Առաջին օգնություն

Անվտանգության ապահովում

Դեպքի վայրի զննում Արդյունավետ առաջին օգնություն ցուցաբերելու համար դուք պետք է կարողանաք կողմնորոշվել տարբեր արտակարգ իրավիճակներում: Ժամանակին եւ ճիշտ ձեռնարկված առաջին օգնության քայլերը տուժածի կյանքի համար կարեւոր նշանակություն ունեն: Ցանկացած արտակարգ իրավիճակում, մինչեւ որեւէ գործողության դիմելը, մի պահ կանգ առեք, սառնասրտորեն մտածեք կատարվածի մասին, գնահատեք իրավիճակը, ապա ծրագրեք ձեր հետագա գործողությունները՝ դրանք համապատասխանեցնելով առկա պայմաններին եւ հնարավորություններին:

Այրվածքներ

Մարդու ամենօրյա գործունեության ընթացքում հաճախ են հանդիպում տարբեր տեսակի ու աստիճանի այրվածքներ: Դրանք շատ ցավոտ են, հաճախ հաշմող ու այլանդակող եւ կարող են վարակի, շոկի պատճառ դառնալ: Այրվածքի դեպքում, իմանալով առաջին օգնության ճիշտ քայլերը, դուք զգալիորեն կթեթեւացնեք տուժածի վիճակը եւ կկանխեք բարդությունները:
Ըստ առաջացման պատճառի այրվածքները լինում են ջերմային, քիմիական, էլեկտրական եւ ճառագայթային:
Ջերմային այրվածքների առաջացման պատճառը բարձր ջերմաստիճանն է, օրինակ՝ տաք հեղուկները կամ առարկաները, գոլորշիները կամ բոցը:

Տուժածի զննում

Յուրաքանչյուր արտակարգ իրավիճակում տուժածին արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է պարզել, թե նա ինչ վնասվածքներ ունի եւ ինչ վիճակում է, այսինքն՝ անհրաժեշտ է կատարել տուժածի զննում: Այս համարում մենք կքննարկենք անգիտակից տուժածի զննումը եւ նրան օգնության ցուցաբերման քայլերը: Տուժածին զննելիս առաջին հերթին պետք է ստուգել կենսական կարեւոր համակարգերի գործունեությունը: Այս զննումն անվանում ենք առաջնային, որի ժամանակ պարզվում են կյանքին անմիջական վտանգ սպառնացող իրավիճակները:.

Վարդանանց պատերազմ 451թ

451թ. մայիսի 26-ին լուսաբացին սկսվում է Ավարայրի ճակատամարտը: Հայոց այրուձին անցավ Տղմուտը և մխրճվեց թշնամու մարտական շարքերի մեջ: Պարսից բանակի որոշ զորամասեր չդիմացան հայերի ճնշմանը և նահանջեցին: Վարդան Մամիկոնյանը շրջանցեց հակառակորդին և հարվածեց պարսից բանակի պահեստազորին: Պարսիկների շարքում խուճապ սկսվեց, և թվում էր, թե հայերը հաղթում են: Կատաղի ու օրհասական մարտ ծավալվեց: Հայ նախարարները և զինվորները կռվում և զոհվում էին՝ ծանր կորուստներ պատճառելով հակառակորդին: Երեկոյան մարտը դադարեց, և հայոց բանակը վերադարձավ իր դիրքերը: Զոհվել էր սպարապետը, հայերը զգալի կորուստներ էին տվել:

Հայերի զոհերի թիվը հասնում էր 1036 հոգու, մարտի դաշտում ընկել էին ինը նախարարներ: Շատ ավելի ծանր կորուստներ կրեցին նաև պարսիկները՝ 3544 մարդ: Բացի այդ՝ թշնամին չէր հասել իր գլխավոր նպատակին: Հայերը չէին ջախջախվել, պահպանել էին մարտական ոգին և լի էին պայքարը շարունակելու վճռականությամբ: Այդ ի նկատի ունենալով՝ ճակատամարտի ականատես Եղիշե պատմիչը գրում է. «Ոչ թե մեկ կողմը հաղթեց, և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով` երկու կողմն էլ պարտություն կրեցին»: 

Հայաստանը 7-րդ դարում

Պարսկա-բյուզանդական պատերազմի վերասկսումը

7-րդ դարի սկզբից վերասկսվեց պարսկա-բյուզանդական պատերազմը, և պարսիկները ներխուժում են արևմտյան Հայաստան, այդ ժամանակ պատերազմը գլխավորում էր Վահան իշխանը:

614 թ. գրավելով Երուսաղեմը՝ պարսիկները որպես ավար տանում են նաև Խաչափայտը՝ Հիսուս Քրիսոսի խաչելության փայտը:

Պարսկա-բյուզանդական պատերազմը ավարտվում է պարսիկներիկ պարտությամբ: Հերկլ կայսրը 631 թ. խաչափայտը վերադարձնում է Երուսաղեմ:

Պատերազմի շրջանում Կոմիտաս Մամիկոնյանը դառնում է կաթողիկոս (615-628 թթ.) և կառուցում Ս. Հռիփսիմե եկեղեցին 618. թ.:Հայաստանի քաղաքական վիճակը

Արևելյան Հայաստանում այդ ժամանակ սկսվել էր անկախացման գործնթաց մարզպան Վարազտիրոզ Բագրատունու գլխավորությամբ (628-632 թթ.):

Նա փորձում է ստանալ Հերակլ կայսեր առաջարկությունը և մեկնում է նրա մոտ: Սակայն կայսրը նրան ուղարկում է Կոնստանտինոպլիս և աքսորում:

Արևմտյան հայաստանին այդ ժամանակ օգնում էր Դավիթ Սահառունին:Նա ստանձնում էր երկրի զորավարությունը, և դառնում Հայոց իշխան:

Հայաստանը և արևելյան ներխուժումները

Արաբները սկսեցին կատարել ներխուժողական փորձեր:Նարնց զորքերը պարտության մատնեցին բյուզանդական, իսկ հաջորդ տարում պարսից զորքերին:

Հայոց իշխան և սպարապետ Թեոդեոս Ռշտունին 639 թ.՝

Վերմիավորեց Հայաստանի արևմտյան և արևելյան մասերը ինքնություն իշխանապետության մեջ:
Նա ղեկավաորւմ էր երկրի պաշտպանությունը:
640 թ. Արաբական զորքերը ներխոիժում են Հայաստան: Իսկ հաջրդ տարի հարցակվում են Դվինի վրա:

Հաջորդ արշավանքի ժամանակ արաբական խալիֆության զորքերը հանդիպում են հայ ժողովրդի կազմակերպված դիմադրությանը: Հայաստանի բերդում արաբները ուժգին հարվածներ են ստանում:

Թեոդեոս Ռշտունու քաղաքականությունը

Թեոդեոս Ռշտունին կատարել է հետևյալ քաղաքականությունը՝

Ստեղծված բարդ իրավիճակում Թեոդեոս Ռշտունին որոշում է հարաբերություններ հաստաատել անընդհատ հզորացող Արաբների հետ:
652 թ. նա պայմանագիր է կնքում Ասորիքի և Վերին Միջագետքի կառավարիչ Մուավիայի հետ:Հայոց իշխանը ուզում է զեխճ պահել Արաբական խալիֆության հարձակումներից:
652 թ Թեոդեոս Ռշտունին պայմանագիր է կնքում Արաբների հետ:Արաբները, որ նոր նվաճումների համար դաշնակիցների կարիք ունեին, համաձանվում են:Ըստ պայմանագրի խալիֆությունը 3 տարի հարկ չեր գանձելու, իսկ դրանից հետո հայերը այնքան էին վճարելու, որքան կամենային: գանձվող հարկերի հաշիվն հայերը պետք է պահեին 15 հազարանոց այրուձի, որը պետք է պատրաստ լիներ գործելու այլ տեղերում:

Հայ-արաբական պայմանագրի կնքումը խիստ անհանգստացնում է Բյուզաննդացիներին: Նրանք 100-հազարանոց բանակով ներխուժում են Հայաստան: Մյուս կողմից Արաբներն են ներխուժում Հայաստան և հետապնդում Բյուզանդական զորքին:

Հայաստանից Արաբները հեռացան մեծ ավարով և բազում գերիներով, որոնց կամովին միացավ Թեոդեոս Ռշըունին: Նա մահացավ 656 թ. օտարության մեջ:Թեոդեոս Ռշտուոնու քաղաքականությունն իր արդյունքները տվեց հաջորդ տարիներին:

Բագրատունյաց թագավորությունը (885-1045) Աշոտ 820 — 890

Ինչպես գիտենք, VIII-IX դարերում ժողովրդական ապստամբություններ բռնկվեցին նաև Հայաստանում: Ճիշտ է, արաբական իշխանություններին հաջողվում էր ճնշել, սակայն նրանք չէին կարողանում տերության քայքայման առաջն առնել: Մյուս կողմից, խալիֆայության դժվարին դրությունից օգտվում էր նրա մշտական հակառակորդ Բյուզանդիան: Վերջինս ամեն կերպ աջակցում էր հակաարաբական կենտրոնախույս ուժերին: Այդ պատճառով խիստ սրվել էին արաբա-բյուզանդական հարաբերությունները: Օրավուր թուլացող խալիֆայությունը հարկադրված էր դիմելու զիջումների:

Հայաստանի անկախության վերականգնման համար ստեղծվեցին նպաստավոր պայմաններ: Ամրապնդվում էր հայ իշխանների տնտեսությունը, ընդարձակվում էին նրանց տիրույթները: Զարգանում էր երկրի տնտեսությունը, վերելք էին ապրում գյուղատնտեսությունը և արհեստագործությունը:

Խալիֆայության թուլացումից Հայաստանում ամենից հմտորեն օգտվում էին Բագրատունիները: Նրանք ձգտում էին իրենց իշխանությունն ու ազդեցությունը տարածել ոչ միայն ամբողջ Հայաստանում, այլ այսրկովկասյան երկրներում:

Խալիֆայությունը  ստիպված էր զիջումների գնալ: 855թ. երկրի սպարապետ հաստատվեց Աշոտ Բագրատունին: 862թ. նա նշանակվեց Հայոց իշխանաց իշխան: Այդ նշանակում էր, որ խալիֆայությունը փաստորեն երկրի կառավարումը հանձնեց հայերին: Դրանով նա աստիճանաբար գերիշխանություն ձեռք բերեց մյուս իշխանների նկատմամբ: Աշոտին հանձնվեց նաև հարկահանության իրավունքը, իսկ հարկերն էլ կրճատվեցին մոտ երեք անգամ: Աշոտ Բագրատունին խոհեմ ու հեռատես քաղաքական գործիչ էր և հմտորեն գլխավորում էր երկրի անկախության վերականգնման գործընթացը:

Աշոտ Բագրատունին կարողացավ իր գերիշխանությունը տարածել Արծրունի, Սյունի, արցախյան և այլ նշանավոր իշխանական տների վրա: Նրա գերիշխանությունն ընդունեցին նաև վրաց և աղվանից իշխանները: Աշոտը վերակազմեց հայոց բանակը՝ նրա թիվը հասցնելով 40 հազարի: Նա իր եղբայր Աբասին նշանակեց բանակի հրամանատար՝ սպարապետ: Աշոտը հմտորեն օգտագործեց արաբ ամիրաների ներքին հակասությունները և նրանց թույլ չտվեց միջամտելու Հայաստանի ներքին գործերին: Հայաստանի տարածքում գտնվող արաբական ամիրայություններն ընդունեցին նրա իշխանությունը: Այսպիսով, Բագրատունիների ձեռքն անցավ երկրի վարչական, տնտեսական և ռազմական իշխանությունը: Երկիրն ըստ էության վերականգնեց իր փաստական անկախությունը: Արաբական իշխանությունը Հայաստանում դարձավ անվանական:

Հայաստանի անկախության վերականգնման մեջ մեծապես շահագրգռված Հայոց եկեղեցին ըստ ամենայնի աջակցում էր Բագրատունիներին: Հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու նախաձեռնությամբ 869թ. հայ իշխանների հատուկ ժողով հրավիրվեց, որը միահամուռ որոշեց Աշոտ Բագրատունուն հռչակել Հայոց թագավոր: Աշոտ Բագրատունու թագավորական իշխանությունը պաշտոնապես ճանաչելու համար ժողովը միաժամանակ դիմեց խալիֆին: Խալիֆայությունը երկար ժամանակ ձգձգում էր Հայոց թագավորության ճանաչումը:

Բյուզանդիան իր հակառակորդ Արաբական խալիֆայությանը թուլացնելու նպատակով խրախուսում էր Հայաստանի անկախանալը և շտապեց դաշինք կնքել նրա հետ: Դեռևս 876թ. բյուզանդական կայսր հայազգի Վասիլ Ա-ն հատուկ պատգամավորություն է ուղարկում Աշոտ Բագրատունու մոտ: Կայսրը հայտնում է, որ ինքը ծագում է հայ Արշակունիներից, և քանի որ Բագրատունիները Հայաստանի թագադիր ասպետներն են եղել, նրանից թագ է խնդրում: Ի նշան փոխադարձ բարեկամության՝ Աշոտը թագ է ուղարկում Վասիլ Ա-ին: Բյուզանդական կայսրին թագադրելու այս փաստը մի կողմից վկայում էր Աշոտ Բագրատունու հեղինակության աճի մասին, մյուս կողմից՝ ուղղված էր խալիֆայության դեմ: Հայաստանը IX դարի 60-ական թվականներից փաստացի վերականգնեց իր անկախությունը՝ շարունակելով ձևականորեն գտնվել Արմինիա փոխարքայության կազմում:

Խալիֆայությունը ոչ մի կերպ չէր հաշտվում Հայաստանի փաստական անկախության վերականգնման փաստի հետ: Խալիֆի հատուկ հանձնարարությամբ Հայաստան ուղարկված նոր ոստիկան Ահմադը Հայաստանի արաբ ամիրաների հետ դավադրություն է կազմակերպում Աշոտի դեմ: Նրանք որոշում են բարեկամություն հաստատելու պատրվակով անկախության ձգտող հայ իշխաններին հրավիրել Դվին և ոչնչացնել: Սակայն Աշոտ Բագրատունին ուշի-ուշով հետևում էր արաբների գործողություններին: Նրա մարդիկ ձերբակալում են ոստիկանի սուրհանդակներին, որոնց մոտ հայտնաբերվում է ոստիկան Ահմադի նամակը՝ ուղղված արաբ ամիրաներին: Ահմադը պահանջում էր նրանցից հարձակվել Դվինի վրա՝ իբր թե կռվում են նոր նշանակված ոստիկանի դեմ: Նպատակն այն էր, որ ոստիկանը հրավիրեր ոչինչ չկասկածող հայ իշխաններին, ձերբակալեր նրանց ու ոչնչացներ:

Տեղեկանալով ոստիկանի ծրագրերին՝ Աշոտը հայ իշխաններին պատվիրում է կազմ ու պատրաստ սպասել իր հրամանին: Ինքը գնում է ոստիկանի մոտ, իսկ սպարապետ Աբասին հանձնարարում զորքով մոտենալ Դվինին: Դավադրության նշանակված օրը հայ իշխանների փոխարեն Դվին է մտնում հայկական զորքը: Սպարապետ Աբասը մտնում է ոստիկանի վրանը և ցույց տալիս նրա գաղտնի նամակը: Սարսափած արաբ ոստիկանին դուրս են բերում վրանից և ձերբակալում: Արաբական զորքը զինաթափում են և երկրից դուրս քշում: Ոստիկանին նժույգի փոխարեն նստեցնում են ջորու վրա, տանում մինչև Հայաստանի հարավային սահմանը և ուղարկում «այնտեղ, որտեղից եկել էր»: Այսպիսի անփառունակ վախճան ունեցավ արաբական վերջին ոստիկանի իշխանությունը Հայաստանում:

Հանդիպելով հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը և համոզվելով, որ, ի վերջո, Հայաստանը կվերականգնի իր անկախությունը, նոր խալիֆը 885թ. արքայական թագ և թանկարժեք հանդերձներ ուղարկեց Աշոտ Բագրատունուն՝ ճանաչելով նրան Հայոց թագավոր: Իր հերթին Բյուզանդիայի Վասիլ Ա կայսրը շտապեց ճանաչել Աշոտի գահակալությունը: Կայսրը ևս արքայական թագ ուղարկեց և բարեկամական դաշինք կնքեց նրա հետ:

Հայաստանի իշխանների և հարևան երկրներից եկած հյուրերի ներկայությամբ Բագարան քաղաքում մեծ հանդիսավորությամբ Աշոտ Բագրատունին կաթողիկոս Գևորգ Գառնեցու կողմից օծվեց Հայոց թագավոր: Այսպիսով, Հայաստանի տարիներ առաջ հաստատված փաստական անկախությունը միջազգային ճանաչում ստացավ: Հիմնվեց Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը (885-1045), և վերականգնվեց ավելի բան 450 տարի առաջ վերացած հայկական պետությունը: Դա պատմական շրջադարձային նշանակություն ունեցող երևույթ էր և մեծապես նպաստեց Հայաստանի հետագա վերելքին:

Կովկասյան ճակատ

Կովկասյան ճակատ, առաջին համաշխարհային պատերազմի ճակատներից մեկը, որն ընթանում էր Օսմանյան կայսրության և Ռուսական կայսրության միջև. ավել ուշ հակամարտության մեջ ներքաշվեցին Ադրբեջանը, Հայաստանը, Կենտրոնական կասպիական բռնապետությունը և Բրիտանական կայսրությունը՝ որպես Առաջին համաշխարհային պատերազմի մերձարևելյան թատերաբեմ։ Կովկասյան ճակատը ներառեց նաև արևմտյան Հայաստանը՝ ներառելով Տրապիզոնը, Բիթլիսը, Մուշը և Վանը։ Ռազմական գործողություններն ընթանում էին նաև ծովում, որին ուղեկցում էին Սևծովյան ռուսական նավատորմը։ 1917 թվականի փետրվարի 23-ին՝ Ռուսաստանի հեղափոխությունից հետո ռուսական զորքի առաջխաղացումը դադարեցվեց, այնուհետև ցրվեց ռուսական կովկասյան բանակը, որին փոխարինեցին Հայկական կամավորական ջոկատները և ֆիդայական ջոկատները։ 1918 թվականին ստեղծվեց Կենտրոնական կովկասյան բռնապետությունը և Լեռնահայաստանի Հանրապետությունը։ 1918 թվականի մարտի 3-ին Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև կնքվեց հաշտության Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, և 1918 թվականի հունիսի 4-ին Օսմանյան կայսրությունը Հայաստանի հետ ստորագրեց Բաթումի պայմանագիրը։ Սակայն զինված հակամարտությունը Կենտրոնական կովկասյան բռնապետության, Լեռնահայաստանի և Բրիտանական զորքերի միջև շարունակվեց մինչև 1918 թվականի հոկտեմբերի 30-ը։

Բևեռափայլ

Բևեռափայլ, երկրի մթնոլորտի վերին նոսր շերտերի՝ (80-1000 կմ) լուսարձակումը։ Այն դիտվում է Երկրի բևեռային շրջաններում, հազվադեպ՝ նաև միջին լայնություններում (Հայաստանում 1098-1100 թվականներին դիտվել է չորս բևեռափայլ)։ Երկնքի ամբողջ հյուսիսային կողմը լուսավորված է կարմիր ու կանաչ երկու հսկայական, վետվետուն կամարներով։ Անընդհատ ձևափոխվելով ու երփներանգվելով՝ կամարները մեկ անհետանում են, մեկ նորից հայտնվում։ Հանկարծակի մութ երկինքը ասես նետահարում են պայծառ ճառագայթները, իսկ ժամանակ առ ժամանակ օդում կախվում են կարմիր ծոպերով զմրուխտե «վարագույրներ»։ Պայծառ, հիասքանչ բևեռափայլը (հյուսիսում անվանում են հյուսիսափայլ) երկնքում փողփողում է մի քանի ժամ անընդհատ։

Բևեռափայլերը Արեգակի ակտիվության հետևանք են։ Արեգակի հսկայական շիկացած գունդը տիեզերական տարածություն է ճառագայթում վիթխարի քանակությամբ ջերմություն և արտանետում էլեկտրականությամբ լիցքավորված նյութի մանրագույն մասնիկների հոսքեր (արեգակնային քամի)։ Հասնելով երկրի մթնոլորտի վերին շերտերը, այդ մասնիկները բախվում են օդի ատոմներին ու մոլեկուլներին, և սրանք սկսում են փայլփլել տարբեր գույներով՝ դեղին, կանաչ, կապույտ, կարմիր, մանուշակագույն, նարնջագույն։ Այս գեղեցիկ տեսարանը երկնքում հայտնվում սովորաբար երկրի բևեռներում, որովհետև ամբողջ երկրագունդը մի վիթխարի մագնիս է և, ինչպես յուրաքանչյուր մագնիս, ունի երկու բևեռ։ Եվ երբ Արեգակի՝ էլեկտրականությամբ լիցքավորված մասնիկների հոսքերը մոտենում են մեր մոլորակին, Երկրի մագնիսական ուժերի ազդեցությամբ շեղվում են դեպի հյուսիսային և հարավային մագնիսական բևեռները, և հիմնականում հենց այդ շրջաններում էլ առաջանում են բևեռափայլերը։ Բևեռափայլերն ավելի ուժեղ են լինում և ավելի հաճախ են կրկնվում, երբ Արեգակի վրա մեծանում է արևաբծերի քանակը։ Հենց արևաբծերի տիրույթներից են տիեզերական տարածություն արտանետվում այն մասնիկների առանձնապես հզոր հոսքերը, որոնք երկրի վրա բևեռափայլեր են առաջացնում։ Բևեռափայլի աղեղները սովորաբար ձգվում են արևելքից արևմուտք և երբեմն անցնում 5000 կմ-ից։ Բևեռափայլերը հաճախ ուղեկցվում են երկրի մագնիսական դաշտի խանգարումներով՝ մագնիսական փոթորիկներով։ Այդ դեպքում խախտվում է հեռահար ռադիոկապը։ Բևեռափայլերի ճառագայթման սպեկտրի (լատիներեն՝ պատկերացում, պատկեր) միջոցով ուսումնասիրվում է մթնոլորտի վերին շերտերի բաղադրությունը։ Երկրից բացի միակ այլ մոլորակը, որտեղ նկատվել են բևեռափայլեր, Սատուրնն է։

Ոսպնյակներ: Ոսպնյակի բնութագրերը

Ոսպնյակները կոր մակերևույթներով սահմանափակված լուսաթափանց նյութից (ապակի, քվարց և այլն) պատրաստված մարմիններ են, որոնք ձևափոխում են լույսի փունջը: Ակնոցի ապակիները կամ պլաստիկները հատուկ եղանակով մշակված ոսպնյակներ են, որոնք փոխում են իրենց միջով անցնող լուսային ճառագայթների ուղղությունը:
Կան տարբեր չափերի ոսպնյակներ՝ մանրադիտակի մանրիկ ոսպնյակներից մինչև աստղադիտակներում օգտագործվող 1 մ-ից ավելի տրամագծով հսկաները: Մեր աչքի ակնաբյուրեղները նույնպես ոսպնյակներ են:
Ոսպնյակները լինում են 2 տեսակ՝ ուռուցիկ և գոգավոր: Ուռուցիկ ոսպնյակի մեջտեղն ավելի հաստ է եզրերից, գոգավորինը՝ ավելի բարակ: Աչքի օպտիկական թերություններն ուղղելու համար կարճատես մարդիկ կրում են գոգավոր, իսկ հեռատեսները՝ ուռուցիկ ոսպնյակներով ակնոցներ: Տեսողության խիստ թուլացման դեպքում կիրառվում է մի քանի զույգ ոսպնյակներ ունեցող ակնոց, որը կառուցվածքով նման է հեռադիտակի:

Ոսպնյակից այն կողմ.
Երբ ոսպնյակի միջով նայում ենք գրված էջին, ապա ուռուցիկ ոսպնյակը մեծացնում է տառերը, գոգավորը՝ փոքրացնում: Եթե ստվարաթղթի կտորի առջև պահենք ուռուցիկ ոսպնյակ և դրանք միասին պահենք պատուհանին զուգահեռ այնպես, որ լույսն ընկնի ոսպնյակի վրա, ապա ստվարաթղթի վրա կհայտնվի պատուհանի փոքրիկ, շրջված պատկերը: Մեր աչքերի ոսպնյակները՝ ակնաբյուրեղները, աչքերի ներսում ստեղծում են այն ամենի պատկերները, ինչին մենք նայում ենք: Ճիշտ այդպես էլ լուսանկարչական խցիկի ոսպնյակները խցիկի ներսում տեղադրված ժապավենին դրոշմում են լուսանկարվող առարկաների պատկերները:
Երբ մեզ հարկավոր է որևէ առարկա տեսնել խոշորացված և հստակ, մենք գործածում ենք խոշորացույց: Ավելի ուժեղ խոշորացույցների ոսպնյակներն ավելի հաստ են և ավելի շատ են մեծացնում: Սակայն հաստ ոսպնյակը հստակ պատկերներ է տալիս միայն իր միջին մասի մոտակայքում, իսկ եզրերում, որտեղ ոսպնյակն ավելի բարակ է, պատկերն ստացվում է ոչ հստակ՝ աղճատված:
Մանրադիտակի, հեռադիտակի և աստղադիտակի ոսպնյակների միջով մենք դիտում ենք կա՜մ չափազանց փոքր, կա՜մ այնքան հեռու առարկաներ, որոնք անզեն աչքով չեն երևում: Այդ ոսպնյակներից մանրադիտակներում օգտագործվող ամենափոքրերի տրամագիծը 2 մմ-ի չի հասնում, իսկ աստղադիտակներում դրված ամենամեծերինը գերազանցում է 1 մ-ը: Այս գործիքների յուրաքանչյուր ոսպնյակը կազմված է համատեղ միացված մի քանի ոսպնյակներից, ինչը հնարավորություն է տալիս ստանալու շատ ավելի հստակ պատկերներ:
Ժամանակակից էլեկտրոնային մանրադիտակներում և էլեկտրոնաօպտիկական սարքերում կիրառում են միմյանց հաջորդող մագնիսական էլեկտրոնային ոսպնյակներ: Իսկ բժշկական ախտորոշման, պատրաստի մեքենամասերի արատանշման, ձայնային պատկերների ստացման համար օգտագործում են ձայնային ոսպնյակներ:

Грамматический мателиал

1. Вчера мой друг ездил на стадион. Когда ехал на стадион, он
встретил в метро старого знакомого, которого давно не видел.
2. Моя мать живет недалеко от города, где я живу. Я часто езжу к
ней. В прошлую субботу я опять ехал к ней. Когда я езжу туда, я
познакомился с иностранным журналистом.
3. Я очень люблю ехать на дачу к своим друзьям. Обычно я езжу туда
на такси. В воскресенье я опять езжал к ним. Когда я ехал туда,
шел дождь.
4. Вчера вечером мы ездили в филармонию на концерт. Когда мы ехали
туда, мы встретили в автобусе нашего преподавателя.
5. В прошлую субботу мы ездили на экскурсию в Гарни. Когда мы ехали
туда, преподаватель рассказывал нам об этом храме.


22. Выберите из скобок нужный глагол. Объясните свой
выбор.
1. Анна встретила свою подругу, когда шла в
магазин.
2. Вчера Антон ходил с друзьями в кино.
3. Мама купила фрукты, когда шла с работы домой.
4. В прошлом месяце я ездил в Париж.
5. Мы познакомились с Артемом, когда ешали в
Петербург.
6. Я ехал в автобусе и вдруг в окно увидел красивую
девушку.