1.Պատմել Մեսրոպ Մաշտոցի , նրա աշակերտների գործունեության մասին /գտնել հայ գրողներից ովքեր ստեղծագործություններ ունեն նվիրված Մեսրոպ Մաշտոցին/

Մեսրոպ Մաշտոց (361 կամ 362 ՀացեկացՏարոնՏուրուբերանՄեծ Հայք — փետրվարի 17, 440ՎաղարշապատՀայկական մարզպանությունՍասանյան Պարսկաստան, թաղված Օշականում), հայկական գրի ստեղծող և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող (Սահակ Ա Պարթևի հետ), հայ գրության, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, Հայ Առաքելական եկեղեցու վարդապետ[2][3]։

Մեսրոպ Մաշտոցի պատմական առաքելությունը կարևոր դեր է խաղացել հայ ազգային ինքնության պահպանման գործում։

Համաձայն գերակշռող գիտական տեսակետների՝ վրացերեն և աղվաներեն այբուբենների ստեղծողն է։

Մաշտոցի կյանքի ու գործունեության վերաբերյալ կան վավերական աղբյուրներ, այդ թվում նրա ժամանակակից և դեպքերի ականատես Կորյունի «Վարք Մաշտոցի», նաև Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու, Կարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները (շուրջ 30 հին և միջնադարյան աղբյուրներ)։

2.Համեմատել դպրոցների դերը , կարևորությունը 5-րդ դարում և արդի շրջանում :

Վաղ միջնադարի գրականություն, հայոց գրերի գյուտից (405) հետո գրագիտության տարածմանը զուգընթաց Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի և նրանց աշակերտների ու հետևորդների ջանքերով կատարվել են թարգմանություններ, ստեղծվել ինքնուրույն գործեր։ Սկզբնավորվել է ազգային մատենագրությունը, որը ծառայել է ազգի ինքնության պահպանմանը և քրիստոնեության ամրապնդմանը։

V դարում ազգային դպրությունը, հայ հին գրականությունը հասել են շատ բարձր մակարդակի, ստեղծվել են հին գրականության դասական նմուշներ՝ Ագաթանգեղոսի, Կորյունի, Եղիշեի, Փավստոս Բուզանդի, Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու պատմությունները, Եզնիկ Կողբացու աստվածաբանափիլիսոփայական երկը, որոնք մեծ ազդեցություն են ունեցել հին և միջին դարերի գրականության ընթացքի վրա։ 5-րդ դարը հետագայում կոչվել է ոսկեդար։

3.Համեմատել 5-9-րդ դարերում հայտ պատմիչների թողած ժառանգության բովանդակությունը:

4.Համեմատել Անանիա Շիրակացու և Հովհան Գ Օձնեցու կյանքը, գործերը:

5.Գտնել արդի ժամանակաշրջանում 5-9-րդ դարերի հայկական մշակոիյթը ներկայացնող անհատների անուներով ինչ վայրեր, փողոցներ, կենտրոններ…….կան/ Նկարներով ներկայացնել, պատմել, դրանց մասին/:

6.Պատմել «Խաչքար» երևույթի մասին:

Խաչքար, միջնադարյան հայ կերպարվեստի տեսակ, ճարտարապետական մանր կոթողային ձև, որի հիմնական բովանդակությունը կազմում է պատվանդանի (խարսխի) վրա կանգնեցված սալաձև խաչարձանը՝ ճակատով դեպի արևմուտք ուղղված:

Չնայած հեռվից նրանց պատկերը գրեթե միշտ սիմետրիկ է երևում, շատ դեպքերում մոտիկից կարելի է տեսնել, որ կողմերը իրարից տարբերվում են։ Տարածված կարծիք է, որ խաչքարերը կողմնորոշվում են ըստ աշխարհի կողմերի։

Խաչքարը հաջորդել է խաչով ավարտվող քառակող վաղմիջնադարյան կոթողներին և թևավոր խաչերին, որոնց մեծ մասը ոչնչացվել է արաբական արշավանքների ժամանակ։ Խաչքարը բովանդակում է քրիստոնեության հիմնական գաղափարը՝ Հիսուս Քրիստոսի փրկագործությունը։ Գլխավոր տարրը խաչն է՝ որպես Խաչեցյալի՝ Քրիստոսի, Կենաց ծառի, խոստացված երկնային հոգևոր դրախտի ու փրկության խորհուրդ. այն հայերի համար փոխարինել է սրբապատկերներին։ IV–V դարերից խաչքար կանգնեցվել է ռազմական հաղթանակներն ու պատմական կարևոր դեպքերը հավերժացնելու համար կամ, որպես ճարտարապետական զարդ, ագուցվել եկեղեցիների որմերին։ Խաչքարը ծառայել է նաև որպես տապանաքար՝ հանգուցյալի հոգու փրկության համար, օրինակ՝ Նորատուսի, Սաղմոսավանքի, Հին Ջուղայի (1998–2006 թվականներին հիմնովին ավերել են ադրբեջանցիները) գերեզմանատների խաչքարերը։ Վերջիններս նաև պատմական վավերագրեր էին, որոնց արձանագրությունները բովանդակում էին երկրի ներքին ու արտաքին կյանքին վերաբերող կարևոր տեղեկություններ։ Խաչքարերի զգալի մասի վրա պատվիրատուի անվան կողքին կամ առանձին հիշատակվում է նաև պատրաստող վարպետի անունը. հիշարժան են Մխիթար Կազմողը (12-րդ դար), Մոմիկը, Պողոսը (XIII դար), Քիրամ Կազմողը (16–17-րդ դարեր) և ուրիշներ։

Բարեգորուծթյուն

Սահմանել  բարեգործություն, բարերար հասկացությունները:

բարեգործություն-Լինում են այդպիսի բարեգործական կազմակերպություններ, որոնք օգնում են աղքատներին, ապահովում նրանց ուտելիքուվ, բնակարանով և գումարուվ։

բարերար-Բարերաները այն մարդի են, որոնք ստեղծում են այդ կազմակերպությունները։

Ներկայացնել 20-րդ , 21-րդ դարի հայ բարերարներին, ընտրել այդ երկու դարաշրջանների մեկական ներկայացուցիչ, համեմատել  նրանց գործունեությունը:

Միքայել Արամյանց (մայիսի 4, 1843Քյաթուկ — 1923 կամ 1924ԹիֆլիսԽՍՀՄ), 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի հայ նավթարդյունաբերող, բարերար, Թիֆլիսի «Ազգային բարեգործական ընկերության» հիմնադիր։ Ալեքսանդր Մանթաշյանի մտերիմ ընկեր ու գործընկեր։ Մանթաշյանի հետ Բաքվում զբաղվում էր նավթարդյունաբերությամբ և առաջիններից էր, որ իր կապիտալի մեծ մասը տեղափոխեց Բաքու՝ նավթը երկաթուղով, ցիստեռններով տեղափոխելու համար։

Եղել է Ներսիսյան դպրոցի մշտական հոգաբարձուն ու հովանավորը։ Աջակցել է Թիֆլիսի նշանավոր «Արամյանցի հիվանդանոցի» (ներկայումս Թբիլիսիի թիվ 1 կլինիկական հիվանդանոց) կառուցմանը՝ նվիրաբերելով հարյուր հազար ռուբլի։ Արամյանցի անվան հետ է կապված նաև Թբիլիսիի «Մարիոտ» հյուրանոցը, որը նա կառուցել է իր սիրելի նավի՝ «Մաժեստիկի» նմանությամբ։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ապաստաններ է կառուցել հայ գաղթականների համար։

Խորհրդային կարգերի հաստատումից հետո, Արամյանցը կորցրել է գրեթե ողջ կարողությունը։ Զրկվելով հարստությունից ու դիրքից՝ 1924 թ. մահացել է սովի ու աղքատության մեջ։

Արամյանցը թաղվել է հայկական Խոջիվանքի գերեզմանատանը։ Ստալինյան ժամանակաշրջանում գերեզմանատունն ավերվել է, իսկ 1990-ական թթ. գերեզմանատան տեղում կառուցվել է վրացական Սամեբա տաճարը։ Կատարված հողային աշխատանքների հետևանքով հարյուրավոր աճյուններ, այդ թվում և Արամյանցինը, ոչնչացվել են։

Ներկայացնել փոքրիկ ստեղծագործական աշխատանք «Ես որպես բարերար»

Ես, եթե լինեի բարերար, ապա կօգնեի կենդանիներին, կբացեի բարեգործական կենտրուն, որտեղ կխնամեն անտուն շներին, կատուներին և նապաստակ՝երին։ Կբացեի նաև ռեստորաններ և սրճարաններ կենդանիների համար։ Այսպիսով այնպես կանեմ, որ կենդանիները  ապրեն դրախտային կյանքով։

Առաջին շրջանի ամփոփում

Կիսամյակային ամփոփում

Սեպտեմբեր

Հոկտեմբեր

Նոյեմբերի 18-24-ը

Առաջադրանք 1

Առաջադրանք 2

Նոյեմբերի 25-30-ը

Առաջադրանք 1

Առաջադրանք 2

Դեկտեմբերի 2-6

Առաջադրանք 1

Առաջադրանք 2

Դեկտեմբերի 9-15

Առաջադրանք 1

Առաջադրանք 2

Նախագծեր

«Նախագծային ընթերցանություն»

«Հանրային աուդիտ»

«Ամանորյա բացահայտումներ»

Անհատական նախագծեր

Թարգմանություններ

Հայրենագիտական ճամփորդություններ

  • նախապատրաստական աշխատանք
  • տպավորությունների ամփոփում

Ամփոփում

  • Ներկայացնել իրավիճակը Հայաստանի արևելյան մասում 5-րդ դարի առաջին կեսին:

Մինչև 5-րդ դարի կեսը մարզպանի գահանիստը Արտաշատն էր, այնուհետև՝ Դվինը։ Սակայն Պարսից արքունիքը երկար չհանդուրժեց արևելիան հայաստանի ինքնավար կարգավիճակը, և առաջին մարզպան վերմիհշապուհից (428-443) հետո Հազկերտ Բ-ն (439-457) թեև մարզպան նշանակեց հայ ազդեցիկ իշխան Վասըակ Սյունուն (443-451), սակայն 440-ական թվականներին Սասանյաներտ որդեգրեցին մարզպան. Հայաստանի ինքնավարությունը վերացնելու և այն պարսկական նահանգի վերածելու քաղաքականություն։ Այդ ծրագիրն իրագործելու համար 442 թվականին հայոց այրուձին սպարապետ  Վարդան Մամիկոնյանի հրամանատարությամբ ուղարկվել է Միջին ասիա՝ քուշանների դեմ պատերագմելու։ 447 թվականին, աշխարհագիր անցկացնելու պատրվակով, պարսիկ պաշտոնյա Դենշապուհնավելացրել է Հայաստանից գանձվող հարկերը, սահմանափակել եկեղեցու ազատությունը, խարդախությամբ ու բանսարկությամբ պառակտել հայ նախարարների միասնությունը, հայրենասեր նախարարներին գրկել իրենց ժառանգ, պաշտոններից ու արտոնություններից, խրախուսել չարաշահումներն ու կամայականությունները, ոտնահարել հայ ժողովրդի ագգային ու կրոնական զգացումները։ 449 թվականին Սասանյանների հազարապետ միհրններսեհն արքունի հրովարտակով հայ նախարարներից պահանջել է ուրանալ քրիստոնեությունը և ընդունել զրադաշտականություն։

  • Պատմիր Վարդանանց զինված պայքարի ընթացքի մասին:

Հայրենիքում հանդիպելով դիմադրության Անգղ և զարեհավան բնակավայրերի մոտ, նախարարները համոզվում են, որ ժողովուրդը պատրաստ է ապստամբել: Առաջին նշանավոր ճակատամարտը տեղի է ունենում 450 թվականին խաղխաղ քաղաքի մոտ: Այս ամենի հետ մեկտեղ Վասակ Սյունին դավաճանում է ազգային ազատագրման գործը և հեռանում իր հայրական նահանգ՝ Սյունիք: Այս իմանալով՝ Վարդան Մամիկոնըանը ճորապահակի ամրություններից վերադառնում է Հայաստան, ստանձնում ամբողջ զորքի հրամանատարությունը և ուղարկում նրանց երկրի տարբեր նահանգներ՝ ձմեռելու։

  • Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Վարդանանց պատերազմը կրոնական պատերազմ է:

Սասանյան պարսկաստանը պահանջում էր, որ հայերը փոխեն իրենց կրոնը, հայերը մերժում են և Սասանյան Պարսկաստանը պատերզմում է մեզ հետ, իսկ մենք կռվում հանուն կրունի։

  • Թվարկեք Վարդանանց պատերազմի պատճառները և հետևանքները:

450-451 թվականներին տեղի ունեցած ապստամբություն, որն ուղղված էր Սասանըան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ: Մասնակցել են հիմնականում հայկական, մասամբ նաև՝ վրացական և աղվանական ուժեր:Սասանյան Պարսկաստանի արքա Հազկերտ Բ-ն, դիմելով «հայոց բոլոր մեծամեծերին», հատուկ հրովարտակով պահանջում էր հայերի կրոնափոխություն և զրադաշտականության ընդունում:

Ապստամբելու որոշումն ընդունվում է 449 թվականին՝ արտաշատի ժողովում Դրան մասնակցող հայկական իշխանական տները և հայ առաքելական եկեղեցին որոշում են չհնազանդվել և մերժել Հազկերտ Բ-ի կրոնափոխության պահանջը:

Արշակունիների ամփոփում

  • Արշակունիների ծագումը, հիմնումը, խորհրդանիշները

Տիրանի գահակալության ժամանակ Հայոց արքան փորձում էր պաշտպանել  իր երկիրը Հռոմեական կայսրության և Պարսկաստանի միջև ընթացող քաղաքական պայքարից։ Տիրանի մի տղայի անունը Տրդատին և նրա որդիներին` Գնելին ու Տիրիթին, Կոստանդիոս II կայսրը պատանդ էր պահում կայսրությունում։ Տիրա նը խնդիրներուներ նաև երկրի ներսում` Հուսիկ կաթողիկոսի և նա խարարների մի խմբավորման հետ։ Օգվելով Տինի համար ստեղծված բարդ իրավիճակից` Հայաստան եկած Ատրպատականի մարզապանը դավադրաբար ձերբակալում է նրան, ածուխով աչքերը դաղում ու տանում պարսից Շապուհ արքայի մոտ։ Պար սիկները ցանկանում էին, որ Տիրանը չգործի իրենց թշնամի հռոմեացիների կողմից: Որոշ ժամանականց, պարսից արքան ազատ է արձակում հայոց թագավորին։ Այդ ժամանակ Մեծ Հայքում թագավորությունն անցնում է Տիրանի մյուսորդուն` Արշակ II –ին։ Նա հիմնադրում է նոր արքայատոհմ Արշակունիներ։

  • Համեմատել ամենահայտնի երկու արքաների գործնեությունը

Տիգրան երկրորդ մեծ- Մեծ Հայքի արշակունիների թագավորության նշանավոր արքա։ Նա ծնվել է մ.թ.ա. 140թ Այրարատ նահանգում ։ Տիգրան Մեծի օրոք Հայաստանը մարտադաշտ կարող էր դուրս բերել 300 հազար զինվոր, որից 120 հազարը կազմում էին բուն հայկական ուժերը։ Ստացել է <<Արքայից արքա>> տիտղոսը։ Հիմնել է Տիգրանակերտ քաղաքը։

Տիգրան մեծ.png

Տրդատ Առաջինը հայ ավագանու աջակցությամբ բազմում է հայոց գահին և հիմք դնում հայ Արշակունիների թագավորությանը՝ 52-428թթ․: Սկսվում է երկարատև պատերազմ Հռոմի դեմ, որն ավարտվում է Հռոմի խայտառակ պարտությամբ: Հռոմեական ողջ զորքը՝ անցնում է անարգանքի լծի տակով, և Ներոն կայսրը ստիպված է լինում ճանաչել Արշակունիների իրավունքները Մեծ Հայքում: Տրդատը, հաղթահանդեսով մտնում է Հռոմ, այնտեղ վավերացնում իր իրավունքները հայոց գահին: Կնքված պայմանագրով այնուհետ Մեծ Հայքի թագավորին պետք է առաջադրեր պարթևաց արքան, հաստատեր՝ Հռոմի կայսրը:Տրդատ Ա

 

  • Անկման պատճառները
    Արշակունի վերջին արքայի դեմ պարսից արքունիքի առաջ ամբաստանությամբ հանդես գալուց հրաժարվեց Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչ կաթողիկոս Սահակ Պարթեւը, որի համար ինքը եւս գահազրկվեց:Այսպիսով` տապալվեց Արշակունիների արքայատոհմը եւ վերացավ Հայոց թագավորությունը:

    Հայաստանը վերածվեց պարսից տերության մարզպանության, որի առաջին մարզպան նշանակվեց Վեհմիհրշապուհը (428-443):

    Մարզպանական Հայաստանը թուլացնելու նպատակով նրանից առանձնացվեցին եւ հարեւան մարզպանություններին միացվեցին սահմանային նահանգները` Գուգարքը, Ուտիքը, Արցախը, Փայտակարանը, Պարսկահայքը, Կորճայքը եւ Աղձնիքը:

    Փաստորեն, հայոց թագավորության վերացման ուղղությամբ պարսիկների դարավոր պայքարը, որ միշտ անհաջողության էր մատնվել հայոց բանակի եւ նախարարների դիմադրության շնորհիվ, ի վերջո պսակվեց հաջողությամբ հենց հայ նախարարների միջոցով:

    Թագավորության կորուստը ծանր հարված էր հայ ժողովրդին, քանի որ ազգային պետությունը այն կարեւոր միջոցն է, որով ժողովուրդները պաշտպանվում են օտարների ոտնձգություններից:

    Այս շրջանում հայկական պետականության կրողները մնացին նախարարությունները, որոնց ձեռքում էր կենտրոնացված երկրի տնտեսական ու պետական գործառույթների հիմնական մասը եւ բանակը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, ուսումնական հաստատություն Երեվանում։ Իրականացնում է ամբողջական միջնակարգ (նախակրթական, հանրակրթական, ավագ), արհեստագործական, միջին մասնագիտական և լրացուցիչկրթական ծրագրեր։ Հիմնվել է 1989 թվականին այն ժամանակ խորհրդային Հայաստանի Կրթուցյան և գիտության նախարարության կողմից և կրում է Մխիթար Սեբաստացու անունը։

Կրթական ծրագիրը

Կրթահամալիրն իրականացնում է պետական այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագիր, որի ընթացքում կարևորվում է սովորողի և ուսուցչի համատեղ ստեղծական աշխատանքը։ SS-ները և օտար լեզուները գործածվում են առաջին դասարանից։ Սովորողի նախասիրությունը ուսումնական պլանով որոշված գործունեություն է, որն իրականացվում է լաբորատոր-մասնագիտական միջավայրում։

Կրթահամալիրում գործում են բազմաթիվ ակումբներ, որոնցից են Գիտակների ակումբը, Անգլախոսների ակումբը, Հայրենագիտական ակումբը, Տիեզերք ակումբը, Էկոլոգների ակումբը, Բուսաբանների ակումբը, Երիտասարդ քիմիկոսների ակումբը, TV ակումբը և այլն։

Մխթար Սեբաստացի 1676

Մխիթար Սեբաստացի փետրվարի 7 1676ՍեբաստիաԱրևմտյան ՀայաստանՕսմանյան կայսրություն — ապրիլի 161749Սուրբ Ղազար կղզիՎենետիկՎենետիկի հանրապետություն), հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր։

Մխիթար Սեբաստացու անվամբ է կոչվում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մխիթար (ավազանի անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ ԷջմիածնիՍևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։

Հայոց պատմություն

Պատմություն 27.09.2019

Փետրվարի 13-ին Տրնդեզ է կամ Տեառնընդառաջ. տոն, որը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին:

Նախկինում, սակայն, հեթանոս հայերը Տրնդեզը նշել են որպես գիտության եւ դպրության աստված Տիրի, նաեւ արեւի եւ ռազմի աստված Վահագնի տոն: Դրա ամենատարածված բաղադրիչը, որ պահպանվել է մինչ օրս, խարույկն է: Մարդիկ խարույկի վրայով ցատկում են` հավատալով, որ դա նրանց հաջողություն կբերի: Ահա սա է այսօր վառվող խարույկի հիմնական խորհուրդը:

Պատմություն, տոները , 27.09.2019

1.Ներկայացնել փոքրիկ ուսումնասիրություն/մեկ կես էջի սահմանում/նշված տոներից որևիցե մեկի մասին, հիմնավորել նրա կապը հին հայկական հեթանոսական շրջանի հետ.«Ամանոր», «Տրնդեզ»,«Խաղողօրհնեք», «Վարդավառ», «Բարեկենդան»:

Փետրվարի 13-ին Տրնդեզ է կամ Տեառնընդառաջ. տոն, որը հիշատակում է 40-օրական Հիսուսի Տաճար բերելուն:

Հին ժամանակներում գոյություն եւներ մի կարգ ըստ , որի ծնողներն իրենց քառասուն օրական առաջնեկ երեխային տանում են տաճար։

Հովսեփն ու Մարիամն էլ մանուկ Հիսուսին քառասուն օրականում տարան տաճար։ Նրանց ընդառաջ եկավ Սիմեոն ծերունին։ Սիմեոնը արդար ու ազնիվ մարդ էր իր կյանքի մեծ հատվածն անցկացրել էր տաճարում ,իսկ Նոր Կտակարանում գրված է , որ Աստված ընդառաջել էր նրան այնքան ապրել մինչև տեսնի մարդկության փրկչի ծնունդը ։ Նա Հիսուսին տեսնելուն պես հասկանում է , որ իր խնդրանքն կատարվել է, նա Մարիամին ասում է , որ նա լույս կբերի ու աշխարհի փրկիչը կդառնա։

Տեառնընդառաջ կամ ինչպես մեզ է հայտնի Տրնդեզը բառացի թարգմանությամբ նշանակում է ՝ տիրոջն ընդառաջ։

Նախկինում, սակայն, հեթանոս հայերը Տրնդեզը նշել են որպես գիտության եւ դպրության աստված Տիրի, նաեւ արեւի եւ ռազմի աստված Վահագնի տոն: Դրա ամենատարածված բաղադրիչը, որ պահպանվել է մինչ օրս, խարույկն է: Մարդիկ խարույկի վրայով ցատկում են` հավատալով, որ դա նրանց հաջողություն կբերի: Ահա սա է այսօր վառվող խարույկի հիմնական խորհուրդը:

Տրդատ ճարտարապետ

Տրդատ ճարտարապետը ապրել է X դարի վերջին և XI դարի սկղբին, Բագրատունիների թագավորության ժամանակաշրջանում։ Ճարտարապետի կենսագրության վերաբերյալ առանձին կցկտուր տեղեկություններ պահպանված են ժամանակակից մատենագիր Ստեփանոս Տարոնեցի Ասողիկի Պատմության մեջ:

Տրդատի ճարտարապետության առաջին հիշատակումները գտնում ենք պարսիկ պատմիչ Մովլանա Իդրիսի հաղորդումներում։  Այն Արգինայում կառուցաց եկեղեցու մասին է, որից միայն փլատակներ են հասել մեր օրեր։ Դրանից հետո Սմբատ երկրորդի հանձնարությամբ Տրդատը սկսում է Անիի Մայր Տաճարի շինարարությունը։ 1001թ․ նա ավարտում է տաճարի կառուցումը, որը դառնում է Անիի ճարտարապետության իսկական գլուխգործոց և մեծ հռչակ բերում նրան։ Աբիխը գրել է․ «Շինարարական արվեստում ուրիշ որտեղ, եթե ոչ քրիստոնյա ժողովուրդների ծաղկման դարաշրջանում, ինչպես օրինակ՝ Անիի տաճարում, կարելի է գտնել գեղեցկություն և հիացմունք»։

Տրդատին է պատկանում նաև Բյուզանդական կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում գտնվող հայտնի սուրբ Սոֆիայի տաճարի քանդված գմբերթի վերակառուցումը, որը կանգուն է մինչև օրս։

Միանգամայն պարզ Է, որ Տրդատի կատարած վերականգնումը լիովին արտացոլում էր X-XI դդ. հայշինարարական մշակույթի վիճակը։ Թեպետ հայտնի Է, որ այն ժամանակների համար այդ֊պիսի հսկայական գմբեթներ Հայաստանում չէին կառուցվում, այնուամենայնիվ նրանց կառուցման շինարարական եղանակներն ամենևին խորթ չէին հայ ճարտարապետներին։

Անիի Մայր Տաճարի կառուցումից անմիջապես հետո նա ձեռնամուխ է լինում մեկ այլ գլուխգործոցի կառուցմանը՝ հայտնի ավիրված Զվարթնոց տաճարի օրինակով, որը նա կառուցեց Գագիկ թագավորի պատվերով։Նա վերարտադրեց  Զվարթնոցը, բայց արդեն տարբեր չափսերով, տարբեր համամասնությամբ, տարբեր զարդանկարներով և տարբեր մանրամասներով։

Տրդատի գործերը, հատկապես Անիի կաթողիկե տաճարը, բազմաթիվ սերունդների համար ստեղծագործական ոգեշնչման աղբյուր են հանդիսացել:

Տրդատը հին Հայաստանի ճարտարապետների մեջ այն քչերից մեկն Է, որի ստեղծագործություններից շատերն են պահպանվել: Այդ բոլոր գործերը հաստատապես մտել են Հայաստանի դասական ճարտարապետության պատմության մեջ իբրև նրա փայլուն գագաթներր:

Հենց այդ գործերի շնորհիվ Տրդատի անունը լայն ճանաչում Է ստացել ոչ միայն իր հայրենիքում՝ Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս:

Հայոց պատմություն ՝ դաս.2 Պետական կառավարման համակարգը

  • Կառավարման տեսանկյունից ինչպիսի երկիր էր Հայաստանը
  • Հայ արշակունիների թագավորության շրջանում պետական կարգը, շարունակում էր մնալ միապետական։ Հայաստանը միապետական երկիր էր։
  • Ինչու էին անհրաժեշտ գործակալությունները։
  • Երկրի կառավարման և պաշտպանության գործում կարևոր նշանակություն ունի պետական վարչությունները՝ արքունի գործակալությունները։
  • Ինչ էին բովանդակում Գահանամակը և Զորանամակը
  • Հայ նախարարների զբաղեցրած պաշտոնական դիրք Արքունիքում ու զորքի թվաքանակը գրացվում էր Գահանամակում և Զորանամկում։
  • Ինչպես էր կազմվում հայոց այրուձին
  • Հայոց թագավորի և նախարարների պահաց հեծելազորը միասին կազմում էր հայոց այրուին ։
  • Ովքեր էին իրականացնում թագավորական ոստանի պաշտպանությունը։ Որքան եր հայոց բանակի թիվը։
  • Թագավորական ոստանը պաշտպանում էին ոստանիկ այրուձի կոչվող հեծյալ ջոկատները։ Թագավորի անձի պաշտպանությունն ապահովում էր ընտրել նետաձիգներից բաղկացած այրուձին ՝ հարյուրավորներ , հիսունավորներ և տասնավորներ։
  • Աշխատել են Նինա Հարությունյանը և Լաուրա Թորոսյանը։

Պատմություն

  1. Համեմատել Հայաստանում և Եվրոպայում քրիստոնեության տարածման ընթացքը;
    Եվրոպայում ապրում են տարբեր գնահատականներով 400-500 միլիոն քրիստոնյա:
    Քրիստոնեությունը Հայաստան է մուտք գործել 1 դարում՝ Սուրբ Թադեոսը դարում՝ Բարդուղիմեոսի քարոզչությամբ, սակայն Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունել է հայոց արքա Տրդատ երրորդը 301 թվականին։
  2. Նկարագրել ավատատիրության ձևավորմանը նպաստող կարևորագույն իրադարձությունները;

Ավատատիրության ձևավորմանը նպաստող կարևորագույն հանգամանքներն էին ՝

https://www.dasaran.am/apps/wiki/view/id/6004

Պատմություն

Տանը

Ովքեր էին հոները, պատմիր հոների մասին

Հոների տեղաշարժը Հարավարևելյան Եվրոպայի տափաստաններում IV դ. 70-ականներին երևան եկան։ Նրանք թուրքական մի քանի ժողովուրդներից սերված ազգ էին։ Նրանք սկզբում բնակվում էին Չինաստանի սահմաններում։ Նրանք իրենց վարվելակերպով և արտաքինով համարվում էին եվրոպացիների ահն ու սարսափը։ 375 թվականին նրանք հարձակվեցին Սև ծովի ափին գտնվող մի քանի երկրների վրա և հաղթեցին։ Մինչ ժողովուրդների Մեծ գաղթը Եվրոպայում կար մեկ ընդարձակ պետություն՝ Հռոմեկան Կայսրությունը։ Մեծ գաղթը հիմք հանդիսացավ նոր երկրների առաջացման։

քոչվոր ժողովուրդ, ձևավորվել է 2-4-րդ դարերում մերձուրալյան տարածքներում ուգրական ու սարմատական ցեղերից, որոնց միացել էին Մոնղոլիայի տափաստաններից գաղթած թուրքալեզու հուննու ցեղերը :

Հոները առավելագույն հզորության շրջանը V դարի առաջին կեսն էր, երբ նրանք Աթթիլայի առաջնորդությամբ միավորելով մի շարք ցեղեր և ցեղախմբեր, վերահսկում էին Չինաստանի սահմանից մինչև Հռենոս գետն ընկած տարածքները։

Այդ անկայուն միությունը անմիջապես կազմալուծվեց Աթիլլայի մահից հետո, իսկ հոների կորիզը նստակյաց բնակություն հաստատելով ներկայիս Կենտրոնական Եվրոպայի տարածքներում անհետացավ որպես ժողովուրդ՝ իրենց անունը թողնելով ժամանակակից Հունգարիա պետության անվանման մեջ։

Հոների առաջնորդ Աթիլլա

Իր հորեղբայր՝ խաքան Ռոասի մահից հետո 434 թ իր եղբոր՝ Բլեդայի հետ դառնում է հոների առաջնորդ, որոնք այդ ժամանակ վարում էին քոչվոր կյանք Դանուբից ու Սև ծովից հյուսիս ընկած տափաստաններում։ 444 (կամ 445) թ. (հավանաբար) սպանելով Բլեդային՝ իշխում է միանձնյա։ 434–441 թթ, ենթարկելով ալաններինօստգոթերին, հեպիդներին, հեռուլներին և շատ այլ ցեղեր՝ ստեղծում է հզոր ցեղային միություն, որը վերահսկում էր Հռենոս գետից մինչև Չինաստանի սահմանն ընկած տարածքները։ 436 թ. ջախջախում է Բուրգունդական առաջին թագավորությունը (իրադարձությունները նկարագրված են «Ասք Նիբելունգների մասին» միջնադարյան վիպերգության մեջ)։ 441 թվականից սկսում է պարբերական արշավներ Արևելյան Հռոմեական կայսրության մերձդանուբյան տարածքների վրա (ՊաննոնիաԴակիաՄյոզիա), թալանում է Սերդիկա (ներկայիս Սոֆիա) և Սինգիդուն (ներկայիս Բելգրադ)քաղաքները։ 443 թ. (այլ տվյալներով 447 թ) Պարսկաստան և Հայաստան կատարած անհաջող արշավանքից հետո նախաձեռնում է լայնածավալ ներխուժում Բալկաններ։ Հոների մի մասը հասնում է մինչև Հունաստանի Ֆերմոպիլները, մյուս մասը շարժվում է դեպի Կոստանդնուպոլիս։ Թալանի և ավերածությունների են ենթարկվում ԹրակիանՄակեդոնիան, Հունաստանը, գրավվում է շուրջ 70 քաղաք։

452 թ գարնանը հավաքելով նոր զորք Աթթիլան ներխուժում է Իտալիա՝ գրավելով ու թալանելով Աքվիլեա, Կոնկորդիա, Ալտինում, Պատավիում (Պադուա), Մեդիոլան և Տիցինում (Պավիա) քաղաքները. նրա առջև դարպասներն են բացում Վիցետիա (Վիչենցա), Վերոնա, Բրիկսիա (Բրեշիա) և Բերգամում (Բերգամո) քաղաքները։ Սակայն Հռոմի պապ Լևոն I հետ հանդիպումից հետո Աթթիլան հրաժարվում է Հռոմը գրավելու մտադրությունից՝ բավարարվելով ամենամյա տուրք վճարելու խոստումով։ Հավանաբար դեր խաղացին Պապի՝ Աստծո մասին ասածները, ինչպես նաև իր սեփական խորհրդականների նախազգուշացումները մահվան մասին, ինչը եղավ, թեև առանց Հռոմի գրավման։ 453 թ. Աթթիլան հանկարծամահ է լինում կաթվածից Պանոնիայի Տիս գետի մոտ իր ռազմակայանում, երբ նախապատրաստվում էր նոր արշավանքի դեպի Բյուզանդիա։ Ըստ մի վարկածի նա սպանվել է դավադրության արդյունքում։ Ըստ մեկ այլ վարկածի՝ նա մահացել է իր սեփական հարսանիքի ժամանակ։ Բանն այն է, որ ամեն մի տեղում, ուր հաստատվում էին հոները, Աթթիլան իրեն կին էր ընտրում այդ վայրից։ Այսպիսով նրա այդ կինը առաջինը չէր, բայց վերջինն էր։ Ասում են, որ նա պարզապես խեղդվել է գինարբուքի ժամանակ։ Ավանդության համաձայն թաղված է երեք դագաղներում՝ ոսկյա, արծաթյա և երկաթյա. նրա գերեզմանն առ այսօր գտնված չէ։

Աթթիլայի մահից հետո նրա ստեղծած տերությունը փուլ առ փուլ ձուլվելով՝ կազմալուծվում է։

Հոները համարում էին Աթթիլային գերբնական անձնավորություն, անհաղթությամբ օժտող ռազմի աստծո թրի տիրակալ։ Նա դարձավ գերմանական և սկանդինավյան վիպերգերի գործող անձ. «Ասք Նիբելուլգների մասին» երկում նա հանդես է գալիս Էտցել, իսկ «Ավագ Էդդայում»՝ Աթլի անվամբ։ 5-րդ դարի քրիստոնյաների համար Աթթիլան հանդիսանում էր «Աստծո խարազան», որն ուղարկված է որպես պատիժ մեղքերի համար։ Հետագայում համարվում էր եվրոպական քաղաքակրթության գլխավոր թշնամիներից մեկը։

Նրա կերպարը գրավել է բազմաթիվ գրողների, երգահանների և նկարիչների ուշադրությունը Ռաֆայել Սանտի «Սբ. Լևոնի և Աթթիլայի հանդիպումը» որմնանկարը, կոռնել «Աթթիլա» ողբերգությունը, Ջ. Վերդի «Աթթիլա» օպերա և այլն)։

Ներկայացրու մի փոքր ուսումնասիրություն

Իտալացի նկարիչ Ռաֆայել Սանտի «Սբ. Լևոնի և Աթթիլայի հանդիպումը» որմնանկարը

Լեգենդներ Աթիլլայի մասին

Ծանոթացում-Իտալացի երգահան Ջուզեպպե Վերդին գրել է օպերա ըստ գերմանացի դրամատուրգ Զաքարիուս Վերների Աթիլլ , հոների թագավորը պիեսի:

https://www.youtube.com/watch?v=k6KeR3da0mw Ջ. Վերդի «Աթթիլա» օպերա

https://www.youtube.com/watch?v=DKmsPoBXoC0 Ֆիլմ Աթիլլայի մասին

Առաջադրանք 2

Դասարանական

Քրիստոնեական եկեղեցին/դասագիրք, պատմել էջ10-14/

Քրիստոնեությունը համաշխարհային խոշորագույն կրոններից մեկն է: Այն ունի մոտ 2,1 մլրդ հավատացյալ աշխարհի գրեթե բոլոր երկրներում:

Իսլամի և բուդդայականության հետ մեկտեղ մտնում է երեք համաշխարհային կրոնների թվի մեջ:

1.Կարդա նշված համացանցից, և քո բառերով ներկայացրու քրիստոնության մասին: http://kronadaran.am/dictionary/qristoneutyun/- Քրիստոնեություն

2.Կարդա նշված համացանցից գտիր նմանություն, տարբերություն, քո բառերով ներկայացրու/գրավոր/

http://kronadaran.am/dictionary/hetanosutyun/Հեթանոսություն

https://www.dasaran.am/apps/wiki/view/id/89 Հեթանոսություն

3.Ընտրիր տաս նոր հասկացություններ, անուններ և փորձիր բացատրել/դասագիրք էջ10-14/

Արտաշեսյան հարստության վախճանից հետո (մ. թ. I դ. սկիզբ) Մեծ Հայքում քաղաքական ազդեցության համար մրցակցել են Հռոմն ու Պարթևների թագավորությունըՊարթև Արշակունիները ջանացել են Հռոմին դուրս մղել Մեծ Հայքից՝ այնտեղ հաստատելով իրենց տոհմաճյուղի գերիշխանությունը։ Պարթևաց Արտավան III թագավորի որդեգրած քաղաքական այդ ծրագիրը չի իրագործվել, Մեծ Հայքում թագավորող նրա որդիներ Որոդեսն ու Արշակ Ա-ն տապալվել են Հռոմի կայսր Տիբերիոս Կլավդիոս Ներոնի (14-37) միջամտությամբ։ Հայերի դեմ հրահրելով աղվանական, վրացական և հարևան այլ ցեղերի՝ Տիբերիոսը 36 թվականին Մեծ Հայքի գահը հանձնել է Իբերիայի թագավոր Փարսամանի եղբորը՝ Միհրդատին։ Նույն կայսեր համաձայնությամբ 37 թվականին Մեծ Հայքի Գոդերձական գավառը միացվել է Իբերիային, իսկ Հայոց Միջագետքը՝ Ադիաբենեին: Միևնույն ժամանակ, Կոմագենեի և Փոքր Հայքի հայկական թագավորություները Տիբերիոսը վեր է ածել հռոմեական նահանգների։ Տիբերոսի հակահայկական քաղաքականությունը սրել է հայերի դժգոհությունն ու թշնամանքը Հռոմի նկատմամբ, ինչի արդյունքում 37 թվականին հայերն ապստամբել և զորավար Դեմոնաքսի առաջնորդությամբ գահընկեց արել Միհրդատ Իբերացուն և վտարել երկրից։ Հռոմի նոր կայսր Գայոս Կեսար Գերմանիկոսը (Կալիգուլա) (37-41) ճանաչել է Մեծ Հայքի ինքնուրույնությունը, վերականգնել Փոքր Հայքի և Կոմագենեի թագավորությունները։ Կլավդիոս կայսրը (41-54) Հայքի նկատմամբ շարունակել է Տիբերիոսի քաղաքական գիծը։ 43-ին հռոմեական և իբերական ուժերով նա Մեծ Հայքի գահին դարձյալ դրել է Միհրդատին, որը չի ճանաչվել և հենարան չի գտել հայոց մեջ։ Հայերն անտարբերությամբ են վերաբերվել Միհրդատի սպանությանը (51) նրա եղբորորդու և փեսայի՝ Հռադամիզդի ձեռքով։

40-ական թվականներին ներքին գահակալական կռիվներով զբաղված պարթևական պետությունը ի վիճակի չի լինում միջամտել Մեծ Հայքի գործերին։ Պարթևական պետությունը վերստին հզորանում է Վաղարշ I թագավորի ժամանակ (52-80)։ Մեծ Հայքի նկատմամբ Վաղարշը շարունակում է Արտավան III-ի քաղաքական գիծը:

58-ի գարնանը Կորբուլոնի բանակը (30.000 զինվոր) ներխուժում է Մեծ Հայք, որի հյուսիսային գավառները մինչ այդ ասպատակել էին իբերական զորքերը։ Զրկվելով Վրկանաց երկրի դեմ պատերազմող Վաղարշի օգնությունից՝ Տրդատը նահանջում է Ատրպատական: Անպաշտպան Արտաշատ մայրաքաղաքը գրավելուց և կործանելուց հետո Կորբուլոնը Տարոնով մտնում է Աղձնիք և գրավում Տիգրանակերտ քաղաքը։

Հայոց պետականության և հայ Արշակունիների թագավորության վերացումը եղել է ներքին ավատատիրական հարաբերությունների զարգացման և արտաքին տերությունների՝ Հռոմի և Սասանյան Իրանի ռազմական միջամտությունների հետևանք։

Արշակունիների շառավիղները հետագա դարերում հանդիպում են Բյուզանդական կայսրության մեջ՝ որպես հմուտ զորավարներ:

Տնային աշխատանք

  • Ո՞վ էր Հայոց պետության հողի գերագույն տերը:

Մեծ Հայ քում մինչև 428 թ. պե տա կանթագավորական, ծառայողական, մասնատիրական ժառան գա կան և հա մայն քային հո ղա տի րու թյան գերա գույն տե րը թա գա վորն էր:

  • Որո՞նք էին հողատիրության հիմնական ձևերը:

Միջնադարում ձևավորված ավատատիրության (ֆեոդալիզմ) հիմքում ընկած հողատիրությունը կալվածքային սեփականատիրությունն էր:

  • Ինչպե՞ս էին կոչվում ժառանգությամբ փոխանցվող հողային տիրույթները:

Հորից որդուն անցնող ժառանգական հողերը կոչվում էին հայրենական:

  1. Ովքե՞ր էին սեպուհները:

Թագավորական ընտանիքի մյուս անդամները` Արշակունի սեպուհները (արքա յազներ), նույնպես կալվածք ներ ունեին

  1. Ի՞նչ դասերից էր կազմված ավատատիրական աստիճանակարգը Հայաստանում:

Նախարարական տանգլխավորը կոչվում էր տեր կամ տանուտեր: V դ. վերջին, երբ Վա- հան Մամիկոնյանը պաշտոնապես դարձավ Հայաստանի արևելյան մասի կառավարիչը, այն անվանվեց Տանուտեր ականիշ խանության աշխարհ: Ինչպես թագավորական, այն -պես էլ նախարարական տոհմի հաջորդ աստիճանը սեպուհներն էին:

  1. Ովքե՞ր էին կազմում ազատների և անազատների դասերը:

Անազատների դասըկազմում էին քաղաքացիները, առևտրականները, արհեստավորնե -րը, շինականները (ազատ և կախյալ գյուղացիները), ինչպես նաև քաղաքային ռամիկնե րը, որոնցիցկազմվում էր հետևակը։ Խոշոր ու միջին հողատեր ազնվականությունընախա- րարները, եկեղեցական հոգևորականությունը, ինչպես նաև մանր ազնվականությունը պատկանում էին բարձր ա զատ նե րի դա սին: Նրանք ունե ին բազ մա թիվ ար տո նու թյուն ներ: Դրացից էր հե ծե լա զո րում ծա ռայե լու ի րա վուն քը:

  1. Կազմել ավատատիրական աստիճանակարգության գծապատկերը:

Տանուտիրական իշխանություն, ազատներ, անազատներ, շինականներ։

Պատմությունը գիտություն է մարդու կյանքի էվոլյուցիայի մասին։ Մարդու գործունեությունը աստիճանական զարգացում է ապրել։ Սկզբնական շրջանում ասքերի , առասպելների միջոցով է մեզ հասել պատմությունը, այնուհետև գրի իրագործումից հետո այդ միջոցով է հասել։ Պատմության միջոցով սերունդների փորձը սերնդեսերունդ փոխանցվել է։ Ինձ համար ավելի հետաքրքիր է ուսումնասիրել իմ հայոց պատմությունը ։ իմ երկրի հաջողությունների, ձեռքբերումների, երբեմն անհաջող պարտությունների, այդպես ես ինդզ ավելի մոտ եմ զգում իմ երկրին։ Այս ամենով ես չէի հետաքրքրվի եթե իմ նախնիները գլխի չնկնեին որ պետք է այդ ամենը գրի առնեն և այն փոխանցեն մեզ։ Պատմությունը դա մի անծայրածիր ու հետաքրքիր աշխարհ է , որը պետք է անընդմեջ ուսումնասիրել։