Advice of servant

«Sheff, I see him.»

One boy comes and sat in a car. His name’s Richard. He is 13 years old.

«Did you Like Disneyland?»

«It could have been better» says the boy in a harsh voice.

At Home the boy threw away his coat and lay down on the bed.

«Come here! Where is my father» call the boy his servant.

«Sir, he unfortunately cannot have dinner with you today.»

«You said these wards to me yesterday.»

» Sorry, I can’t help you, he have many problems in his job.»

«He likes his job more than me.»

«Don’t say such things he loves you, and try to make your life more better.»

Richard was silent.

«Richard, when I was your age. When my father rushed to work instead of seeing me, I rarely saw him. but what I wanted soon became mine. There was not a single toy, book that I had not have. I saw my father once a month, he always came to hug me, kiss me, tell me how much he loves me. I did not appreciate those things, I never told my father that I loved him. One day my servant came and said that my father died, then I felt alienation, loneliness, betrayal. I regretted everything I said, regretted that I would never say that I love him.»

After a short pause he continued.

«Richard, I don’t want you to make my mistakes, appreciate and love your father while he is alive and healthy.»

The doors of the room opened, the father entered,

«Many times we can give up work for the sake of family.»

The boy looked at the servant, who smiled at him. Richard ran to his father and tightly hugged him .

«I love you dad.»

Վախեր և ֆոբիաներ

  • Ի՞նչ է վախը և որտեղից է առաջանում

Մարդկանց կողմից ընկալվող իրավիճակ, որում վտանգի է ենթարկվում վերջիններիս հանգստությունը կամ ապահովությունը։

իմ կարծիքով վախն ի ծնե է լինում, կամ առաջանում կյանքի տարբեր դժվար պահերին։ Օրինակ երբ փոքր էի, երեխաներով բարձրացել էինք մի 6 մետր բարձրություն ունեցով կառույց, 6-7 տարեկան էի, խաղում էինք, ես կոշիկներս հանեցի, որ նետեմ ներքև և կոշիկների հետ ընկա, կատվի նման կախվել էի մի երկաթի վրա, շուտով եղբայրս եկավ և ինձ իջեցրեծ, այդ օրվանից սարսափում եմ բարձրությունից։

  • Ինչպիսի՞ փոփոխություններ է կրում մարդու վարքագիծը վախի ժամանակ

Մարդը զգում է անհանգստություն, Մարդու մարմնով սարսուռ է անցնում, շունչը տատանվում է։

  • Ի՞նչեր են ֆոբիաները

Ֆոբիան հոգեբանական խանգարում է, որի ժամանակ մարդն ակամայից հիվանդագին վախի զգացում է ունենում, որն էլ իր հերթին ստիպում է խուսափել համեմատաբար վտանգավոր երևույթներից: Թեպետև ֆոբիայի առաջացման պատճառները մինչև վերջ պարզ չեն, այնուամենայնիվ, այս խանգարումները հիմնականում առաջանում են հարուստ երևակայության ու բարձր հուզականության տեր մարդկանց մոտ:

  • Ներկայացրե՛ք հայտնի 5 ֆոբիաներ

Աէրոֆոբիա — վախ թռիչքներից և թռչող ապպարատներից

Հեկսակոսիոյհեկսեկոնտահեկսաֆոբիա — վախ 666 թվից

Ակուստիկոֆոբիա – վախ բարձր ձայներից, աղմուկից

Ակրոֆոբիա – վախ բարձրությունից

Նեկրոֆոբիա. – Մահվան վախ

Teenagers and money (pocket money)

Hi, today I would like to speak with you about teenagers and their pocket money. Our parents every day give us minimum 500 dram. Many teenagers spend it at that moment, the another keep it. I seem that the boys spend more, than girls. Girls always save more many and spend it for more expensive thing, example: perfume, cosmetics, bag, hat and for anything else.

My parents every day give me 1000 dram, during the day I spent 500 dram, save the rest. When I collect more many I buy something for my parents, grandparents. They do everything for me. I want to make them more happy. And that way express my thanks.

կազմել նորական բարդ բառ՝ վերջին բաղադրիչ դարձնելով տրված բառերի առաջին արմատները

նյութապաշտ — հողանյութ, շինանույթ

մոտակա — մարդամոտ, սրտամոտ

դաշտավայր — սահադաշտ, դարտադաշտ

փետրազարդ — կարմրափետուր, արծվափետուր

թռիչքաձև — ուղղաթիռ, ինքնաթիռ

հուսախաբ — բարեհույս

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ «ԲԱՆ ՈՒՆԵՄ ԱՍԵԼՈՒ»

Մենք յուրաքանչյուրս էլ ունենք մի բան, որի մասին մյուսն է երազում։ Մենք դա չենք նկատում, և միայն ավելին ենք ուզում։ Իրոք որ մարդիք ագահ են։ ընթերցելով այս հոտվածը հասկացա, թե որքան հարուստ եմ ես, որ ունեմ և հիասքանչ ծնողներ, և ընկերներ, ունեմ այն ինչ կյանքը ոչ բոլորին է տրամադրում։

Ձմեռ պապը բոլորիս համար էլ, եղել է հրաշք, ես ինքս էլ հավատում էի, և հիշում եմ թե ինչ ուրախությամբ էի սպասում նոր տարուն։ Ձմեռ պապը մեզ բոլորիս էլ հույս է տալիս և շատ հաճախ կոտրում երեխաներին։ Ինչու են նրանց միշտ հարցնում <<Ինչ կցանկանայիք>> եթե բոլոր դեպքերում էլ տալու եք այն մի բուռ անհամ կոնֆետները, որոնք մեր կոտրված հոգին ոչ մի ձև չեն միացնում։

Եթե երբևէ ցանկանում եք երջանիկ լինել, դուք  պետք  է  սկսեք  այդ   մեծ  գործն  այսօրվանից:

 հայերի ծագման հիմնական ավանդազրույցները

Հայկի և Բելի մասին առասպելը, պատմականանալով, կապվել է հայկական ցեղերի կամ նախահայրերի և նրանց հարավային հարևանների (ասորեստանցիներ կամ բաբելացիներ) հետ և վերածվել է դյուցազնավեպի։ Աղեղնավոր Հայկը հայ ցեղի նախնին է, իսկ բռնակալը Բելը՝ սեմական ժողովուրդների արեգակնային աստվածը կամ Ասորեստանի թագավորը։ Վերջինս հպատակեցնում է բոլոր հսկաներին ու ժողովուրդներին։ Հայկը չի հպատակվում նրան: Իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադ երկիրը, ապա անցնում է Հարք, հիմնում իր անունով բնակավայր՝ Հայկաշեն և բնակվում այնտեղ։ Տիտանյան Բելը դեսպան է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն։ Հայկը մերժում է: Բելը մեծ զորքով մտնում է Արարադ երկիրը։ Ճակատամարտում Հայկն իր երեքթևյան նետով սպանում է Բելին։ Ըստ վեպի՝ Հայկից սերում են հայերը, իսկ նրա բնակած երկիրը կոչվում է Հայք։ Կռվի վայրը Հայկն անվանում է Հայոց ձոր։ Պատմությունը հիշվում է Մովսես Խորենացու (V դար) և Սեբեոսի (VII դար) պատմություններում, իսկ առանձին պատառիկներ՝ Անանիա Շիրակացու, Ջիվանշիրի, Վանական Վարդապետի և ուրիշների երկերում, նաև ժողովրդական զրույցներում: Ըստ Մովսես Խորենացու՝ Հայկը գանգրահեր, վայելչակազմ, զվարթ աչքերով, ուշիմ ու խոհեմ, քաջ, երևելի և ազատասեր դյուցազն է: Հայկի և Բելի բանակների միջև ճակատամարտը տեղի է ունեցել Վանա լճի, Ք.ա. 2492 թ.: Հայ ժողովուրդը Հայկի անունով է կոչել Օրիոն համաստեղությունը: «Գեղապատշաճ», «Խայտակն», «Քաջագանգուր», «Վարսագեղ» անուններով փառաբանվող Հայկը երբեմն նույնացվել է Հրատ (Մարս) մոլորակի հետ:

Մեր գերդաստանը

Ողջու՛յն… Ես Մարիամն եմ, և հիմա կփորձեմ «Մեր գերդաստանը» ընտանեկան նախագծի շրջանակում ձեզ ներկայացնել իմ գերդաստանի պատմությունը։
Իմ արմատները սերում են Վանից, ինչպես Արարատյան դաշտավայրում ապրող մեզանից շատերինը։ Արդեն 105 տարի է անցել հայոց ցեղասպանությունից, որի հետևանքով մեր պապերը թողել են իրենց հարազատ բնակավայրերը, տուն ու տեղ և, բռնելով գաղթի ճամփան, հայտնվել օտարության մեջ, ոմանք մեն-մենակ, ոմանք էլ մեկ-երկու հարազատի հետ։ Իմ պապի պապն էլ իր մոր և երկու եղբայրների հետ 1915թ․ բռնելով գաղթի ճամփան՝ անցել է Արաքսն ու եկել Էջմիածին։ Նրա անունը Արամայիս էր։ Այդ ժամանակ նա 15 տարեկան է եղել, այսինքն ճիշտ իմ տարիքին։ Չեմ կարող պատկերացնել, թե ինչ դժվար է եղել նրա համար այդ տարիքում անցնել դժոխքի միջով և Էջմիածնում նոր կյանք սկսել՝ պատասխանատվություն կրելով 2 փոքրիկ եղբայրների՝ 5 և 7 տարեկան Վարդանի ու Գուրգենի համար։ Մոր անունը եղել է Փիրուզ: Ասում են՝ նրա բարությունն այնքան անսահման էր, որ նոր հաստատված վայրում՝ Արբատում և հետագայում Արևիկում , նրան Մարե են կոչել, ասել է թե՝ Մեծ մայր։ Փիրուզ տատից մեզ է հասել մի շատ գեղեցիկ արծաթե գոտի, որը փոխանցվել է սերնդե սերունդ՝ հասնելով մինչև ավագ հարսին։
Արամայիս պապը ևս մեկ եղբայր էլ է ունեցել, ով իրենից մեծ է եղել՝ Հմայակը։ Այն ժամանակ մեծ ընտանիքին օգնելու համար նա գնացել է արաբական երկրներ աշխատելու, 7 տարի մնացել է օտարության մեջ, ապա իր վաստակած ոսկիները բեռնած ձիուն ելել է Էրգիր, սակայն Եփրատն անցնելիս ձին իր աշխատած ոսկիներով քշել-տարել է, իսկ խեղճը, չդիմանալով այդ ցավին, մահացել է:
Վերադառնանք Արամայիս պապին։ Նա իր նոր տունն է ստեղծել Արմավիրի մարզի Արևիկ գյուղում, ուր մինչև այժմ էլ ապրում են նրա սերունդները։ Նա պատմել է, որ նույնիսկ հանդիպել է Անդրանիկ Զորավարին իր քաջերի հետ։ Ցավոք, մանրամասներ ինձ հայտնի չեն։ Նրա եղբայրները, մասնակցելով Հայրենական Մեծ պատերազմին, ցավոք, զոհվել են։ Նա ամուսնացել է Հայկուշ անունով մի աղջկա հետ, ունեցել մեկ տղա՝ Վարազդատը։ Երբ տղան եղել է 4 տարեկան, Հայկուշ տատը մահացել է, իսկ Արամայիս պապը նորից է ամուսնացել, այս անգամ Սևանի Նորաշեն գյուղից մի կնոջ՝ Անահիտի հետ, ով այդ ժամանակ  ուներ 2 աղջիկ։ Տատս պատմում է,  որ Անահիտ տատը շատ բարի և լավ կին է եղել։ Վարազդատն էլ ունեցել է 4 տղա և 1 աղջիկ՝ Ալբերտ, Աշոտ, Էդվարդ, Յուրա և Հայկուշ։ Ես այս մեծ գերդաստանից Վարազդատ պապի մեծ տղայի՝ Ալբերտի ավագ որդու դուստրն եմ՝ Մարիամն…Ահա այսքանը իմ գերդաստանի մեծ պատմությունից։

Ռեյ Բրեդբերի

Ռեյ Բրեդբերին ծնվել է 1920 թվականի օգոստոսի 22-ին ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Ուոկիգան քաղաքում, Մարի Էսթեր Մոբերգի և Լեոնարդ Սփոլդինգ Բրեդբերիի ընտանիքում։ Երկրորդ անունը՝ Դուգլաս, նա ստացել է ի պատիվ հայտնի դերասան Դուգլաս Ֆերբենկսի։ Մանուկ հասակում Ուոկիգանում Բրեդբերին շրջապատված է եղել մեծ ընտանիքով։ Երբ նա փոքր էր, նրա մորաքույրը հեքիաթներ էր կարդում, որոնք հիմք են հանդիսացել գրողի աշխատանքների համար։ Բրեդբերին իր գեղարվեստական գործերում իր հարազատ Ուոկիգանը դարձնում է «Կանաչ քաղաք»։

Հետաքրքիր փաստեր

1. Առաջին գրական փորձը 12 տարեկանում էր: Բրեդբերին հիացած էր Էդգար Բարոուզի «Մարսի հաղթական հերոսը» վեպով: Կարդացել էր առաջին հատորն ու սպասում էր երկրորդին: Բայց ոչ թե վեպի լույս տեսնելուն, այն վաղուց էր տպագրվել, այլ շատ աղքատ էին ու գիրք գնելու գումար հայթայթելուն: Ստիպված գործի դրեց երևակայությունն ու ինքը հորինեց շարունակությունը վեպի: Ահա թե որտեղից ծագեց միտքը գրելու «Մարսյան քրոնիկները»:

2. Դպրոցական էր, երբ որոշեց, որ պետք է գրող դառնա ու որոշեց ամեն օր գրել ու գրում էր: Ամենաքիչը՝ 1000 բառ:

3. Դպրոցն ավարտելուց հետո՝ 1938-ին, Բրեդբերին գումար չուներ քոլեջում սովորելու համար: Նյու Յորք Թայմզի մի հարցազրույցում ասում է, որ ինքը չի հավատում քոլեջների ու համալսարանների տված կրթությանը և ասում էր, որ ինքը կրթություն է ստացել գրադարանում, ուր այցելում էր շաբաթական երեք օր տասը տարի շարունակ:

4. Դպրոցի ավարտականին նա ստիպված էր գնալ հանգուցյալ պապի կարկատած կոստյումով: Իսկ կարկատել էին փամփուշների կրակած տեղերը, երբ ավազակները հարձակվել էին ու սպանել պապին:

5. Նա հոյակապ հիշողություն ուներ և հիշում էր իր կյանքի ընթացքում տեղի ունեցած բոլոր դեպքերը, ընդհուպ մինչև պորտալարը կտրելը:

6. «Խատուտիկի գինին» գրեթե ինքնակենսագրական է, եղբայրների՝ Թոմի ու Դուգլասի կերպարների տակ թաքնված է հենց ինքը՝ Բրեդբերին:

7. Միակ հարազատ մարդը, ում կերպարը գրքերում չի օգտագործել, գրողի հայրն էր: Հոր մահվանից տարիներ անց միայն Բրեդբերին նրան կնվիրի իր պատմվածքների ժողովածուն՝ «Բուժիչ դեղ մելամաղձության դեմ»:

աղբյուր 1 2

1․Խմբավորիր բառերն ըստ հոմանիշների։ Քանի՞ բառ հոմանիշ չունի այս շարքում։
նիրհել, վախենալ, տխմար, փոս, ննջել, երկյուղել, սրդողել, քնել, տգետ, վիրապ, մրափել, զարհուրել, բթամիտ, վեմ, ողորմելի, խրամատ։

2․Ընտրիր դաժան բառի հոմանիշները.

Սինլքորանագորույն, ամբարտավան, ժանտ, դժնի, դժկամ, դժխեմ, բիրտ, անողորմ, դժոխալուր։

3․Տրված բառացանկից առանձնացրու հոմանիշային զույգերը.
անթաքույց- բացահայտ,

վեհանձն

ճաշկերույթ-հրավերք

հեղհեղուկ- հեղեղատ

տմարդի

4․Տրված շաքից առանձնացրու պերճ բառի հականիշները.
շքեղ, անշուք, շլացուցիչ, հասարակ, ճոխ, հիասքանչ, պարզ, զգլխիչ, փառահեղ, պերճաշուք։

5․Առանձնացրու հականիշների զույգերը.
սեր-ատելի

աստիճանաբար-միանգամից

անվարժ-փորձառու

միշտ-բնավ։

լավ-հոռի

6․Առաջին շարքի բառերի դիմաց 2-րդ շարքից ընտրիր և գրիր բացատրությունները.
Հածել-դեգերել

հեծել-տառապել

հեծկլտալ-հեկեկալ

հեծնել-ձի նտել հեկեկալ, դեգերել

7․ Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
բերանը ջուր առնել – չխոսել
կյանքի ընկեր-միասին երկար ճանապարհ գնացող

դանակը ոսկորին հասնել —   համբերությունը հատնել
հոգու հետ խաղալ -ձեռ առնել

8․Քարը փեշից թափել դարձվածքին ո՞ր իմաստը չի համապատասխանում.
ա) չհակառակվել, զիջել
բ) չհամառել
գ) անհաջողությունից խուսափել
դ) համաձայնության գալ

9․Ո՞ր նախադասությունների մեջ բառագործածության սխալ կա (ընդգծիր սխալ օգտագործված բառերը).

ա)Ուժեղ աղմուկից հանկարծակիի գալով՝ մոտեցավ լուսամուտին։
բ) Ավանդության համաձայն՝ վառելիքի դեզը վերածվել է քարե ամրոցի։
գ) Ակնոցի վրայից աչքերը հառնեց դիմացը նստած մարդկանց։
դ) Առվի մեղմ կարկաչյունը հանգստացնում էր հոգնած նյարդերս։
ե) Ինչ վերաբերում (ինչ-որ բանի մասին լինել. սա ճիշտ է) է կրթաթոշակին, այդ հարցին դեռ կանդրադառնանք։
զ) Իր վատ արարքի համար նա մեղանչեց ընկերոջ առաջ։

10․Ընդգծիր այն բառերը, որոնք համանուն ունեն.
գայլուկ, ցանցկեն, բալ, լալխեթտուն, շուտափույթ, բարձիչ, թույլ։

11․Ընդգծիր այն բառերը, որոնցում ինքնուրույն գործածություն չունեցող արմատ կա.

սիրասուն, անողջախոհ, նետահարում (հար), լուսաշող, , բծախնդիր, քաջազն չունևոր (ուն), զառամյալ, խցիկ, կառապան։РУБ

Թեմա 3. Արարատյան թագավորություն

1․ Նշե՛ք Վանի տերության սահմանները Սարդուրի 2-րդի օրոք։

Սարդուրի II արքայի օրոք, Վանի թագավորությունը ունեցել է տարածքային ամենամեծ աճը։ Այն հյուսիսում հասնում էր Սև ծով, հյուսիս-արևելքում՝ Կուր գետ, արևելքում՝ Կասպից ծով, արևմուտքում՝ Փոքր Ասիայի կենտրոնական շրջան, հարավում՝ Պարսից ծոց, և հարավ արևմուտքում՝ Միջերկրական ծով։

2. Ներկայացրե՛ք Վանի արքաների կատարած բարեփոխումները և շինարարական աշխատանքները։

Մենուա արքայի օրոք Վանի թագավորությունը հզորացել է առանձնակի: Նա կառուցել է 72կմ երկարություն ունեցող <<Մենուայի ջրանցքը>>, որը մինչ օրս օգտագործվում է: Քանի որ Մենուան հատուկ ուշադրություն էր դարձնում ռազմական շինություններին, նա նաև հիմնել է մի քանի ամրոցներ: Արգիշտի առաջինի օրոք հիմնվել է Էրեբունի ամրոցը: Բացի Մենուայի ջրանցքից նաև կառուցվել է 25կմ երկարություն ունեցող <<Ռուսայի ծով>> կոչվող ջրամբարը:


3․ Վերհանե՛ք Վանի թագավորության անկման պատճառները

Ռուսա II-ից հետո սկսվեց պետության թուլացումը։ Վերջին հստակ թվագրվող արքան Սարդուրի III-ն է, որն ասորեստանյան արձանագրություններում հիշատակվում է մ. թ. ա. 643 թ-ին։ Նրանից հետո իշխել է նրա որդին՝ Սարդուրի IV-ը, ում կառավարման շրջանի մասին մենք գրեթե անտեղյակ ենք: Ավելի ենք տեղեկացված Ռուսա III-ի  իշխանության շրջանի մասին Վանա լճի արևելյան շրջաններում և Արարատյան դաշտում գտնված արձանագրություններից, որոնք վկայում են Ռուսա III-ի օրոք պետության սահմանների նեղացման մասին: Վանի թագավորության թուլացման և անկման հիմնական պատճառն է  հյուսիսիսց եկած սկյութական ցեղերը: Վանի թագավորությունը առաջինն էր, որ միավորեց ողջ լեռնաշխաարհը մեկ թագավորության մեջ։ Ցավոք ինչպես այլ թագավորություններ Վանի թագավորություն էլ անկում ապրեց, բայց թե ինչպես կամ երբ հայտնի չէ: Կարծիքներ կան, որ Վանի արքայատոհմերի փոփոխությունը կատարվել է հեղաշրջմամբ՝ նախքան  մ. թ. ա. 609 թ.: