Գործնական քերականություն

1. Կազմի´ր մտածել, կարդալ բայերի սահմանական եղանակի ժամանակաձևերը (բացի անցյալ կատարյալից)։

Մտածել

Անկատար ներկա Անկատար անցյալ

մտածում եմ մտածում ենք մտածում էի մտածում է էինք

մտածում ես մտածում եք մտածում էիր մտածում էիք

մտածում է մտածում են մտածում էր մտածում էին

Ապակատար ներկա Ապակատար անցյալ

մտածելու եմ մտածելու ենք մտածելու էի մտածելու էինք

մտածելու ես մտածելու եք մտածելու էիր մտածելու էիք

մտածելու է մտածելու են մտածելու էր մտածելու էին

Վաղակատար ներկա Վաղակատար անցյալ

մտածել եմ մտածել ենք մտածել էի մտածել էինք

մտածել ես մտածել եք մտածել էիր մտածել էիք

մտածել է մտածել են մտածել էր մտածել էին

Կարդալ

Անկատար ներկա Անկատար անցյալ

կարդում եմ կարդում ենք կարդում էի կարդում է էինք

կարդում ես կարդում եք կարդում էիր կարդում էիք

կարդում է կարդում են կարդում էր կարդում էին

Ապակատար ներկա Ապակատար անցյալ

կարդալու եմ կարդալու ենք կարդալու էի կարդալու էինք

կարդալու ես կարդալու եք կարդալու էիր կարդալու էիք

կարդալու է կարդալու են կարդալու էր կարդալու էին

Վաղակատար ներկա Վաղակատար անցյալ

կարդացել եմ կարդացել ենք կարդացել էի կարդացել էինք

կարդացել ես կարդացել եք կարդացել էիր կարդացել էիք

կարդացել է կարդացել են կարդացել էր կարդացել էին

2.Նախադասություններից դո՛ւրս գրիր սահմանական եղանակի ժամանակաձևերը (բացի անցյալ կատարյալից) և կողքը գրի՛ր ժամանակաձևը։

Գարնանային առավոտը խոստանում էր պայծառ և արևոտ օր։ Կուշտ կերած մեր ձիերը արագ քայլերով բարձրանում էին քարոտ արահետը և ամեն քայլափոխին փնչում։ Քրտինքից խոնավացել Էր ձիերի մուգ կապույտ վիզը։

Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը՝ դեղին, սպիտակ։ Երբ գարուն է լինում, տաքանում են Օրանջիայի քարերը և խլեզները, փորի մաշկը դեղին, պառկում են տաք քարերի վրա, լեզուները հանում։

Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում, բերդի ատամնաձև պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ, միայն սևին են անում բարձր բուրգերը։ Հեռվից ավերակներ չեն երևում և այնպես է թվում, թե բուրգերի գլխին հսկում կա, գոց են ապարանքի երկաթե դռները, աշտարակի գլխից մեկը ահա ձայն է տալու քարափը բարձրացողին։

բացվում են, տաքանում են, պառկում են, կորչում են- Անկատար ներկա

խոստանում էր, բարձրանում էին-Անկատար անցյալ

կերած-Հարակատար

Փնչում են, ծաղկում են, լինում է, հանում են, նստում է, անում են, երևում են, հսկում են

-Անկատար ներկա

բարձրացող-Ենթակայական

3. Կարդա՛տեքստը և հարցերին պատասխանի՛ր: Պատասխաններն այնպես գրի՛ր, որ տեքստի համառոտ փոխադրություն ստացվի:

Մի թագավոր կամենում էր մտնել իր ժողովրդի աչքը և, որքան կարողանում էր, իր անունը բարձրացնում էր։ Նա որոշում է գնալ բանտ և ազատ արձակել այն բանտարկյալներին, ովքեր զղջում էին իրենց վատ արարքների համար՝ այդ կերպ էլ իր անունն ավելի բարձրացնել։ Երբ թագավորը մտավ բանտ բոլորը սկսեցին սուտ բաներ պատմել, արդարացնել իրենց, բայց դա նրանց չհաջողվեց։ Արքան մռայլվեց և հասկացավ, որ այստեղ գտնվող բոլոր բանտարկյալները անսիրտ մարդիկ էին։ Երբ արքան որոշեց գնալ բանտից տեսավ մի մութ խցիկում մի նստած երիտասարդի որը ոչինչ չէր խոսում։Թագավորը հարցրեց թե ով է նա, բայց երիտասարդը չպատասխանեց, և երբ արքան հրամայեց, սկսեց պատմել, թե ինչքան վատ արարքներ է նա գործել, սակայն արքան խոսելաձևից հասկացավ, որ իրոք նա զղջում է իր արարքների համար և հրամայեց, որ բաց թողնեն երիտասարդին։

Ռիչարդ Բախ

Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգստոն ճայը» | Ալիկ Գրիգորյան

Ռիչարդ Բախը  ծվել է 1936 թ.-ին, հունիսի 23-ին, ԱՄՆ-ում։ Ամերիկացի գրող, փիլիսոփա, «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» և «Պատրանքներ» բեստ-սելլերների հեղինակ։ Բախի ստեղծագործությունները ապացուցում են իր փիլիսոփայությունը ֆիզիկական սահմանների բացակայության և մահվան գաղափարի անէության մասին։ Բախը հայտնի է իր սիրով դեպի թռիչքը և իր գրեթե բոլոր ստեղծագործությունները վերաբերում են թռիչքին և կրում են փոխաբերական խորը ենթատեքստ։ 2012 թ.-ի օգոստոսի վերջին Բախը ծանր վիրավորվել է՝ Վաշինգթոնի Ֆրայդեյ Հարբորում վայրէջք կատարելիս։

Ռիչարդ Բախ «Կամուրջ հավերժության վրայով» | Հայկական կակաչ (Papaver  Armeniacum)

Ընտանիք

Առաջին ամուսնությունից Բախն ունեցել է 6 երեխա։ 1970 թվականին նա ամուսնալուծվել է։ «Ջոնաթան Լիվինգստոն ճայը» ֆիլմի (1973) նկարահանումների ժամանակ ծանոթացել է Լեսլի Պերրիշ դերասանուհու հետ, և 1981 թվականին նրանք ամուսնացել են։ Լեսլին դարձել է «Կամուրջ հավերժության վրայով» (1984), «Միակը» (1988) գրքերի հերոսուհին։ 1990-ական թվականներին նրանք բաժանվեցին և 1999 թ.-ին Բախի երրորդ կինը դարձավ Աաբրինա Նելսոն-Ալեքսապուլոսը։

Օրվա ծնունդը. Ռիչարդ Բախ - Analitik.am

Աստվածահաճո փայտահատի պատմությունը: Նիկոլայ Լեսկով

Այս պատմվածքը ինձ շատ դուր եկավ։ Այն շատ հետաքրքիր էր։ Պատմվածքից ինձ դուր եկավ փայտահատի կրպարը։ Նա շատ պարզ մարդ էր, աղքատ էր,բայց իր հացի գումարը աշխատում էր, և նա շներհակալ էր Աստծուն դրանց համար։ Նա երբեք Աստունց գումար կամ ուտելիք չէր ուզել, նա բավարավում էր նրանով ինչ ուներ։ Ու նա այն յութահատուկներից էր՝ ում ընտրել էր աստված։ Ես կցանկանաի, որ այդպիսի մարդիկ շատ լինեն երկրի վրա։

  1. Գրի՛ր հետևյալ բառերի հոմանիշները.

տեսիլք- Ցնորք, ուրվական, ուրու, տեսիլ, երազ

միապաղաղ-Միօրինակ, միատեսակ, միակերպ, միաձև, միալար, միւսհար

հուզել- Խռովել, վրդովել, փոթոր կել, ալեկոծել, գրգռել, տագնապել, աղմկել շփոթել, ամթուխել, այլայլել, արյունը բորբո քել, վերուվայր անել, տակն ու վրա անել սիրտը տեղական անել

զուսպ-ժուժկալ, չափավոր

միամիտ-Պարզամիտ, պարզասիրտ, դյուրահավատ, անկեղծ, անխորամանկ, աներկմիտ, աներկհավատ

ձեռնարկել-Նախաձեռնել, ընձեռնել, սկսել, (հնց.) վերաձեռնել, բռնարկել, առաջաձեռնել, ձեռնամխել, ձեռնամուխ լինել, ձեռք զարնել, ձեռք զարկել, ձեռք առնել

2. Եվս մեկ անգամ ուշադիր կարդա՛ ստեղծագործությունը և փորձիր հասկանալ, թե ինչ ասել է ,,փոքրիկ քայլերի արվեստ,,:

Իմ կարծիքով հեղինակը խնդրում է Աստծուց` ուժ, համբերություն և այն ամենը ինչ պետք է ֆիզիկապես մարդուն։

3. Մի քանի ,,փոքրիկ քայլ,, էլ դու ավելացրու՝ շարունակելով հերոսի խնդրանքները:

Իմ կարծիքով հեղինակը բոլոլորը նշեց, ես բոլորի հետ համաձայն եմ, և ավելացնելու ոչ-ինչ չունեմ։

4. Քո կարծիքով ո՞րն է ամենակարևոր խնդրանքը: Այն վերնագի՛ր դարձրու և ստեղծագործի՛ր:

Ճշգրիտ տնօրինել կյանքի ժամանակը

Իմ կարծիքով աշխարհի ամենաթանկ բանը դա ժամանակն է։ Ժամանակը պետք է օգտագերծել շատ խնայողաբար։ Այս դարում մարդիկ իրենց ժամանակը ծախսում են անտեղի խաղերի վրա։ Դրա փոխարեն մարդ կարող է օրինակ՝, զբաղվել սպորտով, գիրք ընթերցել և ավելացնել իրենց գիտելիքները։ Գիտելիքը նույնպես շատ կարևոր է, քանի որ առանց գիտելիք լավ ապագա չես ունենա։ Եվ այս աշխարհում կա մի բան, որ երբեք հետ չես բերի՝ ժամանակը։

Բնության գրկում

Ես ամառվա արձակուդների մեծ մասը անցկացրել եմ բնության գրկում։ Եղել եմ և՛ գյուղերում, և՛ քաղաքներում։ Ես այցելել եմ Սյունիքի մարզի՝ Սիսիան քաղաք և Դարաբաս գյուղ։

Դարբաս գյուղը ինձ գերել է իր հետաքրքիր պատմություններով։ Առավոտյան ես գնում էի աղբյուրից ջուր բերում, ջուրը շատ պարզ էր և սառնորակ։ Մայրիկիս տատիկը գյուղում առաջինն է եղել, ով պատրաստել է պոպոքի մուրաբա։ Իմ մայրիկը մեծացել է այդ գյուղում։ Գյուղը շրջապատված է սարերով և անտառներով։ Անտառներում բնակվում են՝ գայլերը, արջերը, աղվեսները և շնագայլերը։ Երբ արևը մայր էր մտնում, ես և փոքր քույրս նայում էինք աստղափայլ և ազտղազարդ երկնքին։ Գիշերը մութ էր, և գիշերային կենդանիներով լի։ Այդպես հետաքրքիր անցավ իմ արձակուրդային առաջին ամիսը։ Այնուհետև մենք ուղևորվեցինք Սիսիան քաղաք, իմ մեծ եղբորը հաջողություն մաղթելու, քանի որ նա գնում էր հայկական բանակ ծառայելու և պաշտպանելու հայ մանուկներին։ Ինձ շատ դուր եկավ նաև՝ Սյունեցիների բարբառը։

Լեռնային ծովերի խորքերում

Ես այս շաբաթ որոշեցի այցելել  Ծաղկունյաց լեռներ և բացահայտումներ կատարել։ Այն հիանալի էր`իր խիտ անտառներով, բարձր սարերով, գույնզգույն քարերով և ծաղիկներով, պարզ գետով և, իհարկե, մաքուր օդով։ Այս օրերին մարդիկ կարոտ են մնում մաքուր օդին, ես նույնպես կարոտում եմ, այդ իսկ պատճառով որոշեցի գնալ բնության գիրկ և կտրվել աշխարհից։ Այս ճամփորդության ընթացքում ես բացահայտեցի ինձ ոչ հայտնի եկեղեցիներ։ Եկեղեցիներն ինձ գրավեցին իրենց գեղեցիկ զարդանախշերով, ես շատ զարմացա այս զարդերի յուրօրինակությամբ։ Ես շատ հավանեցի իմ հանգիստը լեռների ծովում։

Իմ տպավորություները գիրք ընթերցելուց հետո

Ես իմ ամառայի արձակուրդներ անցկացրել եմ մի հեքիթային և գողտրիկ անկյունում՝ Զանգեզուրի սարերում։ Մենք ինքներս մեզ զրկել էինք համացանցից և լիովին պատկանում էինք բնությանը։ Դա շատ լավ առիթ էր կտրվել աշխարհից և ընկնել տարբեր պատմությունների մեջ։

Ես ամառվա ընթացքում կարդացել եմ հետևյալ գրքերը՝ Ջոան Ռոուլինգ՝ Հարրի Փոթթերը և ազկաբանի բանտարկյալ Ժասմին հայրապետյանի՝ Սուպեռ նռանե Ժասմին հայրապետյանի՝ Սուպեռ նռանե ու երբ նորցից ժպտան Պարույր Սևակ

Ջոան Ռոուլինգ՝ Հարրի Փոթթերը և ազկաբանի բանտարկյալ

Նախաբան

Այս գիրքը ես ստացել եմ նոր տարուն՝ ծնողներիս կողմից։ Ես շատ եմ հավանել այս գիրքը, քանի որ այն լի է հետաքրքի դեպքերով։ Իմ ամենասիրել կերպարը Ռոն Վիզլին է։ Այս գիրքը կարդալուց, ես երբևէ չեմ հոգնել միայն հաճույգ եմ ստացել։ Ես շատ եմ հավանում Ջոանի Ռոուլինգի ստեղծագործությունները, և երազում եմ ունենալ Հարրի Փոթթեր և անիծված երեխան գիրքը։

Բովանդակություն

Արդեն երրորդ կուռսի Հարրի Փոթերը իմանում է, որ Ազկաբանի բանտարկյալներից մեկը՝ Սիրիուս Բլեքը, գտնվում է ազատության մեջ։ Շուրջբոլորը լուրեր էին պտտվում, որ Սիրիուս Բլեքը փնտրում է Հարրիին որպեսզի սպանի։ Ինչպես հայտնի է երրորդ կուռսի աշակերտները իրենց ծնողների թույլատրություն ստանալուց հետո՝ շաբաթ, կիրակի օրերը անցկացնում են հոգզմիդ քաղաքում։ Սակայն Հարրին չի հաջողվում քեռի Վեռնոից վերցնել ընդամենը մեկ ստորագրություն, և նա ստիված մնում է դպրոցում։ Ռոնի եղաբայրները Ջորջը և Ֆրեդը,հանդիպում են Հարրիին։ Նրանք նկատում են որ հարրին տխուր է։ Տղաները հարրին Հոգվորսի քարտեզ են տալիս, որտեղ նաև նշված է գաղտի ուղիներ դեպի Հոգզմիդ։ Հարրին իր անտեսանելի թիկնոցը գցում է վրան և գնում Հոգզմիդ, այնտեղ Հարրին հանդիպում է Ռոնին և Հերմիոնաին հետ։Այնտեղ տեսնում են իրոնց ուսուցիչներից մի քանին։ Ուսուցիչները մտնում են ինչ-որ կառույց։ Ռոն և Հերմիոնան դուռը բացում են, որ նույպես մտնեն սակայ նրանց թույլ չեն տալիս, քանի որ այնտեղ փոքրերին արգելվում է։Հարին իր անտեսանել թիկնոցով մտնում է ներս, և լսում է, որ սիրիուս Բլեքը եղել է Ժեյմս և Լիլի Փոտեռների ընկերը, սակայն Սիրիուսը դավաճանել է նրանց։ Եվ Սիրիուս Բլեքը Հարրի կնքահայրն է ։ հարրին դուրս է գալիս, և նկատում, որ իր ընկերները կռվում են Դռակո Մալֆոյի հետ, նա սկսում է ձյունով հարվածել Մալֆոյին՝ անտեսանելի թիկնոցը հագին, Մալֆոյը վախեցած փախչում։ Ռոնը և Հերմիոնան կռվում էին, իրենց կենդանիների պաճառով, սակայն Կառոստան՝ Ռոնի առնետը փախչել էր։ Այդ տարի Հոգվորս եկել էր նոր ուսուցիչ՝ պրոֆեսոր Լյուփինը, նա ուսուցանելու էր պաշտպանություն չար ուժերից առարկան։ Պրոֆեսոր Լյուփինը Հարրին կանչում է իր սենյակ, և սովորեցնում expecto patronum կախադրանքը։ Գիշերը Հարրին նայում էր քարտեզին, և այնտեղ գրված էր մի մարդու անուն, ով արդեն մահացած էր, Հարրին զարմացավ վեր է կենում իր անկողնուց և գնում դեպի քարտեզի վրա գտնվող անունը։ Ըստ քարտեզի մահացած մարդը՝ Պիտեռ Պեծիգրումը գտնվում է նրա դիմաց, երբ հանկարծ նրան են մոտեցնում պրոֆեսոր Սնեյփը և պրոֆեսոր Լյուփինը։ Լյուփինը և Հարրին գնում են իր սենյակ, և պրոֆեսրը վերցնում է Հարրի քարտեզը, և Հարրին ուղղարկում քնելու։ Հաջորդ օրը Հարրին, Ռոնը և Հերմիոնան գնում են փրկելու հագրիդի կենդանուն։ Այդ կենդանին շատ կետաքրիքիր կենդանի է, այն ունի արծվի գլուխ և ձիու մարմին, իսկ պրոֆեսոր Դամբլդորը եկել էր որպեսզի այդ կենդանուն սպաներ։Հագրիդը Կառոստային տալիս է Ռոնին։ Դուռը թակում է պրոֆեսոր Դամբլդորը։ Երեխաները գաղտնի դուրս են ծլկում, և վազում որքան հնարավոր է հեռում նրանք տեսնում են, որ մի մարդ մեծ դանակով կտրում է ինչվոր բան, դա գտնվում էր քարի հետևը, և նրանք մտածում են, որ դա հագրիդի կենդանին է։ Հանկարծ Կառոստան կծում է Ռոնի մատը և փաղչում, Ռոնը բռնում է նրան, բայց տերևների հետևից մի գալաշուն է հելնում և Ռոնին քաշում՝ ինչոր փոս գցում, Հարրին և Հերմիոնան վազում են նրա հետևից, նրանք մտնում են մի սենյակ։ Այնտեղ Ռոնն էր, Կառոստան ձեռքին։ Երբ Նրան տեսան նա միանգամից ասաց, որ դա թակարդ է և նրանց հետևում կանգնած էր Սիրիուս Բլեքը, իսկ հետո ներս մտավ պրոֆեսոր Լյուփինը և գրկեց Բլեքին, Հարրին զարմացած էր, նա բղավելով ասաց, որ նրա ծնորղները նրան վստահում էին իսկ նա, նա դավաճանեց նրանց։ Պրոֆեսոր Լյուփինը ասաց, որ նա ճիշտ է միայն մեկ հարցում, Լիլին և Ջեիմսի դավաճանել են, բայց ոչ Բլեքը, այլ նա։ Նա ասելուն պես, մատը ուղեց դեպի Ռոնը, Ռոնը զարմացած ասում էր, որ նա չի, իսկ Բլեքը ասաց, որ դա վերաբերվում է Կառոստային։ Ռոնը Կառոստային բաց տվեց, և Կառոստան փախավ և դարձավ մարդ։ Ռոնը ապշած էր։ Նրանք դուրս եկան փոսից այտեղ կանգնած էր պրաֆեսր Լուփինը նա դարձել էր գայլամարդ, իսկ Բլեքը գայլաշուն, նրանք կռվում էին, երբ հանկած պրոֆեոր Լյուփինը ոռնոց լսեց և գնաց դեպի ձայնը։ Հարրին վազեց դեպի Բլեքը, այնտեղ լիքը դիմենտոռներ կաին, Հարրին թուլացած ընկավ և հանկարծ մի լուս վառվեց դա ըստ Հարրի իր հայրն էր։

Հարրին զարթնեց բուժկետում և պարզվեց որ Սիրիուս Բլեքը մահացել է։ Հարրին և Հերմիոնան գնացին անցյալ փրկեցին և Հագրիդի կենդանուն և Սիրիուս Բլեքին և վերջում նա արեց expecto patronum կախարդանքը, և փրկեց և իրեն և Սիրիուսին։ Այսպիսով հարրին գտավի իր կնքահայրին և անցկացրեց հիանալի ժամանակ իր ընկերների հետ։

Ժասմին հայրապետյանի՝ Սուպեռ նռանե,

Ժասմին հայրապետյանի՝ Սուպեռ նռանե ու երբ նորցից ժպտան

Նախաբան

Այս գիրքերը ես նվեր եմ ստացել Հունիսի 1-ին։ Դրանք ինձ շատ է դուր եկել։ Իմ ամենասիրելի կերպարը Գոդն է։ Ես նույնպես սիրում եմ ստեղծագործել։ Նաև ինքս փորձում եմ գրել բանաստեղծություններ։

Բովանդակություն

16-ամյա նռանեն զբոսնում էր փողոցում, երբ նկատեց, որ մի խումբ չարաճճի երեխաներ ծեծում են շներին և կատուներին։ Նրա հետ տարօրինակ բան կատավեց, նա բարձրացավ օդ, և մի ոսկե լույս ընկավ նրա վրա, նա իր մազերով երեխաներին այն կողմ տարավ, և շներին ու կատուներին ազատեց։ Վախեցած շները՝ վնգստալով փախան։ Նռանեն գնաց տուն և այդ ամենը պատմեց իր տատիկին։Նա քալեց դեպի տուն երբ հանկարծ նկատեց, որ մի սև կատու հետապնդում է իրեն , աղջիկը վերցրեց կատվին, և տարավ իր հետ տուն։ Երբ մտավ տուն անմիջապես կատվին ծանոթացրեց տատիկի հետ, և սկսեց պատմել տեղի ունեցածի մասի։ Բայց պատմելուց հետո աղջիկը կարծեց, որ տատիկը միևնույն է չի հասկանալու և մտածելու է, որ դա իր վառ երևակայության արդյունքն է։ Եվ նա լուռ գնաց իր սենյակ։ Երեկոյան տատիկը գնաց աղջկա սենյակ, որպեսզի պատմի տեղի ունեցածի պատճառը։ Նույն պահին սենյակում Նռանեն քնած էր, իսկ կատուն պոչը տարավ դեպի իր բերան, որպեսզի ձայնը լավ լսվի և իր շեֆին ասաց որ, համարյա աղջկան սպանել է, այնուհետև կատուն տարավ ճանկը դեպի աղջկա կոկորդ որ կտրի կոկորդը, երբ հանկարծ ներս մտավ տատը։ Տատը աղջկան արթնացրեց, և սկեց պատմել տեղի ունեցածի մասին։ Տատը սկսեց պատմել որ նրա պապը սուպերհերոս էր, և դա ժառանգորեն փոխանցվել է իրեն։ Աղջիկը զարմացած նայեց տատկին։ Տատը շարունակեց և ասաց որ նա պետք է հաղթի չարագործերին՝ Բասին՝ նրանց ղեկավարին, Հիդին, Լալիին, Գադին և Գոդին։ Նռանեն սիրահարվում է Գոդին, իսկ Գոդը Նռանեին։ Այսպիսով նա ունացավ շատ արկածներ, հաղթանակներ և պարտություններ։

Պարույր Սևակ

Ամառվա ընթացքում ես նաև կարդացել եմ Պարույր Սեվակ, հիմա ես ձեզ կներկայացնեմ իմ կարդացածներից մի բանաստեղծություն։

Լո՜ւյս, լո՜ւյս զվարթ…
Եվ ո՛չ թե լույս երեկոյի,
Ի մտանել արեգական,
Այլ լույս զվարթ արդար գոյի`
Շաղաոտըն առավոտի…

…Ծնրադրյալ Բնությունն է ելնում ոտի.
Գիշերային ժամերգությունն է վերջանում:
Եվ Լուսաբացն է մոտենում դանդաղորեն,
Իբրև հսկիչ մի Լուսարար`
Մարելով ու հանգցընելով
Ամեն տեսակ լապտեր ու լամպ:
Եվ արեգակն է բարձրանում
Քրմապետի վսեմությամբ:
Եվ ծույլ փռված ստվերները մարմնամսեղ
Սկսում են կարծես իրենք իրենց մարսել`
Մսաթափվում-նիհարում են,
Հետզհետե դառնալով ձիգ
Ու սլացիկ`
Պարուհու պես մի թխամորթ:
Արշալույսն է շարունակում ածել փողը իր ծիրանի,
Որի բոլոր նեղ ծակերից լայն շաղվում է
Ինքը Արդար Արեգակը,
Եվ հնչում է ա՛յն եղանակը պարզ ու բարդ,
Որ հնչել է աստվածների ծննդի հետ.
«Լո՛ւյս, լո՛ւյս զվարթ»…

Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ,
Լույս զվա՜րթ ու գերազանցի՜կ,
Լույս երգեցի՜կ ու նվագո՜ւն:
Դու` առաքյալ ամենօրյա,
Որ բերում է միայն հավատ,
Բայց ի դերև հանում-վանում
Եվ քողածածկ-ծպտյալ հույսեր:
Դու` սուրհանդակ, բայց և կավատ,
Դու` հետախույզ, բայց և մատնիչ,
Բայց ամենից առաջ` միշտ սե՜ր
Եվ ամենից հետո` միշտ սե՜ր…
Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ,
Անձրևի պես
Տեղա այնպե՛ս,
Որ աշխարհում
Լոկ մի՛-միա՜կ ստվեր մնա,
Այն էլ միայն երկնի՛ վրա`
Լոկ անձրևի՛ ստվերը կոր`
Ծիածա՜նը…

Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ,
Այնպե՛ս գործիր,
Որ նկարիչ քո մատներով
Վառեկներն իսկ, գունազարդված,
Դառնան կարծես աքաղաղներ
Ու վերերգեն յուրատեսակ` ծուղրուղուով`
Ա՛յն եղանակը պարզ ու բարդ,
Որ հնչել է աստվածների ծննդի հետ
«Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ»…

Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ,
Շաղվի՛ր,
Մաղվի՛ր,
Թաղվիր այնպե՛ս և այնքան խո՛ր,
Որ մենք չապրենք` ինչպես ձուկը
Իր մշտամութ-անլուսամուտ պետության մեջ,
Որ քո հմուտ-ամենամուտ շողերի տակ
Ծածկամիտ ջուրն անգամ դառնա անկեղծ-հստակ,
Եվ անաղմուկ քո զարկերից ու քո տաքից
Չթրծըված ամեն երազ իսկույն ճաքի,
Ու վերերգվի մինչև անգամ ա՛յդ ճաքոցով
Ա՛յն եղանակը պարզ ու բարդ,
Որ հնչել է աստվածների ծննդի հետ.
«Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ»…

Դրսում գարուն է…

Գարուն այնքան գեղեցիկ է այս օրերի։ Իսկ մենք ստիպված ենք տանը փակված մնալ և միայն պատուհանից հերևել բնության զարթունքին։ այս ամենին էլ չդիմանալով, մենք որոշեցինք հանգստըան օրերը անցկացնել  Մրմավիրի մարզ Արևիկ գյուղում, ուր գտնվում են տատս և պապաս։

Մենք գնում ենինք գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու և այդ էր պատճաը, որ ոստիկանները մանրակրկիտ ստուգուներից հետո թույլատրեցին անցնել դեպի մարզ, նույնիսկ ստուգեցին հողամաիսի վկայականը։ Ինչևէ, գյուղում շատ ուրախ էր,ես նույնիսկ այցելեցի մեր Ֆերման և տեսա մեր նորածին հորթուկներին։ Ապա գնացինք հողամաս ցանելու բազում, որ ամռանը մեր կովերը ուտեն մեր ձեռքերով մշակված բազուկը և ունենան առատ կաթ։ Տեսա իմ շանը ,որը հսկում է ֆերման և իմ փիսիկներին։

Հետո հիացա խաղողի վազերով և դեռ նոր աչքերը բացած և բողբոջացած խաղողներով։Հիանալի էր մեր խաղկած այգին. բալենինիները, խնձորենիները և սալորենիները։ Զգացի բնության շունչը, աշխատեցի, բայց  ոչ թե հեգնեցի, այլ մեծ բավականություն ստացա։ Ամենալավ տպավորություննեով վերադարձա քաղաք և կրկին փակվեցի մեր բնակարանում։ Բնության հետ շփումը ինձ ուժ է տալիս։

https://www.youtube.com/watch?v=b4r2zdt13i4&feature=youtu.be

Ես կարող եմ

Արդեն 1 տարի է, ինչ ես հաճախում եմ <<Մխիթար Սեբաստացի >>կրթահամալիր։ Այստեղ ես սովորել եմ շատ բաներ, որը չէի կարող սովորել իմ նախկին դպրոցում։ Շատ հաճելի է սովորել մի դպրոցում, որտեղ բացի կրթական ծրագրից տալիս են լրացուցիչ նյութեր, երեխաները ավելի շատ գիտելիքներ են ստանում։ Ես այս դպրոցում սովորիցի նախագիծ կատարել, վերլուծություներ գրել և ամենակարևորը սովորեցի աշխատել համակարգչով։Իսկ այս վերջին իրադարձության ընթացքում ես սովորեցի ինքնակրթվել։ Իմ կարծիքով, որքան հնարավոր է արագ պետք է դպրոցները բացվեն, քանի որ ուսուցիչները չեն կարողանում տեսնել մեզ և չեն կարող լիարժեք համոզված լինել, որ աշակերտը հասկացել է դասը։

Ես այս տարվա ընթացքում մասնակցել եմ շատ նախագծերի՝, որոնցից կնշեմ միայն մեկը Մեր տան կանաչ անկյունը, ծեսերի՝,որոնցից կնշեմ միայն մեկը Զատկի ծես և նրանք ինձ շատ են օգնել տալով՝ շատ գիտելիքներ։ Ես հպարտ եմ, որ սեբաստացի եմ, և կարողանում եմ շատ բաներ կատարել, ինչեր չեն կարողանում մյուս դպրոցի երեխաները։

Գործնական քերականություն

Եկե՛ք վերհիշենք.

Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական։

Անձնական դերանունները մատնացույց են անում խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ` առանց դրանց անվանելու։

Անձնական դերանուններն են՝ ես, ինքս, մենք, ինքներս, դու, ինքդ, դուք, ինքներդ, նա, ինքը, նրանք, իրենք:

Ցուցական դերանունները մատնացույց են անում առարկա, հատկություն, քանակ, տեղ և ձև՝ առանց դրանք անվանելու։

Ցուցական դերանուններն են` սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ:

Փոխադարձ դերանունները ցույց են տալիս փոխադարձ հարաբերությամբ միմյանց հետ կապված առարկաներ կամ անձեր՝ առանց դրանք անվանելու։

Փոխադարձ դերանուններն են` իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի:

Ուղղական — — —
Սեռական իրար միմյանց մեկմեկու
Տրական իրար միմյանց մեկմեկու
Հայցական իրար միմյանց մեկմեկու
Բացառական իրարից միմյանցից մեկմեկուց
Գործիական իրարով միմյանցով մեկմեկով
Ներգոյական իրարում միմյանցում մեկմեկում

Հարցական դերանունները արտահայտում են հարցում խոսողին ծանոթ անձի կամ առարկայի, սրանց հատկության, թվի, գործողության տեղի, ժամանակի, ձևի և այլնի մասին՝ առանց դրանք անվանելու։

Հարցական դերանուններն են` ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ:

Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին։ Օրինակ`Նա կարդաց այն գիրքը, որը նվիրել էր ընկերը։

Աշխատանքը կատարեց այնպես, ինչպես պահանջել էին։

Շենքը կառուցեցին այնտեղ, որտեղ նախկինում ամայի տարածություն էր։

 Առաջադրանքներ

Գտնե՛լ փոխադարձ դերանունները և ընդգծե՛լ.

Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Անրերևույթ, որպես ցավը խոր հոգու,
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն՝
Օղակելով լույս աստղեցը մեկմեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարում,
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան ու հեռու
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…
Վահան Տերյան

2.Պարզի՛ր, թե Ա և Բ նախադասություններում ընդգծված դերանուններն ինչո՞վ են տարբերվում:

Ա. Որքա՞ն հարստություն է թաղվել ծովի խորքերում առաջին նավի խորտակման օրվանից:

Բ.Ոչ ոք չի կարող ստույգ ասել, թե որքան հարստություն է թաղվել ծովի խորքերում առաջին նավի խորտակման օրվանից:

Ա.Որքա՞ն-հարցական դերանուն

Բ.Որքան-հարաբերական դերանուն

Ա. Ե՞րբ են ձկները խավիար դնում:

Բ. Ուզում եմ պարզել, թե երբ են ձկները խավիար դնում:

Ա.Ե՞րբ-հարցական դերանուն

Բ.Երբ-հարաբերական դերանուն

Ա. Խեցու մեջ մարգարիտն ինչպե՞ս է  գոյանում:

Բ.Ես նոր եմ իմացել,թե խեցու մեջ մարգարիտն ինչպես է գոյանում:

Ա.Ինչպե՞ս-հարցական դերանուն

Բ.Ինչպես-հարաբերական դերանուն

3. Կետերը փոխարինի՛ր տրված դերանուններով: Ուշադրությո՛ւն դարձրու կետադրությանը:

Ով, ինչ, երբ, որտեղ, ինչքան:

Ո՞վ է ջուր հավաքվում այս փոսում:

Ինձ հետաքրքրում է, թե ով է  ջուր հավաքվում այս փոսում:

Ի՞նչ պետք է անեն՝ տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
Իրենք էլ չգիտեն, թե ինչ  պետք է անեն տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
Ո՞վ պետք է վերականգնի հատված անտառները:
Ձեզ հարց տվե՞լ եք, թե ով պետք է վերականգնի հատված անտառները:
Ինչքա՞ն ժամանակ է պետք՝ ամեն ինչ վերականգնելու համար:
Ճարտարապետին հարցնում են, թե ինչքան ժամանակ է պետք ամեն ինչ վերականգնելու համար:
Ո՞վ այդպես գրավեց  քո ուշադրությունը:
Ցո՛ւյց  տուր տեսնեմ , թե ով այդպես գրավեց  քո ուշադրությունը:
Ե՞րբ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:
Գոնե ասա՛, թե երբ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին: