Իրան

  • Նկարագրեք Իրանի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Իրանն ընկած է Ասիա աշխարհամասի հարավարևմտյան մասում և զբաղեցնում է Իրանական բարձրավանդակի ընդարձակ տարածքի 2/3 մասը՝ Միջագետքից մինչև Կոպետ-Դաղի կատարները տարածվելով մոտ 1400 կմ, և Արաքսից մինչև Պակիստանի սահմանակից Բելուջիստան՝ մոտ 2250 կմ։ Երկրի տարածքը կազմում է 1 միլիոն 648 հազար կմ²։ Այն հավասար է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Բելգիայի, Իռլանդիայի և Դանիայի տարածքները միասին վերցրած։ Հյուսիսում Իրանը սահմանակցում է Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Թուրքմենստանի Հանրապետության, հյուսիս-արևմուտքում Թուրքիայի, արևմուտքում Իրաքի, արևելքում Աֆղանստանի, հարավ-արևելքում Պակիստանի հետ։ Հյուսիսում Իրանի տարածքը ողողվում է Կասպից ծովի, հարավում՝ Պարսից ծոցի և Օմանի ծովի ջրերով։ Իրանը՝ լեռների ու բարձր լեռնաշղթաների երկիր է, որոնք զբաղեցնում են նրա տարածքի 4/5-ից ավելին։ Ռելիեֆը շատ բարդ է, բարձրությունների տատանումները՝ խիստ կտրուկ։

  • Քարտեզի վրա նշել Իրանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
Իրանի հյուսիս - քարտեզ Իրանի Հյուսիսային (Հարավային Ամերիկա - Աֆրիկա)
  • Ի՞նչ դեր ունի Իրանը հվ-արմ Ասիայում։

Իրանը հվ-արմ Ասիայում ունի կարևոր տնտեսական, արդյունաբերական դեր, քանի որ այն գտնվում է ԱՊՀ անդամ — երկրներից դեպի Հնդկական օվկիանոս և հվ Ասիայից դեպի Միջին Արևելքի երկրներ ձգվող ցամաքային և օդային ճանապարհների խաչմերուկում։ Առանձնահատուկ տեղ է գրավում նաև Պարսից ծոցը, որի ափամերձ գոտում է գտնվում, նավթի համաշխարհային պաշարների 67%։

  • Որո՞նք են Իրանի զարգացման նախադրյալները:

Տննեսության առաջատար ճյուղը արդյունաբերությունն է։ Արդյունաբերության մեջ առաջատարը շարունակում են մնալ նավթի և բնական գազի արդյունահանումը։ Նավթի տարեկան հանույթը հասնում է 230 մլն տ-ի, այն 4-րդն է աշխարհում։

Բնական գազի հանույթի չափերով Իրանը առաջատար երկրներից մեկն է։

Երկրի Էլեկտրաէներգիայի մեծ մասը տալիս են ՋԷԿ-երը։ Խոշոր ՋԷԿ-եր գործում են Թեհրանում և Սպահանում։

Ձեր կարծիքով՝ ի՞նչ ուղղություններով կարող են զարգանալ հայ-իրանական հարաբերությունները։

Իրանը շատ մեծ դեր ունի մեր պետության զարգացման մեջ։ Կառուցվել է Իրան Հայսատան գազամուղը։ Ճիշտ քաղաքականություն կիրառելու դեպքում կարելի է զարգացնել այն։ Գազամուղը օգտագործել որպես տրանզիտ փոխադրող երկիր և այս դեպքում գազի վաճառքից կշահի Իրանը, իսկ որպես տրանզիտ երկիր Հայաստանը կստանա իր շահույթը։ Կարելի է նաև զարգացնել թեթև արդյունաբերության և այլ ճյուղեր։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s