենը 11 տարեկան էր…
Նա հիանալի երգում էր, եւ պատահական չէր, որ Կուտինայում նրան անվանում էին «թափառական փոքրիկ երգիչ»։

1881 թվականին Կուտինայի վանահայր Գ.Դերձակյանը պետք է մեկներ Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կաթողիկոսի խնդրանքով նա իր հետ մի ձայնեղ որբ տղա պետք է տաներ՝ Էջմիածնի հոգեւոր ճեմարանում ուսանելու։ Քսան որբ երեխաներից ընտրվեց տասներկուամյա Սողոմոնը։
1890 թվականին Սողոմոնը ձեռնադրվեց սարկավագ։1893-ին նա ավարտեց ճեմարանը, ապա նրան շնորհվեց աբեղայի աստիճան եւ տրվեց 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվեց երաժշտության ուսուցիչ։

Գործնական քերականություն

1.Խմբավորիր բառերն ըստ հոմանիշների։ Քանի՞ բառ հոմանիշ չունի այս շարքում։
նիրհել, վախենալ, տխմար, փոս, ննջել, երկյուղել, սրդողել, քնել, տգետ, վիրապ, մրափել, զարհուրել, բթամիտ, վեմ, ողորմելի, խրամատ։
Նիրհել – ննջել, քնել, մրափել,
Վախենալ – երկյուղել, զարհուրել, սրդողել
Փոս, վիրապ, խրամատ։
Տխմար – տգետ, բթամիտ,

2.Ընտրիր դաժան բառի հոմանիշները.
Սինլքոր, անագորույն, ամբարտավան, ժանտ, դժնի, դժկամ, դժխեմ, բիրտ, անողորմ,դժոխալուր։

3.Տրված բառացանկից առանձնացրու հոմանիշային զույգերը.
անթաքույց, վեհանձն, բացահայտ, ճաշկերույթ, հեղհեղուկ, հրավերք, տմարդի, հեղեղատ։
Անթաքույց – բացահայտ
Վեհանձն – տմարդի,
Ճաշկերույթ – հրավերք
Հեղհեղուկ – հեղեղատ

4.Տրված շաքից առանձնացրու պերճ բառի հականիշները.
շքեղ, անշուք, շլացուցիչ, հասարակ, ճոխ, հիասքանչ, պարզ, զգլխիչ, փառահեղ, պերճաշուք։

5.Առանձնացրու հականիշների զույգերը.
սեր, աստիճանաբար, անվարժ, ատելի, լավ, միանգամից, միշտ, փորձառու, բնավ, հոռի։
Սեր – ատելի
Աստիճանաբար – միանգամից
Անվարժ – փորձառու
Լավ – հոռի
Միշտ – բնավ

6.Առաջին շարքի բառերի դիմաց 2-րդ շարքից ընտրիր և գրիր բացատրությունները.
Հածել, հեծել, հեծկլտալ, հեծնել
Ձի նստել, տառապել, հեկեկալ, դեգերել
Հածել – դեգերել,
Հեծել – տառապել,
Հեծկլտալ – հեկեկալ,
Հեծնել – ձի նստել

7. Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
բերանը ջուր առնել – չխոսել
կյանքի ընկեր – միասին երկար ճանապարհ գնացող
դանակը ոսկորին հասնել – համբերությունը հատնել
հոգու հետ խաղալ – ձեռ առնել

8.Քարը փեշից թափել դարձվածքին ո՞ր իմաստը չի համապատասխանում.
ա) չհակառակվել, զիջել
բ) չհամառել
գ) անհաջողությունից խուսափել
դ) համաձայնության գալ

9.Ո՞ր նախադասությունների մեջ բառագործածության սխալ կա (ընդգծիր սխալ օգտագործված բառերը).

ա)Ուժեղ աղմուկից հանկարծակիի գալով՝ մոտեցավ լուսամուտին։
բ) Ավանդության համաձայն՝ վառելիքի դեզը վերածվել է քարե ամրոցի։
գ) Ակնոցի վրայից աչքերը հառնեց դիմացը նստած մարդկանց։
դ) Առվի մեղմ կարկաչյունը հանգստացնում էր հոգնած նյարդերս։
ե) Ինչ վերաբերում (ինչ-որ բանի մասին լինել. սա ճիշտ է) է կրթաթոշակին, այդ հարցին դեռ կանդրադառնանք։
զ) Իր վատ արարքի համար նա մեղանչեց ընկերոջ առաջ։

10. Ընդգծիր այն բառերը, որոնք համանուն ունեն.

գայլուկ, ցանցկեն, բալլալխեթ, տուն, շուտափույթ, բարձիչ, թույլ։

11.Ընդգծիր այն բառերը, որոնցում ինքնուրույն գործածություն չունեցող արմատ կա.

սիրասուն, անողջախոհ, նետահարում (հար), լուսաշող, , բծախնդիր, քաջազն չունևոր (ուն), զառամյալ, խցիկ, կառապան։