- Ներկայացնել Սան-Ստեֆանոյի պայմանագիրը և Հայկական հարցը Ներկայացնել Հայկական հարցը Բեռլինի Վեհաժողովում:
Սան-Ստեֆանոյի պայմանագիր, Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև 1878թ. փետրվարի 19 (մարտի 3-ին) Կոստանդնուպոլսի արվարձան՝ Սան-Ստեֆանոյում կնքված նախնական հաշտութան պայմանագիր է, որով ավարտվեց 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմը։ Մեծ նշանակություն է ունեցել բալկանյան ժողովուրդների թուրքական լծից ազատագրման և Հայկական հարցի միջազգային դիվանագիտության ասպարեզում հայտնվելու գործում։ Սան-Ստեֆանոյի պայմանագրի դրույթները վերանայվել են Բեռլինի կոնգրեսի արդյունքում ընդունված փաստաթղթում։
2. Ներկայացնել Հայկական հարցը Բեռլինի Վեհաժողովում:
Բեռլինի վեհաժողովը տեղի է ունեցել 1878 թ-ի հունիսի 13-ից հուլիսի 13-ը, որտեղ առաջին անգամ միջազգային դիվանագիտության խնդիր է դարձել Հայկական հարցը՝ որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս։ Բեռլինի պայմանագրում հայերին էր վերաբերում 61-րդ հոդվածը.՝
3. Ներկայացնել Խրիմյան Հայրիկի դերը Բեռլինի վեհաժողովում, հերքել, կամ հիմնավորել նրա խոսքերի արդիական լինելը:
Մկրտիչ Խրիմյանը մասնակցում է Բեռլինի վեհաժողովին որպես Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ներկայացուցիչ։ Խրիմյանը կոնգրես է ներկայացնում Գրիգոր Օտյանի կազմած Հայաստանի «Ինքնավարության ծրագիրը», որի հաստատվելու դեպքում ճանաչվելու էր Հայաստանի անկախությունը Օսմանյան կայսրությունում։
4. Պատմել «Մայիսյան բարենորոգումների ծրագրի» իրականացման մասին:
Ծրագիրը կազմել էին ըստ Բեռլինի 1878 թվականի կոնգրեսի 61-րդ հոդվածի Կոստանդնուպոլսում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի դեսպանները ու ներկայացրել սուլթանի կառավարությանը 1895 թվականի մայիսի 11-ին։ Նախագիծը նախատեսում էր հայաբնակ վեց վիլայեթներում, կենտրոնական իշխանության ամրապնդում, հասարակական կյանքի զարգացում, արտադրության և տնտեսության կարգավորում, ինչպես նաև քրիստոնյաներին պաշտպանություն քուրդ ցեղապետերի կամայականություններից։
5. Ներկայացնել հայ ազգային կուսակցություններից մեկի գործունեությունը, գնահատել այն:
Հայ հեղափոխական դաշնակցություն։ 1890թ․ Թիֆլիսում ստեղծվեց նոր կուսակցություն։ Կուսակցության հիմնադիրներն էին՝ Քրիստափոր Միքայելյանը, Ստեփան Զորյանը, Սիմոն Զավարյանը և այլոք։ Դաշնակցականները հրատարակում էին Դրոշակ թերթը։ 1892թ․ Թիֆլիսում հրավիրված առաջին ժողովը վերանվանվեց Հայ հեղափոխական դաշանակցություն։ 1896թ․ 30 հայ երիտասարդ ներխուժեց Կ․ Պոլսի Օտտոմանյան բանկը, պահանջելով գործադրել 61-րդ հոդվածը, եթե չանեին դա նրանք ամբողջ բանկը կպայթեցնեին։ Կուսաքցության կարգախոսն և երդումն է <<Մահ կամ ազատություն>>։ Տվյալ ժամանակվա համար ճիշտ ընտված քաղաքականություն, սակայն հետագայում հավատալով երիտթուրքերին սխալվեցին։
6. Պատմել 1904թ.-ի Սասունի ապստամբության մասին:
Ապստամբությունը նախատեսվում էր 1905թ․ ամռանը Սասունում և Վասպուրականում։ Թուրքերը սկսեցին ուժեր կենտրոնացնել Սասունի նկատմամբ, իսկ Արևմտյան Հայաստանում և ամբողջ Անդրկովկասում սկսեցին Սասունին օգնել։ Ուղղարկված հայդուկային խմբերից՝ Թորգոմի ձիավոր խմբին է հաջողվում հասնել նշանակման վայր 1903թ․ ամռանը։ Անդրանիկի գլխավարությամբ Սասունի հայտնի Գելիեգուզան գյուղում ստեղծվում է ինքնապաշտպանություն։ 1904թ․ գարնանը թուրքական 10 հազարանոց զորքը դուրս է գալիս Սասունի դեմ, իսկ 200 փորձված հայդուկներ և 1000 զինված Սասունցիներ դիմագրավում են նրանց։ Թշնամին ասում է, որ վայր դնեն զենքերը, իսկ Անդրանիկն և Հրայրը պատասխանում են, որ զենքերը վայր կդնեն Մայիսյան բարենորոգումների ծրագրի իրականացման դեպքում, բայց նրանք վերսկսում են հարձակումը։ Ապրիլի 13-ին զոհվում է Հրայրը։ Ապրիլի 22-ին Թուրքերը կարողանում են գրավել Գելիեգուզանը։ Պատերազմը ավարտվեց պարտությամբ։
7. Պատմել Մշո Ս.Առաքելոց վանքի կռվի մասին:
1890-ական թ․ արևմտահայությունը հուսահատ էր։ Անդրանիկը և Գևորգ Չավուշը իրենց վրեժխնդրական քայլերով ոգևորում էին նրանց։ Աղբյուր Սերոբին սպանած Բշարե Խալիլին պատժելը բարձրացրեց Չավուշի, Անդրանիկի և այլոց հեղինակությունը։ 1901թ․ նոյեմբերի 3-ին Անդրանիկը 37 հայդուկների և 20 զինված գյուղացիների հետ մտնում է Ս․Առաքելոց վանքը և այն վերածում ինքնապաշտպանական ամրոցի։ Թուրքական զորքերը շրջապատում են վանքը և սկսվում է պայքարը։ Բիթլիսի նահանգապետը սկսում է բանակցություններ։ Հայերը պահանջում են ներում շնորհել բանտարկյալներին, հայերին վերադարձնեն զավթաց հողերը։ Բայց պայմաններից միայն առաջինն է հաստատվում և այդպիսով վերսկսվում են մարտերը։ Հայերի զինամթերքը սպառվում է և նրանք նոյեմբերի 27-ին, երբ արդեն ձյուն էր եկել, սպիտակ սավաններով աննկատ լքում են վանքը։
8. Ներկայացնել մեկ ֆիդայական շարժման ներկայացուցչի, կարևորել, կամ հերքել հայդուկային շարժման գործունեությունը։
Հրայր Դժոխք,Ծնվել է 1864, Օսմանյան կայսրությունում։
Հրայր Դժոխքի իրական անուն-ազգանունն էր Արմենակ Ղազարյան. Հրայրը գիշեր ու ցերեկ շարունակում էր շրջել Հայաստանի գավառներով և հսկել իր հիմնած հայդուկային խմբերի աշխատանքները։ Նրան գրեթե ոչ-ոք չէր կարողանում տեսնել։ Նրա այցելության մասին իմանում էին միայն իր գալուց հետո։ Դրա պատճառով էլ ժողովրդի շրջանում նա ստացել էր նաև Ուրվական մականունը։
1890 թվականից մասնակցել է հայ ազատագրական շարժումներին։ 1891-1894 թվականներին Սասունի ինքնապաշտպանական մարտերի ղեկավարներից էր։ Նրա ցուցումներով էր կռվում Գևորգ Չաուշը: Աչքի է ընկել Տալվորիկի կռվում (1893), որտեղ ապահովել է հայերի փայլուն հաղթանակը։
1893 թվականին Հնչակյան կուսակցության անդամ էր։ Նրա գործընկերներն էին հանրահայտ հնչակյաններ Մեծն Մուրադը (Համբարձում Պոյաճյան) և Միհրան Տամատյանը։ Հրայրը հնչակյան կուսակցության հիմնադիրն էր Սասունում և Տարոնում[3]:
1895 թ. Հրայր Դժոխքը Կարսում էր: Այստեղ նա կամավորներ հավաքագրեց ու նրանց նախապատրաստեց լեռնային, պարտիզանական պայքարի: Մարզումները երկար չտևեցին: Աշնանը Հրայրի ջոկատը հատեց ռուս-թուրքական սահմանն ու երկու մասի բաժանվելով՝ հաստատվեց Սասունում և Խնուսում:
1896 թ. թուրքական իշխանությունները Բասենի Իշխնու գյուղում ձերբակալեցին Հրայր Դժոխքին ու Թաթուլին և տարան Կարինի բանտ: Իշխանությունները երկու ընկերներին մեղադրեցին խռովություն հրահրելու, ապստամբություն կազմակերպելու մեջ: Հրայրի մեղադրանքն ապացուցել չկարողացան, և նա ազատ արձակվեց, իսկ Թաթուլը կախաղան հանվեց։
Հայդուկապետի վերջին մարտերը…
Ղզլաղաճում Հրայրը ձեռնամուխ է եղել ընդհանուր ապստամբության կազմակերպմանը։ 1904 թվականին մասնակցել է Սասունի ինքնապաշտպանական կռիվներին։ 1904 թվականի ապրիլի 13-ին, երբ թուրքերի գերակշիռ ուժերը հարձակվել են Գելիգուզանի ուղղությամբ, Հրայրն ընկերներով փորձել է փակել նրանց ճանապարհը։
Կռվում Հրայրը նկատում է, որ Սեպուհը վիրվավորվել է և նետվում է վերջինիս օգնության։ Սեպուհը փորձում է համոզել Հրայրին, որ վերադառնա, բայց Հրայրը Սեպուհին ծանր դրության մեջ միայնակ չի թողնում։ Հրայրն ի պատասխան ասում է. «Կամ կսպանվիմ, կամ քեզ էլ ազատելուց հետս կտանեմ»: Նա կարողանում է Սեպուհին դուրս հանել մարտադաշտից, բայց մահացու վիրվավորվում է ճակատից և ընկնում մարտի դաշտում։
Օգնության հասած Անդրանիկի զինվորները Հրայրին և մյուս զոհվածներին թաղել են Գելիեգուզանում՝ Սուրբ Կարմրավոր եկեղեցու բակում` Աղբյուր Սերոբի կողքին…