

Բարև, այսօրն սկսվեց շատ եռանդուն, այն խոստանում էր լինել ամենահետաքրքիրն ու ամենաարկածայինը, քանի որ ես գնում էի զբոսնելու իմ հարազատ քաղաքում։ Զբոսնելու՝ ինձ արդեն հարազատ դարձած մարկանց՝ իմ ընկերների, ուսուցիչների և տիար Բլեյանի հետ։ Ճիշտ է, առաջին անգամ չէի զբոսնում քաղաքում, բայց այն այս անգամ բայցահայտեցի նորովի։ Մենք շրջեցինք Հրազդանի կիրճով, Մանկական երկաթուղով, որն այնքա՜ն հարազատ էր ինձ մանուկ հասակում։ Որքան շատ էի ճամփորդել այդ գնացքով, ու այնժամ ա՜յնքան մեծ էր թվում ինձ՝ մեծ ու գունավոր, հեքիաթներով լի, ինչպես բոլոր երեխաների մանկությունը։ Այս անգամ կարծես այն փոքրացած լիներ։ Հանդիպեցինք մի պապիկի, նա մեզ տարավ քաղաքում գտնվող մի քարանձավ։ Հետաքրքիր է, բայց ամեն անգամ նորովի եմ բացահայտում իմ քաղաքը։ Գտանք մի աղբյուր քարանձավի մեջ, որից զուլալ ջուր էր հոսում։ Ես խմեցի այդ ջրից, այն շատ համեղ էր, ափսոս, որ տաք էր։ Շատ հեաքրքիր օր էր, զրուցեցինք տարբեր թեմաներով։ Վստահ եմ, որ այս օրը դեռ երկար կհիշեմ։