
Հրայր Դժողքը Ծնվել է 1864, Օսմանյան կայսրությունում։
Հրայր Դժոխքի իրական անուն-ազգանունն էր Արմենակ Ղազարյան. Հրայրը գիշեր ու ցերեկ շարունակում էր շրջել Հայաստանի գավառներով և հսկել իր հիմնած հայդուկային խմբերի աշխատանքները։ Նրան գրեթե ոչ-ոք չէր կարողանում տեսնել։ Նրա այցելության մասին իմանում էին միայն իր գալուց հետո։ Դրա պատճառով էլ ժողովրդի շրջանում նա ստացել էր նաև Ուրվական մականունը։
1890 թվականից մասնակցել է հայ ազատագրական շարժումներին։ 1891-1894 թվականներին Սասունի ինքնապաշտպանական մարտերի ղեկավարներից էր։ Նրա ցուցումներով էր կռվում Գևորգ Չաուշը: Աչքի է ընկել Տալվորիկի կռվում (1893), որտեղ ապահովել է հայերի փայլուն հաղթանակը։
1893 թվականին Հնչակյան կուսակցության անդամ էր։ Նրա գործընկերներն էին հանրահայտ հնչակյաններ Մեծն Մուրադը (Համբարձում Պոյաճյան) և Միհրան Տամատյանը։ Հրայրը հնչակյան կուսակցության հիմնադիրն էր Սասունում և Տարոնում[3]:
1895 թ. Հրայր Դժոխքը Կարսում էր: Այստեղ նա կամավորներ հավաքագրեց ու նրանց նախապատրաստեց լեռնային, պարտիզանական պայքարի: Մարզումները երկար չտևեցին: Աշնանը Հրայրի ջոկատը հատեց ռուս-թուրքական սահմանն ու երկու մասի բաժանվելով՝ հաստատվեց Սասունում և Խնուսում:
1896 թ. թուրքական իշխանությունները Բասենի Իշխնու գյուղում ձերբակալեցին Հրայր Դժոխքին ու Թաթուլին և տարան Կարինի բանտ: Իշխանությունները երկու ընկերներին մեղադրեցին խռովություն հրահրելու, ապստամբություն կազմակերպելու մեջ: Հրայրի մեղադրանքն ապացուցել չկարողացան, և նա ազատ արձակվեց, իսկ Թաթուլը կախաղան հանվեց։
Հայդուկապետի վերջին մարտերը…
Ղզլաղաճում Հրայրը ձեռնամուխ է եղել ընդհանուր ապստամբության կազմակերպմանը։ 1904 թվականին մասնակցել է Սասունի ինքնապաշտպանական կռիվներին։ 1904 թվականի ապրիլի 13-ին, երբ թուրքերի գերակշիռ ուժերը հարձակվել են Գելիգուզանի ուղղությամբ, Հրայրն ընկերներով փորձել է փակել նրանց ճանապարհը։
Կռվում Հրայրը նկատում է, որ Սեպուհը վիրվավորվել է և նետվում է վերջինիս օգնության։ Սեպուհը փորձում է համոզել Հրայրին, որ վերադառնա, բայց Հրայրը Սեպուհին ծանր դրության մեջ միայնակ չի թողնում։ Հրայրն ի պատասխան ասում է. «Կամ կսպանվիմ, կամ քեզ էլ ազատելուց հետս կտանեմ»: Նա կարողանում է Սեպուհին դուրս հանել մարտադաշտից, բայց մահացու վիրվավորվում է ճակատից և ընկնում մարտի դաշտում։
Օգնության հասած Անդրանիկի զինվորները Հրայրին և մյուս զոհվածներին թաղել են Գելիեգուզանում՝ Սուրբ Կարմրավոր եկեղեցու բակում` Աղբյուր Սերոբի կողքին…
Ինձ շատ դուր եկավ կարդալ, սովորել Հրայր դժեղքի կենսագրությունը, ծանոթանալ նրա գործունեությանը։ Կցանկանայի, որպեսզի այս աշխարհում, լինեն այնպիսի մարդիկ ինչպիսն նա էր և մեր մնացած զոհված հերոսները, Աստված ձեր հեգին լուսավորի․․․