• Պատմել խաչակրաց արշավանքի  մասին

Խաչակրաց արշավանքներ, 11-րդ դարի վերջերին արևմտյան եկեղեցու հովանու ներքո դեպի Արևելք՝ Սուրբ երկիր կազմակերպված ռազմական արշավանքներ։ Իրենց համատեքստում խաչակրաց արշավանքները պատմականորեն հանդես են գալիս քրիստոնեության համաշխարհային շահերի պաշտպանության դիրքերից և սուր ծայրով ուղղվել են արևելքի մուսուլմանական իշխանությունների դեմ։

Երբեմն «Խաչակրաց արշավանք» են անվանում նաև առանձին հեթանոս ժողովուրդների և որոշ հերետիկոսությունների դեմ պապական Հռոմի ձեռնարկած ռազմական արշավանքները, սակայն դրանք չպետք է շփոթել 11-13-րդ դարերի համանուն արշավանքների հետ։

Խաչակրաց արշավանքներում հատկապես մեծ դերակատարություն ունեցան Ֆրանսիայի թագավորությունն ու Սրբազան Հռոմեական կայսրությունը: Խաչակրաց արշավանքները շարունակվեցին մոտ 200 տարի՝ 1095-1291 թվականներին։ Հետագայում՝ 15-րդ դարում, այդպիսի արշավանքները շարունակվեցին Պիրենեյան թերակղզում և Արևելյան Եվրոպայում: Խաչակիրները մեծ մասամբ կաթոլիկներ էին (ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների առանձնացումից հետո և Բողոքական բարեփոխումներից առաջ), ովքեր կռվում էին մուսուլմանների դեմ Սուրբ Երկրի համար, որը գրավված էր դեռևս Արաբական խալիֆայության ժամանակներից։ Սակայն այդպիսի արշավանքները հետագայում շարունակվեցին հեթանոս սլավոնների և բալթիկ ժողովուրդների, հրեաների, ռուս ուղղափառ քրիստոնյաների, մոնղոլների, աղանդավորների (կատարներ) և Հռոմի Պապի այլ թշնամիների դեմ։

Խաչակիրների առաջնային խնդիրը Երուսաղեմն ազատագրելն էր մուսուլմաններից, ինչպես նաև այն պատասխան էր Բյուզանդական կայսրության օգնության խնդրանքին ընդդեմ մուսուլման սելջուկ թուրքերի։ Այս եզրույթն օգտագործվում է նաև բնութագրելու 16-րդ դարում Սուրբ Երկրից դուրս կատարվող կրոնական արշավանքները՝ սովորաբար հեթանոսների, հերետիկոսների և աղանդավորների դեմ։ Երբեմն խաչակիրներն ու մուսուլմանները դաշինք էին կնքում ընդդեմ ընդհանուր թշնամիների, օրինակ՝ Իկոնիայի սուլթանության և խաչակիրների դաշինքը հինգերորդ խաչակրաց արշավանքի ընթացքում։

Սակայն քրիստոնյա պետությունների միջև տարաձայնությունները հանգեցնում էին նրան, որ խաչակիրները շեղվում էին սկզբնական նպատակներից, օրինակ՝ Չորրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ, երբ գրավվեց քրիստոնյա Կոստանդնուպոլիսը, Բյուզանդական կայսրությունը կիսվեց Վենետիկի և խաչակիրների միջև։ Իսկ Վեցերորդ խաչակրաց արշավանքն առաջինն էր, երբ խաչակիրները չօրհնվեցին Հռոմի Պապի կողմից[3]։ Յոթերորդ, Ութերորդ և Իններորդ խաչակրաց արշավանքների արդյունքում մամլուքները տարան մի շարք հաղթանակներ, իսկ Իններորդ խաչակրաց արշավանքով ավարտվեց խաչակիրների դարաշրջանը Մերձավոր Արևելքում:

Մանուկների խաչակրաց արշավանք, 1212 թվականին Ֆրանսիայի և Գերմանիայի մանուկների կողմից դեպի Երուսաղեմի Սուրբ հողեր իրականացված խաչակրաց արշավանք։ Այն իր նպատակին չհասավ և կործանեց տասնյակ հազարավոր եվրոպացի մանուկներ։

13-րդ դարի սկզբին պապականությունը շարունակում էր Երուսաղեմը գրավելու կոչեր հղել կաթոլիկներին։ Սակայն ժողովրդի մեջ այդ կոչերը սկզբնական շրջանում հազվադեպ էին արձագանք գտնում, ինչը չի կարելի ասել հետագա տարիներ համար։ Ֆեոդալական կարգերը մեծապես դժվարացրել էին մարդկանց կյանքը։ Երբ ամենօրյա կյանքի անտանելի դժվարությունները սրեցին ժողովրդի մեջ կրոնական զգացմունքները, այդ ժամանակ մարդիկ սկսեցին ընդունել սրբազան պատերազմի լոզունգները։ Ահա այս ժամանակ՝ 1212 թվականին, տեղի են ունենում նախադեպը չունեցող դաժան և ապարդյուն մանուկների արշավանքները։

  • Համեմատել Սալահ ադ Դինին և խաչակրաց արշավանքների մյուս առաջնորդներին

Ան-Նասիր Սալահ ադ-Դին Յուսուֆ իբն Այյուբյան (արաբ․՝ صلاح الدين يوسف بن أيوب‎‎ (Ṣalāḥ ad-Dīn Yūsuf ibn Ayyūb), քրդ.՝ سەلاحەدینی ئەییووبی (Selahedînê Eyûbî), հայտնի է նաև որպես Սալահ ադ-Դին կամ Սալադին (/ˈsælədɪn/; 1137 թվական-1193 թվականի մարտի 4), Եգիպտոսի և Սիրիայի առաջին սուլթան և Այյուբյան դինաստիայի հիմնադիր։ Քրդական ծագմամբ սուննի մուսուլման Սալադինը ղեկավարել է Լևանտում խաչակրաց պետությունների դեմ ռազմական արշավանքները։ Իր իշխանության գագաթնակետին նրա սուլթանությունն ընդգրկել է Եգիպտոսը, Սիրիան, Ջեզիրեն (Վերին Միջագետք), Հիջազը, Եմենը և Հյուսիսային Աֆրիկայի այլ շրջաններ։

Խաչակրաց արշավանքներ, 11-րդ դարի վերջերին արևմտյան եկեղեցու հովանու ներքո դեպի Արևելք՝ Սուրբ երկիր կազմակերպված ռազմական արշավանքներ։ Իրենց համատեքստում խաչակրաց արշավանքները պատմականորեն հանդես են գալիս քրիստոնեության համաշխարհային շահերի պաշտպանության դիրքերից և սուր ծայրով ուղղվել են արևելքի մուսուլմանական իշխանությունների դեմ։

Երբեմն «Խաչակրաց արշավանք» են անվանում նաև առանձին հեթանոս ժողովուրդների և որոշ հերետիկոսությունների դեմ պապական Հռոմի ձեռնարկած ռազմական արշավանքները, սակայն դրանք չպետք է շփոթել 11-13-րդ դարերի համանուն արշավանքների հետ։

 

Ռուսաստանի ստեղծում

  • Պատմիր ռուսական պետության առաջացման մասին:

Եվրոպայի արևելյան շրջաններում հին ժամանակներից բնակվում էին սլավոնական բազմաթիվ ցեղեր: Առաջին հազարամյակի կեսերին նրանք դեռևս ապրում էին տոհմատիրական հասարակության պայմաններում: VI–VIII դարերում արևելյան սլավոնների մոտ սկսեցին ձևավոր վելցեղային խոշոր միություններ: Դնեպր գետի միջին հոսանքի շրջանում՝ Կիևի (ներկայիս Ուկրաինայի մայրաքաղաքը) մոտ, ապրում էին պոլյանները: Հայտնի էին նաև վյատիչների, դրևլյանների, սևերյանների և այլցեղային միությունները: Ամենազարգացածը պոլյաններն էին: Նրանց տարածքն անվանում էին Ռուս՝ Դնեպրի վտակ Ռոս գետի անունից: Այստեղից էլ հետագայում առաջացել է Արևելյան Եվրոպայի մեծ մասն ընդգրկող պետության Ռուսիաանվանումը: Արևելյան սլավոնների յուրաքանչյուր ցեղային միության գլուխ կանգնած էր ռազմական առաջնորդը՝ իշխանը: Վերջինս ուներ զինված ջոկատ, որը կոչվում էր դրուժինա: Պատերազմի դեպքում հավաքագրվում էր նաև աշխարհազոր ժողովրդից:

  • Հիմնավորիր  քրիստոնության ընդունման կարևորությունը Կիևյան Ռուսիայի համար:

Ռուսիայի մկրտությունը, Հին Ռուսիայում քրիստոնեության ընդունում որպես պետական կրոն, իրականացված X դարի վերջին իշխան Վլադիմիր Սվյատոսլավիչի կողմից։ Աղբյուրները տալիս են հակասական տեղեկություններ քրիստոնեության ընդունման ճիշտ ժամանակաշրջանի վերաբերյալ։ Ավանդաբար հետևելով մատենագրության ժամանակագրությանը այդ իրադարձությունը տեղի է ունեցել 988 թ., որը և համարվում է Ռուս Եկեղեցու պաշտոնական պատմության սկիզբը (որոշ հետազոտողներ կարծում են, որ Ռուսաստանի քրիստոնեության ընդունումը (մկրտությունը) տեղի է ունեցել ավելի ուշ՝ 990 թ. կամ 991 թ.)։ Մի շարք հեղինակների կողմից տերմինը ընդունվում է որպես քրիստոնեության տարածման գործընթաց Ռուսաստանում XI-XII դարերում։Ռուսիան մտավ քաղաքակիրթ երկրների շարքը և ամրապնդվեցին եվրոպական երկրների հետ, հարաբերությունները:

  • Համեմատիր Յարոսլավ Իմաստունի գործունեությունը Հուստինիանոս Առաջինի գործունեության հետ:

Յարոսլավ Իմաստունի- Յարոսլավ Իմաստունի օրոք կազմվել է ռուսական իրավունքի առաջին հայտնի օրենքների ժողովածուն, որը պատմության մեջ մտել է որպես  Ռուսկայա պռավդա։

Միավորել է գրեթե բոլոր հին ռուսական հողերը։ Արշավել է Լեհաստան, լիտվական ցեղերի դեմ (1030-1040 թվականներին), ջախջախել է պեչենգերեներին (1036 թ.)։ Յարոսլավ Իմաստունի օրոք Կիևյան Ռասիաում զգալիորեն զարգացել են ֆեոդալական հարաբերությունները, Կիևում ծավալել է շինարարություն (Սուրբ Սոֆիայի տաճարը և այլն), ինչպես նաև թարգմանական գործը, զարգացել տարեգրությունը։ Յարոսլավ Իմաստունի նախաձեռնությամբ հաստատվել է առաջին ռուսական մետրոպոլիտը, որով ամրապնդվել է Կիևյան Ռասիաի միջազգային հեղինակությունը։ Յարոսլավ Իմաստունն ազգակցական կապերի մեջ էր Եվրոպական շատ կառավարողների հետ։

  • «Աննա Բյուզանդացի-Ռուսաստանի «կնքամայրը»»/փոքրիկ հետազոտական աշխատանք/

Ես այսօր ձեզ կներկայացնեմ Աննա Բյուզանդացի կամ այլ կերպ կոչված Ռուսատանի կնքամայրի մասին: Աննա եղել է Մեծ Կիևի իշխան Վլադիմիր Սվյատոսլավիչի կինը, Ռուսաստանի «կնքամայրը», ռուս առաջին կայսրուհին: Հունական Կորսուն քաղաքի գրավումից հետո բյուզանդական կայսր Բարսեղ Երկրորդի հարազատ քույրը կնության ուղարկվեց  ռուս իշխան Վլադիմիրին (այս ամուսնությամբ երկու պետությունների միջեւ կնքված պայմանը կատարված էր համարվում. պայմանագրի համաձայն Ռուսաստանը պետք  է օգնություն ցուցաբերեր Բյուզանդիային պատերազմի ժամանակ): Աննան Բարսեղ Երկրորդի և  Կոնստանտին Ութերորդի միակ հարազատ քույրն էր: Նա ծնվել է իր հոր` Ռոմանոս Երկրորդ կայսեր մահից ընդամենը երկու օր առաջ 963թ.: Այս ամենի մասին վկայում է բյուզանդացի պատմիչ Հովհաննես Սկիլացին: Դե այսքանով ավարտվեց Աննաի տեղկությունները:

Պատմություն

Պատմություն

Կարոլինգների կայսրությունը

  • Ներկայացրու Մերովինգների, Կարոլինգների արքայատոհմերի հիմնադիրներին:Կարոլինգներ-Կարոլինգներ թագավորական և կայսերական դինաստիա Ֆրանկական պետությունում։ Անվանումը Կառլոս Մեծի անունից է։ Կարոլինգների դինաստիան հաջորդել է Մերովինգներին (751 թվականից) և թագավորել մինչե X դար։ Կարոլինգներն հզորության գագաթնակետին հասան Կարլոս Մեծի օրոք, որն իրեն ենթարկեց գրեթե ամբողջ Արևմտյան Եվրոպան։ Նրան հաջորդեց որդին՝ Լյուդովիկոս Բարեպաշտը (թագավորել է 814-840թվականներին)։
    843 թվականի Վերդենի պայմանագրով կայսրությունը բաժանվեց Լյուդովիկոս Բարեպաշտի որդիների՝ Լոթարի, Լյուդովիկոս Գերմանացու և Կարլոս ճաղատի միջև։ Կարլոս III Հաստամարմինը (կայսր 881-ից 887 թվականներին) կարճ ժամանակով վերամիավորեց կայսրությունը։ Նրանից հետո Կարոլինգները թագավորեցին Իտալիայումմինչև 905 թվականը, Արևելաֆրանկական թագավորությունում (Ֆրանսիայում՝ մինչև 987 թվականը)։ Մերովինգներ-Մերովինգներ, առաջին թագավորական դինաստիան Ֆրանկական պետությունում։ Նրանց պետության սահմանները ձգվում էին ներկայիս Ֆրանսիայի, Բելգիայի ինչպես նաև Գերմանիայի, Շվեյցարիայի և Նիդերլանդների տարածքներով: Ավանդական տոհմահայրը Մերովեն է, որտեղից էլ եկել է դինաստիայի անվանումը։ Մերովինգների օրոք Ֆրանկական պետությունում սկզբնավորվում են ֆեոդալական հարաբերությունները։ Մերովինգները տիրել են V դարից մինչև VIII դարիկեսեր (751 թվականը)։ Մերովինգների գլխավոր ներկայացուցիչներն են․ Խիլդերիկ 1-ին (կառավարել է 457-481 թվականներին), դինաստիայի փաստական հիմնադիրը, Խլոդվիգ 1-ին (կառավարել է 481-511թվականներին), Խիլպերիկ 1-ին (կառավարել է 561-584 թվականներին, ֆրանկական հողերի մի մասում՝ Սուասոն կենտրոնով), Սիգեբերտ 1-ին (կառավարել է 561-575 թվականներին, Ավստրազիայում), Կլոտար 2-րդ (584-629, մինչև 613-ը՝ Նեյստրիայում), Դագոբերտ 1-ին (629-639), Խիլդերիկ 3-րդ (743-751), որին տապալեց Պիպին Կարճահասակը։
  • Պատմիր Քլոդվիգ 1-ինի, Փարիզ քաղաքի  մասին/գրավոր/

Քլոդվիգ I, ֆրանկների թագավոր (481 թվականից), Մերովինգների դինաստիայից։ 486 թվականին (Սուասոնի ճակատամարտում) նվաճեց վերջին հռոմեական տիրույթը Գալիայում, որով սկզբնավորվեց ֆրանկական պետության կազմավորումը։ Նվաճեց նաև ալեմանների հողերի մեծ մասը (496), Հարավային Գալիայից քշեց վեստգոթերին (507)։ 496 թվականին Քլոդվիգ I-ն ընդունեց քրիստոնեություն ուղղափառ ձևով, որը նպաստեց նրա իշխանության ամրապնդմանը և ապահովեց հոգևորականության ու գալլա-հռոմեական բնակչության բարյացակամ վերաբերմունքը։

Նստավայրը դարձրեց Փարիզը։ Քլոդվիգ I-ը ամրապնդեց թագավորական իշխանությունը և այն դարձրեց ժառանգական։ Քլոդվիգը կարգադրեց գրի առնել սալիական ֆրանկների սովորույթային իրավանորմերը, որի արդյունքում կազմվեց Սալիական դատաստանագիրքը։ Դրանով բնակչությունը բաժանվում էր ֆրանկների և տեղաբնիկների։ Տեղական բնակչությանն էլ բաժանում էր երեք խավի՝ խոշոր հողատերեր, մանր հողատերեր և հողազուրկ մարդիկ։

Փարիզ

Փարիզը Ֆրանսիայի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքն է։ Այն տեղակայված է Սեն գետի վրա՝ Ֆրանսիայի հյուսիսում՝ Իլ-դը-Ֆրանս երկրամասի սրտում։ Փարիզն իր վարչական սահմաններում ունի 2 300 000 բնակչություն (2009)։ Փարիզն իր արվարձաններով Եվրոպայի ամենախիտ բնակեցված կենտրոններից մեկն է՝ շուրջ 12 միլիոն բնակչությամբ։ Տարածք՝ 105,4 կմ2։ Միջին բարձրություն՝ 33 մ։ Ավելի քան երկու հազարամյակ լինելով կարևորագույն բնակավայր, XII դարում Փարիզը դարձավ Եվրոպայի առաջատար մշակութային և կրթական կենտրոններից մեկը և խոշորագույն քաղաքը մինչ XVIII դարը։

Այսօր Փարիզը բիզնեսի, կրթական, գիտական, մշակութային և քաղաքական աշխարհի խոշորագույն կենտրոններից մեկն է։ Փարիզն իր արվարձաններով հանդերձ ներառում է Ֆրանսիայի արդյունաբերության մեկ քառորդը, 2010 թ. € 572.4 բիլիոն արդյունքով և ՀՆԱ ցուցանիշով աշխարհի քաղաքներից առաջատարն է։ Փարիզը և տարածաշրջանը զբոսաշրջության ցուցանիշով նույնպես աշխարհում առաջինն է։ Փարիզում են տեղակայված ՅՈՒՆԵՍԿՈ-ի Համաշխարհային Ժառանգության չորս օբյեկտներ և բազմաթիվ միջազգային կազմակերպություններ։

  • Բնութագրիր Կառլոս Մեծին,նրա գործունեությունը, հայոց արքաներից ում ես նմանեցնում, հիմնավորիր պատասխանդ:  /գրավոր/

Կառլ I Մեծ  ապրիլի 2, 747 կամ 748թ.– հունվարի 28, 814թ․, Աախեն), 768-814 թվականներին Ֆրանկական թագավորության թագավոր, ում կառավարման ժամանակ կայսրությունը հասել է իր գագաթնակետին, 800 թվականի դեկտեմբերի 25-ին ճանաչվել է առաջին հյուսիսեվրոպայի կայսր։ Նրա թոռը եղել է Կարոլինգների կայսրության կայսր։

միասնական աշխատանք Նինա Հարությունյանի հետ

Թարգմանություն

Ֆրանսիայի դրոշ — Ֆրանսիայի ազգային խորհրդանիշն է ՝ Արվեստի համաձայն: 1958 թվականի հոկտեմբերի 4-ի Ֆրանսիայի Սահմանադրության 2-ը: Ֆրանսիայի Հանրապետության ազգային դրոշը ուղղանկյուն վահանակ է, որը բաղկացած է նույն չափի երեք ուղղահայաց շերտերից: Բևեռը ունի կապույտ շերտ, որին հաջորդում է սպիտակ շերտ, իսկ հետո `կարմիր ժապավեն: Կողմերը իրար համապատասխանում են երկու-երեք մասշտաբով:

Այս վարկածում, ինչպես մենք հիմա գիտենք, Ֆրանսիայի դրոշը հաստատվեց հազար յոթ հարյուր իննսունվեցերորդի մեջ:

Ֆրանսիայի դրոշի պատմությունը սկսվեց 496 թվականից, երբ ֆրանկյան թագավոր Կլովիս I- ը ընդունեց քրիստոնեությունը և նրա սպիտակ շորը փոխեց կապույտ `խորհրդանիշ Սուրբ Մարտինի, որը համարվում էր Ֆրանսիայի հովանավոր սուրբը: Տուր Մարտինի եպիսկոպոսը, որն ապրում էր 4 ս. և այնուհետև սուրբ հայտարարեց, ըստ առասպելի, երբ մի անգամ ճանապարհի վրա հանդիպել է փորոտ մուրացկանին, նա սուրով կտրեց և նրան տվեց իր կապույտ թիկնոցի կեսը: Երկար ժամանակ ֆրանկները կապույտ դրոշի տեսքով ունեին դրոշակ, որը ամրացված էր խաչի վրա կարմիր լարիով:

1944-ի վերջին Ֆրանսիան (հակահիտլերյան կոալիցիայի և Դիմադրության շարժման ուժերի գործողությունների արդյունքում) ազատագրվեց: Եռագույնը դարձավ պետական ​​և ազգային դրոշ, և 1953-ին պաշտոնապես հաստատվեց 1929-ի մոդելի փոփոխված զինանշանը: Հետևաբար, Մարիաննայի կերպարին զուգահեռ, բանախոսի փունջը համարվում է Ֆրանսիայի խորհրդանիշը, նրա հանրապետական ​​համակարգը: Կաղնու և ձիթապտղի ճյուղերը կապույտ օվալի վրա, արժանապատվության և փառքի խորհրդանիշ են: Ֆրանսերենում գրված է. «Ազատություն. Եղբայրություն. Հավասարություն»:

Հաճախ հաճախ ֆրանսիական դրոշի գույների սիմվոլիզմը կապված է այս նշանառության հետ կապույտհավասարություն, կարմիր - եղբայրություն: Վահանը շրջապատված է 1871-ի «Պատվո լեգեոնի» մոդելի շղթայով: Լատինական մոնոգրամները շղթայի ներքևի մասում գտնվող կրկնակի ծաղկեպսակի կենտրոնում «Ֆրանսիայի հանրապետություն» անվանման սկզբնատառերն են: Ինքնին պատվերով, Մարիաննայի պրոֆիլի շուրջ, տեղադրված է «Ֆրանսիայի հանրապետություն. 1870» մակագրությունը: Վերջին ցուցանիշը միապետության վերջնական լուծարման և Ֆրանսիայում երրորդ հանրապետության հռչակման ամսաթիվն է: Խորհրդանշանի ոսկե և կապույտ գույները ցույց են տալիս ազգային խորհրդանիշների որոշակի շարունակականությունթագավորական, նապոլեոնյան և հանրապետական ​​ժամանակաշրջաններ։

Միասնական աշխատանք՝ Դավթյան Անահիտ, Լաուրա Թորոսյան, Նինա Հարությունյան։

Սոֆիայի տաճարը և , Հուստինիանոս Ա-ն․

Հուստինիանոսը Ա <<Հռոմի վերջին կայսրը>> ծնվել է Մակեդոնիայում, եղել է խեղճ ընտանիքից,՝ կառավարել է ՝ 527 – 565թ․, նրա հորեղբայրը զինվորից դարձել է զորավար, զորավարից էլ կայսր, իսկ նրա մահից հետո նա է դարձել կայսր։ Նա եղել է դիվանագետ, հրաշալի զորավար և քաղաքագետ ։Հուստինիանոսի կինը եղել է շրջիկ պարուհի, սակայն սրամիտ ,  գեղեցիկ, և կայսրը սիրահարվել է նրան ։ Կայսրուհու անունը՝ Թեադորա էր : Հուստիանոսի նպատակն է եղել վերականգնել ՝ հին Հռոմի միասնական կայսրությունը, և նա 555 թվականին Ներսես հայ զորավարի օգնությամբ գրավում է Իտալիան և իսպանիայի հարավ – արևելքը ։ Նա գրեթե վերականգնել էր հի Հռոմի սահմանները սակայն նրա մահից հետո ՝ գերմանացի լոգոբարդները գրավեցին Իտալիայի մեծ մասը , արաբներն էլ ՝ 7-րդ դարից մինչև 8-րդ դարը մեծ տարածքներ գրավեցին կայսրությունից , և այն կրճատվեց 4 անգամ։ Հուստիանոսի փորձում էր կառավարել միասնական օրենքներով , և դրա համար նա պատվիրեց գտնել և կարգավորել հին Հռոմի կայսրերի գրված քաղաքացիական օրենքները , և 534 թ․ կազմվեց <<Քաղաքացիական օրենսգրքի հավաքածուն>>։ Հուստիանոսը նաև առաջ բերեց մի օրենք , ըստ որի ՝ Հայ նախարարական դասը կազմալուծելու համար փոխել է  (536-ին) ժառանգության կարգը՝ ժառանգելու իրավունք արտոնելով նաև ընտանիքի իգական սեռի անդամներին։ Հուստիանոսին անվանել են նաև <<Հռոմի վերջին կայսր>>։ Հուստիանոսի տարիներով կուտակած վիթխարի հարստությունը ծախսվել է  ՝տաճարների , պալատների վրա ցույց տալու համար երկրի վեհությունը , օրինակ՝ Սոֆիայի տաճարը։

Մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարը

Սալոնիկի սուրբ Սոֆիան ՝ խաչագմբեթ քրիստոնեական տաճար էր , որը գտնվել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում ։ Սոֆիայի տաճարը 10-րդ դարի ամենահայտնի տաճարներից մեկն էր։ Սակայն 1430թ․ Սալոնիկը գրավվեց թուրքերի կողմից , բայց այնտեռ մինրև 1523թ․ քրիստոնոություն են քարոզել։ Բայց դրանից հետո այն վերածվել է մզկիթի, Թուրքերը փոխել են եկեղեցու արտաքին տեսքը՝ ճակատը փոխարինվել է սյունասրահով, զանգակատունը՝ մինարեով, իսկ հետագայում կանգնեցվել է երկրորդ մինարեն՝ օսմանյան ճարտարապետական ոճով:Տաճարի ներքին կահավոհումը չի ավերվել այլ ծածկվել է սպեղանիով , դա է պատճառը , որ չեն ավերվել պատերի խճանկարները։Սակայն 1890թ բռնկված հրդեհը մեծ վնաս հասցրեց կառույցին, իսկ թուրքերը իրականացրեցին իրենց բարեփոխումները տաճարի համար , որը տևել է ՝ 1907-1910թ․։

Բալկանյան առաջին պատերաղմի արդյունքում Սալոնիկը Հունաստանին , իսկ տաճարը քրիստոնյաներին։

Պատմություն

Առաջադրանք 7-րդ դասարան

ՙՙՀամաշխարհային պատմություն՚՚ 10.09-15.09.18

1.Համաշխարհային պատմության ո՞ր ժամանակաշրջանն է ընդգրկում միջնադարը:

Միջին դարերը՝ որպես պատմական դարաշրջան, ընդգրկում են Արևմտյան հռոմեական կասրության անկման ժամանակներից (V դար) մինչև Աշխարհագրական մեծ հայտնագործություններ ու նոր Եվրոպայի ծննունդը ընկած ժամանակաշրջանում (XV-XVI դարեր)։

2.Պատմիր ժողովուրդների մեծ գաղթի մասին:

ժողովուրդի մեծ գաղթ, 4-րդ դարի կեսերից մինչև 7-րդ դարն ընկած ժամանակաշրջանը, կոչվում է Մեծ գաղթի կամ Ժողովուրդների Մեծ գաղթի շրջան։ Հիմնարար նախադրյալ էր համարվում այն հանգամանքը, որ գաղթող բնակիչները թողնելով իրենց բնակավայրը, եղանակի մեծ փոփոխությունների պատճառով գաղթում էին ավելի բարենպաստ տարածքներ։ Գաղթող ժողովուրդների թիրախը հիմնական վայրը համարվում էր էր Հռոմեական Կայսրությունը։ Հռոմեական Կայսրության սահմանամերձ շրջաններում ապրող քոչվոր ժողովուրդների հիմնած իշխանությունների տնտեսությունը հիմնված էր էքստենսիվ եղանակի վրա։

3.Գաղթի սկիզբը

Ովքեր էին հոները, պատմիր հոների մասին

Սա մի փոքր նյութ է Հոների տեղաշարժի մասին

Հոների տեղաշարժը Հարավարևելյան Եվրոպայի տափաստաններում IV դ. 70-ականներին եկան Երևան։ Նրանք թուրքական մի քանի ժողովուրդներից սերված ազգ էին։ Նրանք սկզբում բնակվում էին Չինաստանի սահմաններում։ իսկ իրենց իրենց վարվելակերպով և արտաքինով համարվում էին եվրոպացիների ահն ու սարսափը։ 375 թ․ նրանք հարձակվեցին Սև ծովի ափին գտնվող մի քանի երկրներին և հաղթեցին։ Մինչ ժողովուրդների Մեծ գաղթը Եվրոպայում կար մեկ ընդարձակ պետություն, որը Հռոմեկան Կայսրությունն էր։ Մեծ գաղթը հիմք հանդիսացավ նոր երկրների առաջացման։

4.Գերմանների տեղաշարժը

Քարտեզի օգնությամբ ներկայացրու ներքոհիշյալ հատվածը

Ժողովուրդների_Մեծ_գաղթ

Հին գերմանների բնօրրանը համարվում է Յուտլանդիա և Սկանդինավիա թերակղզիները։ Մինչ մեծ գաղթև մի շարք գերմաններ բնակություն էին հաստատել Հռոմեական Կայսրության տարածքում։ Հռոմեական Կայսրության անկման գործում մեծ դեր խաղացին գերմանական ցեղերից գոթերը։ Նրանք մ.թ.ա. II դ. Վիսլա գետից տեղափոխվեցին Դնեպր-Դանուբ ընկած ճանապարհը։ Կարճ ժամանակ անց նրանք բաժանվեցին երկու խոշոր ցեղային միությունների՝ վեստ և օստ գոթերի։ 375 թ.-ին հոները ջախջախեցին օստ գոթերին և արշավեցին վեստ գոթերի տիրույթներ։ Վախենալով հոներից վեստգոթերը ապաստան խնդրեցին հռոմեացի կայսրից և հաստատվեցին սահմանների մոտ։ Հռոմեացիները սննդամթերք էին մատակարարում վեստ գոթերին, իսկ գոթերը սահմաններն էին հսկում։ Շուտով հռոմեացիները դադարեցրեցին պարենի ներկրումը վեստ գոթերի տիրույթներ և վերջինս ապստամբության պատճառ դարձավ։ Հռոմեացիները պարտվեցին, իսկ սպանվածների կազմում էր նաև հռոմեացի Վաղես կայսրը։

5.կարդա, ներկայացրու քո հավանած հատվածը, https://armedia.am/arm/news/36143/hromi-papery-linum-en-tarber-razmatench-mzkitum-axotox-ev-nuynisk-kin.html -Հետաքրքիր պատմություններ պապերի հետ կապված

Առաջին Հռոմի պապ է համարվում Պետրոս առաքյալը: Կաթոլիկները հավատում են, որ վերջին Հռոմի պապը ևս լինելու է Պետրոսը: Հենց Պետրոս II-ի ժամանակ է սկսվելու աշխարհի կործանումը:

Աբրահամ Լինկոլնի նամակը իր որդու ուսուցչին (եզրակացություն)

Երբ նայում եմ ներկայիս աշխարհին հիշում եմ Նոյին, և Նոյան տապանի պատմութունը: Եթե մարդիկ հետևեին Աստծո տասը պատվիրաններին, երևի չեին լինի խաբեություններ, որին կհաջորդեր դավաճանությունը, գողությունը և այլ մարդկային չարիքները:Միթե՞ այդքան դժվար էր պահել այդ երջանիկ ապագան ապահովող կանոնները: Այսքանից հետո, երևի նորց Նոյի ժամանակն եկել է , և ես մտածում եմ կգա Նոյը , նորից կփրկի մարդկությունն ու մարդկային արժեքները, որոնք կատարելապես շարադրված էին Լինկոլնի նամակում :

Կարոլինգների կայսրությունը

  • Ներկայացրու Մերովինգների, Կարոլինգների արքայատոհմերի հիմնադիրներին:

Կարոլինգներ  թագավորական և կայսերական դինաստիա Ֆրանկական պետությունում։ Անվանումը Կառլոս Մեծի անունից է։ Կարոլինգների դինաստիան հաջորդել է Մերովինգներինև թագավորել մինչե X դար։ Կարոլինգներն հզորության գագաթնակետին հասան Կարլոս Մեծի օրոք, որն իրեն ենթարկեց գրեթե ամբողջ Արևմտյան Եվրոպան։ Նրան հաջորդեց որդին՝ Լյուդովիկոս Բարեպաշտը։ 843 թվականի Վերդենի պայմանագրով կայսրությունը բաժանվեց Լյուդովիկոս Բարեպաշտի որդիների՝ Լոթարի, Լյուդովիկոս Գերմանացու և Կարլոս ճաղատի միջև։

Կարլոս III Հաստամարմինը  կարճ ժամանակով վերամիավորեց կայսրությունը։ Նրանից հետո Կարոլինգները թագավորեցին Իտալիայում մինչև 905 թվականը, Արևելաֆրանկական թագավորությունում։

  • Պատմիր Քլոդվիգ 1-ինի, Փարիզ քաղաքի  մասին/գրավոր/

Քլոդվիգ 1-ը ծնվել է 466 թվականին: Նա  եղել է ֆրանկների թագավոր 481 թվականից: 486 թվականին նվաճեց վերջին հռոմեական տիրույթը Գալիայում, որով սկզբնավորվեց ֆրանկական պետության կազմավորումը։ Նվաճեց նաև ալեմանների հողերի մեծ մասը , Հարավային Գալիայից քշեց վեստգոթերին։ 496 թվականին Քլոդվիգ I-ն ընդունեց քրիստոնեություն ուղղափառ ձևով, որը նպաստեց նրա իշխանության ամրապնդմանը և ապահովեց հոգևորականության ու գալլա-հռոմեական բնակչության բարյացակամ վերաբերմունքը։ Նստավայրը դարձրեց Փարիզը։ Քլոդվիգ I-ը ամրապնդեց թագավորական իշխանությունը և այն դարձրեց ժառանգական։ Քլոդվիգը կարգադրեց գրի առնել սալիական ֆրանկների սովորույթային իրավանորմերը, որի արդյունքում կազմվեց Սալիական դատաստանագիրքը։ Դրանով բնակչությունը բաժանվում էր ֆրանկների և տեղաբնիկների։ Տեղական բնակչությանն էլ բաժանում էր երեք խավի՝ խոշոր հողատերեր, մանր հողատերեր և հողազուրկ մարդիկ։

  • Բնութագրիր Կառլոս Մեծին,նրա գործունեությունը, հայոց արքաներից ում ես նմանեցնում, հիմնավորիր պատասխանդ:  /գրավոր/
Կառլոս I Մեծը (747թ. ապրիլի 2 – 814թ. հունվարի 28) ֆրանկների արքան էր 768թ.-ից, լանգոբարդների արքան՝ 774թ.-ից, Բավարիայի դուքսը՝ 788թ.-ից, Արևմուտքի կայսրը՝ 800թ.-ից: Պիպին Կարճահասակի ավագ որդին էր: Նրա անունով Պիպինների հարստությունը սկսվել է կոչվել Կարոլինգյան: Կառլոսը «Մեծ» է հորջորջվել դեռևս կենդանության օրոք:

Կառլոս Մեծը պատմության մեջ նշանավոր միապետներից մեկն է: Գահակալության վերջին տարիներին նրա իշխանությունը տարածվում էր ամբողջ Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի վրա`   Հյուսիսային ծովից մինչև Միջերկրական և Ատլանտյան օվկիանոսից մինչև Ադրիատիկ ծովի արևելյան ափը: Կառլոսը արշավանքներ է կատարել Իսպանիա և Արևելյան Եվրոպա, իսկ Բալկաններում մոտեցել է անմիջականորեն Բյուզանդական կայսրության տիրույթներին: Կառլոս Մեծը ոչ միայն նշանավոր զորավար էր, այլ նաև փայլուն վարչարար, որն արտառոց արդյունավետությամբ կառավարում էր իր հսկայական և բարդ կառուցվածք ունեցող տիրույթները: Նա անց է կացրել բազմաթիվ տնտեսական և ագրարային բարեփոխումներ, հովանավորել է կրթությունը, ակտիվորեն մասնակցել է բարդ եկեղեցական հարցերի լուծմանը

tnocwesdbqq.jpg